Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Բալկանները կրկին թուրքական թիրախում են

Անկարան չի հրաժարվում ծավալապաշտական ծրագրերից

Սեպտեմբերի 7, 2022
Միջազգային
Բալկանները կրկին թուրքական թիրախում են
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
164
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հույն-թուրքական հարաբերություններում հերթական սրացման ֆոնին առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի վարած քաղաքականությունը բալկանյան մյուս երկրներում։ Սեպտեմբերի 6-8-ը նախագահ Էրդողանը մեկնել է բալկանյան շրջագայության, որի շրջանակներում երեկ այցելել է Բոսնիա եւ Հերցեգովինա, այսօր եւ վաղը կլինի Սերբիայում եւ Խորվաթիայում։ Թուրքիայի նախագահին ուղեկցում է բավական մեծ պատվիրակություն, այդ թվում՝ գործարարների խումբ, ինչը նշանակում է, որ հանդիպումները հագեցած են լինելու։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բալկանյան երկրների ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում դիտարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղությունները։ Օրակարգում են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես համատեղ ենթակառուցվածքային եւ ներդրումային ծրագրերը։ Բոլոր երեք երկրներում անցկացվելու են գործարար համաժողովներ։

Գերազանցապես կաթոլիկ (93.4 տոկոս) բնակչություն ունեցող Խորվաթիայում Էրդողանը մասնակցելու է Սիսաք քաղաքում Իսլամական մշակութային կենտրոնի բացման արարողությանը։ Տնտեսական գործոնի մեծացմանը զուգահեռ՝ Թուրքիան խաղադրույք է անում նաեւ մուսուլման բնակչության վրա, անկախ այն բանից՝ տվյալ երկրում մեծաթիվ են, թե փոքրաթիվ։ Անհրաժեշտության դեպքում մուսուլման եղբայրների իրավունքների «պաշտպանությունը» հիանալի առիթ կարող է դառնալ։ Բոլորովին այլ պատկեր է Բոսնիա եւ Հերցեգովինայում, որտեղ բնակչության 40 տոկոսն իսլամադավան է։ Էրդողանը երեկ Անկարայից Սարաեւո մեկնելուց առաջ նշել է, որ այցելելու է նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հիմնադիր եւ առաջին նախագահ Ալիյա Իզեթբեգովիչի գերեզմանին։ Ընդհանուր առմամբ՝ նա կարեւոր նշանակություն է տվել Բոսնիա եւ Հերցոգովինայում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ Թուրքիան աջակցում է այդ երկրի «ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը», ինչպես նաեւ «բալկանյան երկրների ինտեգրմանը եվրաատլանտյան կառույցին»։

Բալկաններում ազդեցության լծակների ընդլայնմանը զուգընթաց՝ Թուրքիան շարունակում է ուժի սպառնալիքի լեզվով խոսել Հունաստանի հետ, միաժամանակ իրավական հիմքեր է փնտրում սպառնալիքից անմիջապես ուժի կիրառման դիմելու համար։ Մասնավորապես՝ թուրքական կողմից մեղադրանքներ են հնչում, թե, իբր, Հունաստանը Լավրիոնի ճամբարում, որը ստեղծվել է 1985 թ. փախստականների համար, «հարյուրավոր ահաբեկիչների է պատրաստում Թուրքիայի դեմ»։ Դա կարող է որպես առիթ օգտագործվել Հունաստանի դեմ «արտատարածքային ինքնապաշտպանության» նպատակով ռազմական գործողություններ սկսելու համար։ Զավեշտալի է, երբ ահաբեկիչների թեման բարձրացնում է մի պետություն, որն ի՛նքն է աջակցում, ֆինանսավորում եւ օրինակ՝ Սիրիայում, Արցախում ռազմական գործողությունների ժամանակ օգտվում ահաբեկչական խմբավորումների ծառայություններից։

Էրդողանի սպառնալիքներին անդրադարձել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։ «Հունաստանի եւ հույն ժողովրդի նկատմամբ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շարունակական թշնամական արտահայտությունները լուրջ մտահոգություն են առաջացնում եւ լիովին հակասում են Արեւելյան Միջերկրական ծովում դեէսկալացիայի այնքան անհրաժեշտ ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։ Եվրամիությունը բազմիցս է ընդգծել, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի եւ երկրների կենսական ու օրինական շահերի լիակատար հարգմամբ։ Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են եւ պետք է դադարեցվեն, իսկ լարվածությունը թուլացնելու, փոխըմբռնումը խթանելու եւ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու համար անհրաժեշտ է բովանդակալից եւ անկեղծ երկխոսություն։

Հայտարարությունները որքան էլ «կոշտ» եւ հասցեական լինեն, Թուրքիայի պարագայում չեն գործում, քանզի այդ երկիրն առաջնորդվում է միմիայն սեփական շահերով։ Արեւելյան Միջերկրական ծովում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի, առավել եւս, որ փոխկապակցված է Էգեյան տարածաշրջանում ինքնիշխանության եւ հարակից իրավունքների շուրջ: Պատմական անդրադարձ կատարելով՝ նշենք, որ հակամարտությունը 1970-ականներից ի վեր երկու անգամ հանգեցրել է ճգնաժամների, որոնք մոտ են եղել ռազմական գործողությունների բռնկման 1987-ին եւ 1996-ի սկզբին: Էգեյան ծովում կղզիների հետ կապված վեճը կարեւորվում է նրանով, որ դրանք վերաբերում են համապատասխան տարածքների շուրջ երկու երկրների ազդեցության գոտիների սահմանազատմանը օդում եւ ծովում։ Խնդիրները պայմանավորված են Էգեյան ծովի եւ նրա տարածքների աշխարհագրական առանձնահատկություններով, այսինքն՝ Հունաստանի եւ Թուրքիայի մայրցամաքային ափերը, որոնք երկու կողմից սահմանակից են Էգեյան ծովին, կազմում են նրա ընդհանուր առափնյա գիծը մոտավորապես հավասար համամասնությամբ։ Մինչդեռ Էգեյան ծովի կղզիների ճնշող մեծամասնությունը պատկանում է Հունաստանին, մասնավորապես՝ հունական կղզիների շղթան (Լեսբոս, Քիոս, Սամոս եւ Դոդեկանես կղզիներ) ձգվում է Թուրքիայի արեւմտյան ափի երկայնքով, դրանցից մի քանիսը շատ մոտ են մայրցամաքին: Այդ կղզիների հունապատկան լինելը խանգարում է Թուրքիային ընդլայնելու իր ազդեցության գոտիներից որեւէ մեկը ափից մի քանի ծովային մղոն հեռավորության վրա: Քանի որ ծովային եւ օդային ազդեցության գոտիների լայնությունը, ինչպիսիք են տարածքային ջրերը եւ ազգային օդային տարածքը, չափվում է տվյալ պետության մոտակա տարածքից, ներառյալ նրա կղզիները, նման գոտիների հնարավոր ընդլայնումն առանցքային կարեւորություն է ստանում։

Հակամարտությունն առավել բարդանում է նրանով, որ եթե Հունաստանը ստորագրել է մայրցամաքային ափի, ինչպես նաեւ ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, ապա Թուրքիան դրանցից ոչ մեկը չի ստորագրել։ Ուստի Թուրքիան չի ճանաչում հունական կղզիների շուրջ օրինական մայրցամաքային շելֆը եւ բացառիկ տնտեսական գոտին։ Թուրքիան տասնամյակներ շարունակ փորձում է բռնազավթել մի շարք կղզիներ, որոնք կստեղծեն թուրքական այնպիսի ազդեցության գոտիներ Էգեյան ծովում, որի արդյունքում հունական ծայրամասային կղզիների մի մասը, շրջապատված թուրքական ջրերով, կարող են կտրվել իրենց հայրենիքից։

Թեգեր: ԲալկաններԹուրքիաՀունաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Տնտեսական ծրագրերում քաղաքական շահը չպետք է փոխարինի տնտեսականին

Տնտեսական ծրագրերում քաղաքական շահը չպետք է փոխարինի տնտեսականին

Որոնվում է Մելիք Փաշայանցի տոհմական դամբարանը

Որոնվում է Մելիք Փաշայանցի տոհմական դամբարանը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist