Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածքում քաոս է

Այն բխում է Էրդողանի նախընտրական հետաքրքրություններից

Սեպտեմբերի 17, 2022
Միջազգային
ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածքում քաոս է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
201
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, հավատարիմ իր քոչվորական բնույթին, սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, պաշտոնական Երեւանը, համաձայն ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածի, դիմեց կազմակերպությանը՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ադրբեջանական զորքերի հետմղումն ապահովելու համար: Պայմանագրի այդ կետը ենթադրում է ռազմական օգնության ցուցաբերում:

ՀԱՊԿ-ում, սակայն, համարեցին, որ մոտ ապագայում այդ մասին խոսք լինել չի կարող. կազմակերպությունն առայժմ չի դիտարկում Հայաստան զորք ուղարկելու հնարավորության հարցը, ինչի մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: «Եկեք առաջ չվազենք: Սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ խնդիրը, որը գոյություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, ոչ էլ մոտ ապագայում խոսք չկա»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը «տեղում կպարզի ամեն ինչ՝ վերլուծելով իրավիճակը եւ կազմակերպության խորհրդին առաջարկելով լուծման ուղիներ, որպեսզի պետությունների ղեկավարները որոշում կայացնեն»:

Այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ըստ էության, ստեղծվել է ոչ թե նրա անդամների անվտանգության ապահովման համար, այլ նպատակ ունի միայն պահպանել Ռուսաստանի ներկայությունն այն տարածաշրջաններում, որոնք ՌԴ-ն, որպես «ԽՍՀՄ-ից ունեցած ժառանգություն», համարում է իր ազդեցության գոտին, վաղուց է հայտնի, եւ ակնկալել, որ կազմակերպությունն անմիջապես ռազմական ուժեր կտեղափոխի տարածաշրջան՝ համաձայն սեփական կանոնադրության, պարզապես միամտություն էր: Հավանաբար, հենց այդ համոզմունքով էր պայմանավորված նաեւ այն փաստը, որ Հայաստանը ոչ միայն դիմեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, այլեւ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Ուշագրավ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերական անդորրի հաստատումից հետո բախումներ սկսվեցին ՀԱՊԿ-ի անդամներ Տաջիկստանի ու Ղրղզստանի միջեւ: Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Ղրղզստանի Բակտենի սահմանապահ ջոկատի «Կոկտոշ» դիրքի զինվորականները գնդակոծել են տաջիկական «Դուշանբե» դիրքը: Հայտարարության մեջ նշված է, որ դա կատարվել է պայմանավորվածությունների խախտմամբ եւ ծանր զենքի կիրառմամբ:

Դրա հետ միասին՝ Ղրղզստանի զինված ուժերը ծանր զինատեսակների ու ականանետների կիրառմամբ հարձակվել են Խոջաի Ալո, Կումազոր, Սոմոնիյոն, Կուլկանդ բնակավայրերի, Իսֆար քաղաքի Չորկուխ ավանի, ինչպես նաեւ Գաֆուրովի շրջանի Հիստեվարզի ու Օվչիկալաչա Բոբոջոնի վրա:

Այնուհետեւ կայացած բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են հանգել՝ տեխնիկան հետ քաշել սահմանամերձ Վորուխ ու Չորկուխ ավանների շրջանում: Ըստ տաջիկական կողմի՝ ղրղզ զինվորականները չեն կատարել այդ պայմանները: Բացի այդ, վերջիններս, չնայած կրակի դադարեցման մասին հայտարարությանը, շարունակում են կրակել Տաջիկստանի ուղղությամբ: Իսֆարի քաղաքապետարանը հաղորդել է, որ ռումբերն ընկնում են խաղաղ բնակիչների տների վրա:

Ղրղզստանի սահմանապահ ծառայության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, իր հերթին, ռազմական բախման մեջ մեղադրել է տաջիկական կողմին՝ շեշտելով, որ «միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով սեպտեմբերի 16-ի առավոտյան 06:00-ին»: Ղրղզստանը Տաջիկստանին մեղադրել է բոլոր պայմանավորվածությունների խախտման, սահմանային ու քաղաքացիական օբյեկտների վրա «ուխտադրուժ» հարձակման մեջ:

Մեղադրանքները շարունակվում են, եւ ակնհայտ է, որ իրավիճակը վերահսկողությունից վերջնական դուրս գալու միտում ունի: Տաջիկստանը Ղրղզստանին մեղադրել է ֆեյքերի տարածման եւ սահմանին իրավիճակը բարդացնելու մեջ, իսկ ղրղզական կողմն էլ, իբր, բացահայտել է, որ բախումներին մասնակցել են «մորուքավոր մարտիկներ՝ սեւ հագուստով եւ առանց ճանաչողական նշանների»: Այս հայտարարությունն արդեն հերքվել է Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնի կողմից: «Ղրղզստանի ուժային կառույցները տեղեկություններ են տարածել տաջիկական կողմից մարտական գործողություններին «սեւ հագուստով ու առանց ճանաչողական նշանների մորուքավոր մարտիկների» մասնակցության մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ղրղզական զինվորականներն օգտագործում են հատուկ ստորաբաժանումներ, եւ դա ապացուցված փաստ է»,- նշված է հայտարարության մեջ:

Տաջիկական կողմի տեղեկություններով՝ ունեն 1 զոհ, 3 վիրավոր, իսկ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է 18 տուժածի մասին:

Եթե մեր դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ, ապա այս դեպքում եւ Տաջիկստանը, եւ Ղրղզստանն այդ կազմակերպության անդամներ են: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսային բանակցություններ է վարել այդ երկրների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հետ:

«2022 թ. սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսային բանակցություններ է վարել Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի եւ Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ՝ կապված ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակի կտրուկ սրման հետ»,- նշված է ՀԱՊԿ-ի տելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ: Մեր փորձերը՝ ծանոթանալու կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկություններին, ապարդյուն էին, քանզի այդ կայքը պարզապես չի գործում:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ բանակցությունների ընթացքում կողմերը նշել են կրակի անհապաղ դադարեցման եւ իրավասու մարմինների գծով խաղաղ ճանապարհով բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

Այսպիսով՝ ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածքում սառեցված հակամարտություններն ակտիվանում են: 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմի դիվիդենտները քաղեց Թուրքիան: Վերջին շրջանում լարվածությունը մեծացել էր Թուրքիա-Հունաստան հարաբերություններում, եւ շատերը պնդում էին, որ պատերազմի բռնկման հավանականությունը մեծ է. Էրդողանին նման պատերազմ է պետք՝ առաջիկա համընդհանուր ընտրություններում ազգայնական ուժերին իր շուրջը համախմբելու համար: Բայց քանի որ Հունաստանը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Էրդողանը վստահ չէր հաջողությանը, հնարավոր է՝ այդ պատերազմները, որոնք պետք է փոքրիկ հաղթանակ ապահովեին, «բռնկվեցին» Հայաստանի եւ Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ: Այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածքում, որտեղ այդ կազմակերպությունը գրեթե ոչինչ չի անում՝ գոնե իր հեղինակությունը փրկելու համար:

Էրդողանը, ի դեպ, շատ բանով է պարտական ՌԴ-ին եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինին: Թուրքական ԶԼՄ-ներում գրում են, որ Ալեքսանդր Դուգինն է 2016 թ. Էրդողանին նամակ տարել՝ տեղեկացնելով սպասվող հեղաշրջման մասին:

Վերջերս, ի դեպ, հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական տեսությունը, որը բաղկացած է 31 էջից: Դրանում նշվում է, թե ովքեր են ՌԴ-ի գործընկերները: Առաջին տեղում սլավոնական աշխարհն է: Ինչպես նշված է փաստաթղթում, անհրաժեշտ է «պաշտպանել, փայփայել եւ զարգացնել «ռուսական աշխարհի» իդեալներն ու գաղափարները»:

Դուգինը նույնպես ցանկանում է հավաքել բոլորին, ստեղծել «կոլեկտիվ Արեւելք»՝ Չինաստան, Հնդկաստան, իսլամական Մերձավոր Արեւելք: Նոր քաղաքականության համաձայն՝ Ռուսաստանը պետք է ընդլայնի համագործակցությունը սլավոնական երկրների, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, ինչպես նաեւ ամրապնդի կապերը Մերձավոր Արեւելքի, Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի հետ, խորացնի կապերը Աբխազիայի, Օսեթիայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ:

Ռուսաստանը շարունակում է նախկին խորհրդային տարածքները դիտել որպես իր օրինական ազդեցության գոտի, բայց այդ գաղափարին դեմ են արտահայտվում ինչպես այդ երկրների մեծ մասը, այնպես էլ Արեւմուտքը:

Այն, որ նշված բոլոր իրադարձությունները կապված են միմյանց հետ տեսանելի ու անտեսանելի թելերով, արդեն հասկանալի է: Մնում է ուսումնասիրել դրանք ու կատարել ճիշտ վերլուծություններ՝ ելնելով միայն հայ ժողովրդի իրական շահերից:

Թեգեր: ՀԱՊԿՂրղզստանպատերազմՌուսաստանՏաջիկստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Սայլը տեղից կարծես շարժվում է»…

«Սայլը տեղից կարծես շարժվում է»…

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մոլորությունն այն է, երբ մարդը շարունակում է փնտրել, երբ արդեն գտել է

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist