Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Միգրացիոն գործընթացը վերահսկողության տակ է

Վրացիներին անհանգստացնում է երկրում ռուսների թվի աճը

Սեպտեմբերի 27, 2022
Միջազգային
Միգրացիոն գործընթացը վերահսկողության տակ է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
63
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 26-ից Ռուսաստանի քաղաքացիների համար խստացվել է մուտքը Վրաստան «Վերին Լարս» անցակետով: Խոսքը 18-55 տարեկան տղամարդկանց մասին է: Այս մասին դեռ խստացումից առաջ հայտարարել էր Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նոննա Մամուլաշվիլին, իսկ երկրի իշխանությունները լռում էին: Հյուսիսային Օսեթիայի ներքին գործերի նախարարությունը մարդկանց հորդորել էր ընդհանրապես զերծ մնալ «Վերին Լարսով» երթեւեկելուց, քանի որ ՌԴ-ից մարդկանց հսկայական հոսքի պատճառով խցանումներ են առաջացել:

Հարկ է նշել, որ «Վերին Լարս» անցակետում հերթերն իսկապես սարսափելի են: Ավտոմեքենաների հոսքը ձգվում է մոտ 20 կմ: Ռուս ուղեւորներն ուզում են ամեն գնով հատել սահմանը: Բանն այն է, որ, համաձայն վրացական օրենսդրության, չի կարելի ոտքով հատել սահմանը: Իսկ ավտոմեքենայով անցնելու համար պետք է մի քանի ժամ, օր կամ նույնիսկ ավելի սպասել հերթում:

Վրաստանի խորհրդարանում «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Նոննա Մամուլաշվիլին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ երկրի իշխանությունները հակառակորդների եւ հանրության մի մասի ճնշմամբ վերջապես կարգուկանոն են հաստատում սահմանին. երկուշաբթի օրվանից Վրաստան մուտքը կփակվի Ռուսաստանի զորակոչային տարիքի քաղաքացիների համար: Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ Վրաստանում մոտ կես միլիոն ռուս կա, ովքեր հեշտությամբ բիզնես են սկսում, անշարժ գույք գնում եւ, այդպիսով, գործնականում շարունակում Վրաստանի նվաճումը, բայց ոչ ռազմական ճանապարհով:

Վրաստանում ավելացել են մտահոգիչ սպասումները՝ կապված այս միգրացիոն գործընթացի անվերահսկելիության հետ: Այնտեղ չեն բացառում, որ մի օր Ռուսաստանը կհայտարարի Վրաստանում ռուսալեզու բնակչության իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին կամ նույնիսկ ինչ-որ հանրաքվե կկազմակերպի, ինչպես «այս օրերին անում է Ուկրաինայում»:

Մի կողմից՝ ՌԴ զորակոչային տարիքի քաղաքացիների մուտքի արգելքը համապատասխանում է հենց ռուսական իշխանությունների մոտեցումներին եւ դուրս է արեւմտյան տրամաբանությունից: Այս դեպքում «Ազգային շարժումը» կարող է այս իրավիճակն օգտագործել եւ հայտարարել, որ իշխանությունները երկիր մտնել չեն թույլատրում այն ռուսներին, ովքեր չեն ուզում մասնակցել ռուս-ուկրաինական ռազմական բախմանը: Մյուս կողմից՝ ռուսների մուտքի արգելքը բխում է նույն արեւմտյան քաղաքականությանը հավատարմության տրամաբանությունից, քանզի եթե Ռուսաստանը ռուսալեզու բնակչությանն ապագայում ինչ-որ առիթով օգնելու պատրվակով ներխուժի Վրաստան, զարգացման արեւմտյան ուղղությունն ընտրած Վրաստանը չի կարողանա պոկվել ռուսական ուղեծրից:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, իր հերթին, խոսելով ՌԴ քաղաքացիների մուտքի մասին, հայտարարել է, որ դրանում ոչ մի սպառնալիք չի տեսնում Վրաստանի անվտանգությանը. գործընթացը վերահսկողության տակ է, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն:

Իրավիճակը, սակայն, շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հատկապես հաշվի առնելով այն, որ տեղացիների ու եկվորների միջեւ որոշակի դիմակայություն է նկատվում: Առայժմ դրան ականատես ենք լինում համացանցում, բայց, դատելով համաշխարհային փորձից, կարելի է եզրակացնել, որ նման դեպքերում սովորաբար շատ ժամանակ չի պահանջվում՝ վիրտուալից իրական տարածություն տեղափոխվելու համար:

Այսպես՝ իրենց իշխանություններից խույս տված մարդկանց Վրաստանում զայրացնում են ՌԴ ղեկավարության հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները, Ուկրաինայի պետական խորհրդանիշները, որոնք Վրաստանում առատորեն ներկայացված են՝ ի նշան համերաշխության: Ռուսներին դուր չի գալիս վրացիների ագրեսիվ վերաբերմունքը գեորգիեւյան ժապավենների նկատմամբ, էլ չենք խոսում այն խորհրդանիշների մասին, որոնց ներքո է ընթանում ուկրաինական հակամարտությունը: Այլ բան է, որ բոլորովին վերջերս վրացական սահմանապահները պարզապես երկրի տարածք չեն թողնում այդ բոլոր խորհրդանիշներն ու ժապավենները կրող մարդկանց: Իրենց հերթին՝ սոցիալական ցանցերի վրացի օգտատերերը միմյանց հորդորում են «իրենց գլխին չդնել եկվորներին», որովհետեւ «վաղը նրանք իրենց համար կարող են ինքնավարություն պահանջել»:

Վրաստանի բնակչության 88 տոկոսն ուկրաինական պատերազմն իր պատերազմն է համարում։ Ավելի քան երկու հազար վրացիներ այսօր կռվում են Ուկրաինայում. նշում ենք միայն նրանց, ովքեր այնտեղ կռվել են 2014-ից եւ արդեն ստացել են Ուկրաինայի քաղաքացիություն։ 2022 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան է ժամանել 247 հազար այցելու։ Ռուս-ուկրաինական զինված հակամարտության պատճառով վրացիների վերաբերմունքը ռուսների նկատմամբ այնքան կտրուկ է փոխվել, որ Թբիլիսիի ռեստորաններում եւ սրճարաններում պարզապես սնվելու համար ՌԴ քաղաքացիներին ստիպում են անցնել սեփական սկզբունքների վրայով: Օրինակ՝ Թբիլիսիի բարերից մեկում Ռուսաստանից ժամանած այցելուների համար յուրատեսակ «վիզա» է սահմանվել, որտեղ պետք է հարցաշար լրացնել։ Անհրաժեշտ է նշել, որ պոտենցիալ այցելուն երբեք չի քվեարկել Վլադիմիր Պուտինի օգտին, ճանաչի Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Բարը Ռուսաստանի քաղաքացիներին «խնդրում է» անձնակազմի հետ խոսել վրացերեն կամ անգլերեն եւ ոչ սթափ վիճակում չզբաղվել քաղաքական քննարկումներով։

Ոչ պակաս բարդ մոտեցումներ են նշվում մեկ այլ սննդի կետում, որտեղ Wi-Fi-ի անվանումն է «Ռուսաստանն օկուպանտ է», իսկ գաղտնաբառը՝ «Սլավաուկրաինի»:

Սոցիալական ցանցերում վրացի շատ օգտատերեր «առնվազն զարմանալի» են համարում, որ ռուսներն այս պայմաններում չեն դադարեցնում հոսքը դեպի Վրաստան, իսկ նրանք, ովքեր արդեն Վրաստանում են, չեն հեռանում երկրից: Կասկածամիտները դա բացատրում են Մոսկվայի «վտանգավոր եւ սպառնալից» քաղաքականությամբ՝ պնդելով, որ սոսկ իրենց իշխանություններից փախածները չպետք է պաշտպանեն նույն այդ իշխանություններին կամ վիրավորվեն նրանց փոխարեն:

Բայց դա իրականում ծայրահեղ դրսեւորում է: Վախը մարդկային է, եւ եթե մարդիկ ձգտում են խուսափել բանակ զորակոչվելուց, չի նշանակում, որ կորցնում են ազգային արժանապատվությունը: Չարժե հեռուն գնացող եզրակացություններ կատարել, որովհետեւ որեւէ անհատի հասցեին ուղղված բացասական արտահայտությունը կարող է ընկալվել որպես ընդհանուրին ուղղված վիրավորանք: Եվ, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ ռուսաստանյան իշխանությունները ստեղծված իրավիճակում ոչ միայն վերահսկում, այլեւ ուղղորդում են այս միգրացիոն գործընթացը: Նաեւ չպետք է մոռանալ, որ հյուրն Աստծունն է, եւ հարկ է հարգանքով վերաբերվել նրան՝ կասկածների ցրումը թողնելով համապատասխան մարմիններին, որոնք հենց դրա համար են ֆինանսավորվում պետական բյուջեից: Աստծունն է նաեւ հացը…

Միեւնույն ժամանակ Թբիլիսին նախապատրաստվում է՝ ժամանակին արձագանքելու համար այն ակտիվացմանը, որն սպասվում է երկրի արեւմուտքում: Ավելի կոնկրետ՝ Աբխազիայի հետ սահմանին, որը վրացական կողմը համարում է վարչական, իսկ աբխազները՝ պետական: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը հուզել է Աբխազիայի բնակչությանը, որի մեծ մասն ունի երկրորդ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Ըստ որոշ տվյալների՝ նրանց թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 70 տոկոսը: Սոցիալական ցանցերի աբխազական հատվածում քննարկվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովի մեկնաբանությունը, ըստ որի՝ Աբխազիայի երկքաղաքացիություն ունեցող բնակիչները ենթակա են մոբիլիզացիայի: «Կրակի վրա նավթ է լցրել» Աբխազիայի զինվորական կոմիսար Բեսլան Տարբան՝ հաստատելով ռուս պաշտոնյայի հայտարարությունը: Ավելի ուշ Աբխազիայի պաշտպանության նախարարությունն այս երկու հայտարարություններն էլ հերքել է՝ շեշտելով, որ Աբխազիայի բնակիչները չեն ենթարկվում մոբիլիզացիայի մասին հրամանագրին: Չնայած դրան, մարդկանց տագնապը չի վերացել: Նրանք անհանգստանում են, որ ինչ-որ պահի զորահավաքը կարող է սկսվել:

Երկքաղաքացիության հետ կապված՝ նույնպիսի իրավիճակ է նաեւ Հարավային Օսեթիայում, որը դուրս է Թբիլիսիի վերահսկողությունից: Բայց այստեղ որեւէ կերպ չեն արձագանքել ՌԴ նախագահի հրամանագրին:

Թեգեր: ճանապարհսահմանՎերին ԼարսՎրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մեր հոգին հանդերձված է մեր մարմնով

«Բա ուզում եք, որ ինձ ճանաչե՞ն…»

«Բա ուզում եք, որ ինձ ճանաչե՞ն…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist