Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հնդկաստանը հավակնում է դառնալ առաջատար ուժ

Դրա համար ունի բավարար ներուժ

Սեպտեմբերի 30, 2022
Միջազգային
Հնդկաստանը հավակնում է դառնալ առաջատար ուժ

India Army in the Raisina Hills rehearsing for Republic Day celebration in New Delhi. photo by vivek nigam

1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
113
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հնդկաստանը հայտ է ներկայացնում լինելու աշխարհի խոշոր խաղացողներից մեկը թե քաղաքական հարթակում, թե տնտեսական առումով։ Դա ենթադրելու է ավելի մեծ ներգրավվածություն աշխարհաքաղաքական վերադասավորումներում։ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալներով, Հնդկաստանն աշխարհի հինգերորդ խոշոր տնտեսությունն է ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից հետո՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից։

Սեպտեմբերի 19-26-ը կայացած ՄԱԿ-ի 77-րդ նստաշրջանի ժամանակ Հնդկաստանը հայտարարել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու ցանկության մասին։ Երկրի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը նշել է, որ Անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքն անարդյունավետ է եւ ամբողջ մայրցամաքներ զրկում է ձայնի իրավունքից, նաեւ հավելել է, որ բազմաբեւեռությունը, հավասարակշռությունը, արդար գլոբալացումը եւ բարեփոխված բազմակողմանիությունը «չի կարելի անտեսել»: Նշենք, որ Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքներով մինչեւ այս տարվա վերջը Հնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների տասնյակում է, որոնք, սակայն, չունեն վետոյի իրավունք։

Հնդկաստանի կշռի մեծացմանը զուգահեռ ուժային կենտրոնները փորձում են վերջինիս իրենց «ճամբարում» տեսնել։ Արեւմուտքը ձգտում է նաեւ օգտագործել Հնդկաստանի ներուժը Պեկինին եւ Մոսկվային հավասարակշռելու համար։ Մասնավորապես փորձ է արվում նվազեցնել չինական մատակարարումներից կախվածությունը, եւ այդ հարցում առաջացող «խոռոչը» լցնելու համար կարող է հանդես գալ Հնդկաստանը։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն քննարկում է 25 միլիարդ դոլարի ներդրում կատարել հնդկական կիսահաղորդիչների արտադրության շուկայում։ Ըստ Ռոյթերս գործակալության, վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը ձգտում է ավելի մեծ ներդրումներ ներգրավել չիպերի եւ էկրանների արտադրության համար՝ նպատակ ունենալով Հնդկաստանը դարձնել հիմնական խաղացող համաշխարհային մատակարարման շղթայում: Որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն իսկ արվել են, սեպտեմբերի կեսին աշխարհի հիմնական բնական ռեսուրսների կոնգլոմերատ Vedanta-ն (նավթից մետաղներ) եւ թայվանական Foxconn-ը պայմանագիր են ստորագրել հնդկական Գուջարաթի հետ՝ արեւմտյան նահանգում 19.5 միլիարդ դոլար կիսահաղորդիչների եւ ցուցադրման արտադրամասեր հիմնելու համար: Vedanta-ն երրորդ ընկերությունն է միջազգային ISMC կոնսորցիումից եւ Սինգապուրում գործող IGSS Ventures-ից հետո, որը հայտարարել է Հնդկաստանում չիպերի գործարան տեղակայելու մասին։

Հաշվի առնելով համաշխարհային շուկա հնդկական մատակարարների մուտքի դժվարությունները, ինչը պայմանավորված է Չինաստանի հետ կոշտ մրցակցությամբ, ամերիկյան աջակցությունը բավականին գրավիչ է դառնում։ Մյուս կողմից, նման աջակցությունը կարող է նաեւ վտանգներ ունենալ՝ կախվածության մեջ դնելով արտաքին խաղացողներից։ Խնդիրը մնալու է արտաքին եւ ներքին շահերի գրագետ հավասարակշռումը։ Նման քաղաքականությունն արդեն իսկ ցանկալի արդյունքներ է ապահովել Թուրքիայի եւ Չինաստանի համար, որոնք Ռուսաստան-Արեւմուտք առճակատման ֆոնին կարողացել են տարբեր չափաբաժիններով օգտվել քաղաքական, տնտեսական առումով, ինչպես նաեւ սպառազինությունների շուկայում։

Տեսանելի ապագայում Հնդկաստան-Ռուսաստան առանցքի ստեղծման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԱՄՆ պետդեպարտամենտը մեծ ջանքեր է գործադրում համոզելու Հնդկաստանի ղեկավարությանը դադարեցնել գնել ռուսական զենք ու էներգիա։ Դրա դիմաց ԱՄՆ-ն խոստանում է հասանելիություն զենքի վերջին նորարարություններին եւ տեխնոլոգիաներին։ Ապրիլին ԱՄՆ կատարած այցի ժամանակ ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը հայտարարել էր, որ Հնդկաստանը ցանկանում է մնալ Արեւմուտքի լավ բարեկամը: Բայց նաեւ ընդգծել էր, որ իրենք չեն ցանկանում կորցնել ռազմական հզորությունը եւ պետք է հոգ տանեն իրենց անվտանգության մասին, ինչը նշանակում է, որ Հնդկաստանը շարունակելու է դեռեւս Խորհրդային Միության տարիներից սկսված Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ամերիկյան «Stimson» հետազոտական կենտրոնի տվյալներով՝ հնդկական բանակում ռուսական խոշոր սպառազինությունների բաժինը կարող է կազմել մինչեւ 85 տոկոս։ Խոսքը այնպիսի սարքավորումների մասին է, ինչպիսիք են կործանիչները, միջուկային սուզանավերը, ավիակիրները, տանկերն ու հրթիռները։ Հնդկաստանը հազիվ թե հրաժարվի ռուսական զենքի մատակարարումներից, սակայն տարիների ընթացքում, վերջին 10 տարիներին որոշ չափով դիվերսիֆիկացրել է այն՝ զենք ձեռք բերելով այլ երկրներից՝ Ֆրանսիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից եւ ավելի քիչ՝ Մեծ Բրիտանիայից: Այսպիսով, Հնդկաստանի ռազմաօդային ուժերում ռուսական ՄիԳ-երի եւ Սու-երի հետ միասին կան նաեւ ֆրանսիական Mirage-ներ եւ Rafales-ներ՝ ամերիկյան արտադրության տրանսպորտային ինքնաթիռներ։ 2018-2019 թթ. զգալիորեն աճել է ռազմական առեւտուրը ԱՄՆ-ի հետ: BBC-ի փոխանցմամբ, հիմնական ձեռքբերումները ներառում են C-130 տրանսպորտային ինքնաթիռներ, ռազմածովային նավատորմի հեռահար ինքնաթիռներ, հրթիռներ եւ անօդաչու սարքեր։ Պենտագոնը հայտարարել է նաեւ կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին։

Այնուամենայնիվ փաստենք, որ Հնդկաստանը ոչ միայն չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ, այլեւ որոշ ուղղություններով ավելի է ամրապնդում։ Սեպտեմբերի սկզբին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դառնալ կարեւոր գործընկեր հնդկական մետալուրգիական արդյունաբերության համար՝ կոքսային ածխի մատակարարման միջոցով։ Բացի այդ, վերջին ամիսներին Հնդկաստանը եռապատկել է ռուսական վերամշակված արտադրանքի ներմուծումը` հասնելով օրական գրեթե 100 հազար բարելի: Դրանցից 70 տոկոսը մազութն է, մնացածը՝ կենսավառելիքը եւ նավթի վերամշակման երկրորդային հումքը։ Ռուսաստանից Հնդկաստան ածուխի ներմուծումը հուլիսին աճել է 10 տոկոսով՝ հասնելով 2.03 միլիոն տոննայի: Արդյունքում Ռուսաստանը երկիր ածխի մատակարարումների ծավալով զբաղեցրեց երրորդ տեղը՝ առաջ անցնելով, օրինակ, ԱՄՆ-ից։

Հնդկաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հուշում է, որ այս խոշոր ասիական երկիրը ձգտում է դառնալ առաջատար ուժ՝ փոխելով սեփական դերը միջազգային քաղաքական համակարգում։ Այդ նպատակին են ծառայում մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարթակներին անդամակցելը, ինչպես նաեւ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Իսկ տնտեսական, ռազմական ներուժի զարգացումը վաղ թե ուշ հնարավորություն է տալու կարեւոր դերակատարություն ունենալ նոր ձեւավորվող աշխարհաքաղաքական համակարգում։ Հնդկաստանի հետ մեր երկրի ավանդաբար բարեկամական հարաբերությունները կարող են շահավետ լինել նաեւ նոր իրողություններում։ Հնդկական Economic Times-ը երեկ գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի եւ զինամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։ Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար: Ըստ կայքի՝ Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ եւ այլ զինամթերք: Նկատենք, որ սա թույլ կտա արդեն Հայաստանին դիվերսիֆիկացնելու զենքի գնումները։

Թեգեր: ԱՄՆՀնդկաստանՉինաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Սիրտն» առողջ է

ՀԱԷԿ-ԵՄ. համագործակցությունն այսուհետ դարձյալ հաստատուն կլինի

«Աշխարհի հիշողությունը» իր վրա բեւեռած հայ գիտնականը

«Աշխարհի հիշողությունը» իր վրա բեւեռած հայ գիտնականը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist