Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հայաստանի դեպքո՞ւմ էլ, արդյոք, ԱՄՆ-ն ու Իրանը կհամագործակցեն

Սեպտեմբերի 28, 2022
Միջազգային
Հայաստանի դեպքո՞ւմ էլ, արդյոք, ԱՄՆ-ն ու Իրանը կհամագործակցեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Էրդողանի ջանքերը երկրի տնտեսական վիճակը բարելավելու, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումները կտրուկ մեծացնելու ուղղությամբ շոշափելի արդյունք չեն արձանագրել։ Այդ նպատակով Անկարան, ընդունելով Եգիպտոսի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի նախապայմանները, բնականոնացրել է հարաբերությունները նշյալ երկրների ու Արաբական Էմիրությունների հետ։ Սակայն, ըստ ամենայնի, արաբական երկրները չեն ցանկանում փրկել Էրդողանին, ուստի բնավ էլ չեն շտապում  լուրջ ներդրումներ կատարել Թուրքիայում, իսկ այդ երկրի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ամիսներ են մնացել։ Ահա թե ինչու Էրդողանը ջանքերը կենտրոնացրել է «հայկական» ու «քրդական» հարցերը «լուծելու» վրա, քանի որ դա իր համար փրկօղակ կդառնա։

Սիրիայի հանդեպ Էրդողանի դիրքորոշման 180 աստիճանով փոփոխությունը եւս միտված է այդ նպատակին։ Սիրիայում նախագահ Բաշար Ասադին իշխանանկ անելն Անկարայի համար «Արաբական գարուն» շարժման ներթափանցման առաջին օրվանից դարձել էր գերնպատակ, իսկ այժմ ձգտում է փոխհարաբերությունները բնականոնացնել Դամասկոսի հետ։ Նշենք, որ տնտեսական ծանր վիճակի բերումով հասարակության համար այլեւս անհանդուրժելի է շուրջ 3.5 միլիոն սիրիացի փախստականների ներկայությունը, որոնց  իշխանությունն օգտագործում էր որպես ԵՄ-ի դեմ շանտաժի գործիք։ Այժմ ձգտում է օր առաջ նրանց վերադարձնել Սիրիա՝ այն ծառայեցնելով իր բուն նպատակին՝ Սիրիայի քրդաբնակ տարածքներում ժողովրդագրական փոփոխություններ իրականացնել։ Նա իր այդ մտադրության մասին անուղղակիորեն սեպտեմբերի 20-ին հայտարարել է նաեւ ՄԱԿ-ի վեհաժողովում՝ բոլորից պահանջելով հովանավորել Սիրիայում բնակելի ավաններ կառուցելու իր նախագիծը։

Եվ ահա Ռուսաստանի միջնորդությամբ սեպտեմբերի 16-ին հանդիպել են Թուրքիայի ու Սիրիայի գաղտնի ծառայությունների ղեկավարներ Հաքան Ֆիդանն ու Ալի Մամլուքը, քննարկել փոխհարաբերությունների բնականոնացման եւ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման հարցեր։ Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ բարձրաստիճան թուրք մի պաշտոնյա շեշտել է, թե Ռուսաստանը կողմերից պահանջել է տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով։ Այսուհանդերձ, սեպտեմբերի 25-ին սիրիական «Ալ Վաթան» օրաթերթը գրել է, որ այդ երկրի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ Մեկդադին փոխհարաբերությունները բնականոնացնելու համար երկու գլխավոր նախապայման է ներկայացրել Թուրքիային՝ Սիրիայի հանդեպ թշնամական ու զավթողական գործողությունները դադարեցնել, հեռանալ զավթած տարածքներից եւ վերջ դնել ահաբեկչական խմբերին հովանավորելուց։ Համենայնդեպս, Էրդողանի ուշադրությունը սեւեռված է Սիրիայի  ու Իրաքի, ինչպեսեւ Թուրքիայի քրդերի հարցերը լուծելու վրա։ Երկրի ներսում տարաբնույթ ճնշումներ գործադրելով՝ ռազմական ուժ կիրառելով, քրդաբնակ տարածքների բնությունը կողոպտելով ու անբնակ դարձնելով։ Դա է վկայում օգոստոսի 18-ին քրդական բազմաթիվ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների քայլերթն ի պաշտպանություն Ջուդի շրջանի, որի մասնակիցները շեշտել են, թե թույլ չեն տա, որ Քրդստանը դառնա անբնակելի։ Իսկ Իրաքում վերջերս, ըստ քրդական աղբյուրների, Թուրքիան քիմիական զենք է կիրառել, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է։

Քրդական ու հայկական հարցերի վրա Էրդողանի սեւեռվածության մասին է վկայում նաեւ նրա ելույթը ՄԱԿ-ի վեհաժողովում, որտեղ հայտարարել է, թե Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի դեմ PKK-ի հարձակումների հանդեպ, որին ահաբեկչական կազմակերպություն է համարում։ Նա իր ելույթում, նույնացնելով Սիրիայի Ժողովրդի պաշտպան միավորներ (YPG) եւ Սիրիայի ժողովրդավարական ուժեր (SDF) կառույցներին PKK-ի հետ, հայտարարել է, թե Թուրքիան չի կարող անտարբեր մնալ այդ երկրի անվտանգության ուժերի դեմ PKK-ի եւ նրա մասնաճյուղերի հարձակումների, Սիրիայի տարածքային ամբողջականության սպառնալիքների հանդեպ։ Սա այն դեպքում, երբ հենց Թուրքիան է սպառնում Սիրիայի տարածքային ամբողջականությանը՝ զավթելով այդ երկրի քրդաբնակ տարածքները։ Նա նաեւ շեշտել է, թե «ահաբեկչական խմբերի» դեմ ինչպիսի քայլեր որ անհրաժեշտ լինեն, անկասկած կիրականացնեն՝ հավելելով, որ նրանք, ովքեր խորամանակություններով՝ անուններ փոխելով, ձգտում են օրինականացնել PKK-ին, թող ժամ առաջ դադարեցնեն վերջինիս հովանավորումն ու զինումը։ Բացի այդ, ինչպես սեպտեմբերի 19-ին «Middle East Eye» կայքը նշել էր, Էրդողանը Նյու Յորքում ջանքեր էր գործադրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու, որպեսզի պահանջի համագործակցել Թուրքիայի հետ՝ ընդդեմ PKK-ի, Ֆեթոլա Գյուլենի կազմակերպության եւ Սիրիայի քրդերի դեմ պայքարում, ինչպեսեւ F-16 ռազմական օդանավեր գնելու հարցի շուրջ բանակցելու նպատակով։ Սակայն, ըստ երեւույթին, այդ ջանքերն ապարդյուն են անցել, հանդիպումը տեղի չի ունեցել։ Բայց սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Չավուշօղլուն հանդիպել է պետքարտուղար Բլինքենի հետ, որից հետո նա ԱՄՆ-ին մեղադրել է երկակի ստանդարտներով գործելու եւ հանիրավի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար՝ շեշտելով, թե F-16-ներ գնելու հարցում Անկարան խիստ վճռական է։

Ինչ վերաբերում է Էրդողանի «Հայկական հարցի» լուծման վճռականությանը, ապա դա են վկայում նրա կամակատար Ալիեւի՝ սեպտեմբերի 12-13-ի երկօրյա ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ալիեւի հետ դռնփակ հանդիպումից հետո Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալից հայտարարությունները։ Նա նախ շեշտել է, թե հույս ունի, որ Հայաստանը դուրս կգա «սխալ ճանապարհից» եւ իր էներգիան ու ժամանակը կծախսի խաղաղության գործընթացի ուժեղացման համար, ապա, թեեւ ակնհայտ է, որ երկօրյա պատերազմի հետեւում Անկարան էր կանգնած, շեշտել է. «Թող աշխարհն իմանա, որ ընթացող զարգացումների դեմ պայքարում մենք, ինչպես միշտ, մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք»։ Նա հարցը բարձրացրել է նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից՝ հայտարարելով, թե Թուրքիան համոզված է, որ հնարավոր է ամենակարճ ժամկետում ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր։ Իսկ Թուրքիան դրանում, անշուշտ, առաջին հերթին տեսնում է «Թուրանի միջանցքը» կյանքի կոչելը, ինչը բացառում է Հայաստանի կառավարությունը եւ ինչին դեմ են Իրանն ու ԱՄՆ-ն։

Ի դեպ, վերջիններս անուղղակիորեն համագործակցել են 2001-ին Աֆղանստանի եւ 2004 թ. Իրաքի իրավիճակի կարգավորման հարցերի շուրջ։ Հուսանք, որ Հայաստանի դեպքում էլ նրանց տեսակետների համընկնումն ու թուրքերի ճնշումներին Երեւանի դիմակայելը դրական արդյունք կարձանագրեն, եւ Հայաստանը կփրկվի թուրք արհավիրքի նոր սպառնալիքներից։ Այս առնչությամբ հատկանշական է սեպտեմբերի 21-ին «Դոնյա-ե Էղթեսադ» օրաթերթում հրապարակված՝ վերլուծաբան Սաիդե Սադաթ Ֆահերի «Հնարավորություն եւ սպառնալիք» ծավալուն հոդվածը, որը նվիրված է Նենսի Փելոսիի հայաստանյան այցին։ Նա շեշտել է, որ եթե Թեհրանը բազմազանություն մտցնի արտաքին քաղաքականության ոլորտում, ապա նրա այցը Հայաստան եւ աշխարհաքաղաքական փոփոխությունների դեմ արտահայտվելը նոր հնարավորություն  կստեղծեն Իրանի համար։

Թեգեր: ԱՄՆԹուրքիաԻրան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի դեպքո՞ւմ էլ, արդյոք, ԱՄՆ-ն ու Իրանը կհամագործակցեն

Նահանջ, որը կարող է վերածվել փախուստի

Պանթեոնում հուշակոթող է կանգնեցվել

Պանթեոնում հուշակոթող է կանգնեցվել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist