Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Քաղաքական էլիտան եւ հանրությունն անհանգստացած են

Ղազախստանը պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտություն է զգում

Հոկտեմբերի 20, 2022
Միջազգային
Քաղաքական էլիտան եւ հանրությունն անհանգստացած են
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
46
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 20-ին Ղազախստանում կկայանան նախագահական արտահերթ ընտրություններ: Ֆավորիտ է համարվում գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ով պաշտոնի բերումով ակտիվ աշխատանք է կատարում ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ երկրի ներսում: Օրերս նա փոփոխություններ է կատարել Ղազախստանի ռազմական դոկտրինում: Դա հատկապես հրատապ քայլ է նախընտրական ժամանակահատվածում: Տոկաեւի մրցակիցները հանրությանը քիչ հայտնի մարդիկ են, ովքեր չեն մասնակցել քաղաքականությանը եւ պարզապես սպարինգ գործընկերների կարգավիճակ ունեն:

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը որոշել է ընտրությունները երկու տարի շուտ անցկացնել, որպեսզի, ինչպես կարծում են փորձագետները, չթույլատրի ներքին քաղաքական ընդդիմության ու արտաքին խաղացողների հնարավոր համախմբումը: Այդ քայլը, սակայն, չի երաշխավորում, որ ընտրությունները կընթանան առանց ցնցումների, քանի որ դրանք կկայանան համաշխարհային քաղաքականության մեջ նախադեպը չունեցող տատանումների պայմաններում: Երկրում անընդհատ աճում է սոցիալ-տնտեսական լարվածությունը, որոնք պայմանավորված են նաեւ համաշխարհային լոգիստիկայի խնդիրներով:

Ըստ փորձագետների՝ Տոկաեւն այլընտրանք չունեցող թեկնածու է: Հունվարյան իրադարձություններից հետո նա քաղաքական բարձրագույն վարկանիշ ունի ոչ միայն քաղաքագետների, այլեւ իշխանության ինստիտուտների շրջանակներում: Նրա նկատմամբ վստահությունը մեծ է, եւ այն պահպանվում է: Տոկաեւը նաեւ օգտագործել է պրոֆեսիոնալ դիվանագետի իր լավագույն որակները՝ կազմակերպելով մի շարք պետությունների, այդ թվում՝ ՌԴ-ի եւ Չինաստանի նախագահների այցը Ղազախստան, ինչպես նաեւ ԱՊՀ-ի, Կենտրոնական Ասիա-Ռուսաստան գագաթնաժողովները: Այս իրադարձությունները, որոնց շնորհիվ Տոկաեւն ապահովել է առաջիկա ընտրությունների միջազգային լեգիտիմությունը, նախադեպը չունեն Ղազախստանի ողջ պատմության ընթացքում:

Ենթադրվում էր, որ իրենց թեկնածությունները կառաջադրեն հին գվարդիայի ծանրքաշայինները: Սակայն նրանցից եւ ոչ մեկը ցանկություն չի հայտնել՝ մասնակցելու ընտրություններին: Իսկ Տոկաեւի մրցակիցների համար այս ընտրությունները ոչ թե հավակնություններ են՝ գրավելու նախագահական աթոռը, այլ սոսկ ճանաչվելու հնարավորություն են, ինչի շնորհիվ նրանց հետագա կարիերան հաջող կլինի:

Մինչ Տոկաեւը զբաղված է միջազգային միջոցառումներով, երկրում սոցիալական խնդիրներ են կուտակվում, աճում է բնակչության դժգոհությունը: Իշխանությունները, իհարկե, գիտեն այդ մասին: Մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական խնդիրներին է նվիրված եղել Տոկաեւի վերջին ուղերձը: Բայց մեծ հարց է, թե ինչպես կիրականացվեն նախագահի հանձնարարականները: Նոյեմբերին վերընտրվելու համար ռեսուրսները բավարար են: Հարց է նաեւ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները համաշխարհային ասպարեզում եւ տնտեսության մեջ:

Կանխատեսելով ներքին հնարավոր բողոքները՝ Ղազախստանը փոփոխություններ է կատարել երկրի ռազմական դոկտրինում: Կետերից մեկում ասվում է, որ ներքին բողոքները կարող են ճնշվել նաեւ ռազմական ճանապարհով: Փաստաթղթում նշվում է, որ արտակարգ իրավիճակի եւ ներքին բախումների պայմաններում կօգտագործվեն Ազգային գվարդիայի ուժերը: Դատելով ամեն ինչից՝ դա արձագանք է հունվարյան իրադարձություններին, որոնցից հետո կոչեր հնչեցին՝ դուրս գալու ՀԱՊԿ-ի կազմից: Մեծ աղմուկ է բարձրացրել Դմիտրի Մեդվեդեւի գրառումը Հյուսիսային Ղազախստանի մասին այս տարվա ամռանը: Մինչ այժմ ղազախները չեն մոռանում դա:

Տոկաեւը, զգալով հանրության ճնշումը, պատրաստակամություն է ցուցաբերում ամրապնդել Ղազախստանի պաշտպանունակությունը, գործարկել հնարավորությունը՝ զենք գնելու ոչ միայն Ռուսաստանից, այլեւ ուրիշ երկրներից: Մասնավորապես՝ համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական համալիրի համատեղ ձեռնարկություններ ստեղծելու վերաբերյալ:

Ղազախստանի ռազմական դոկտրինում թարմացումը վերջին տարիներին նկատելիորեն ռազմականացված համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող լրջագույն փոփոխությունների հետեւանք է: Փոփոխություններ են կատարվել նաեւ ազգային պաշտպանության մոտեցումներում եւ մարտական գործողությունների վարման մեջ:

Վերջին անգամ Ղազախստանի ռազմական դոկտրինը թարմացվել է 2017 թ.: Ներկայիս դինամիկ փոփոխվող իրականության մեջ սա բավական երկար ժամանակ է: Այս ժամանակահատվածում, ըստ վերլուծաբանների, զգալիորեն աճել է կիբերանվտանգության դերը, քանզի կարեւորագույն ենթակառուցվածքների կառավարումն ավելի մեծ ծավալով է իրականացվում տեղեկատվական համակարգերի օգնությամբ: Ընդհանուր առմամբ՝ մեծացել է նաեւ տեղեկատվական բաղադրիչի դերը: Տեղեկատվական-հոգեբանական գործողությունները կարող են օգտագործվել պոտենցիալ հակառակորդին ապակայունացնելու ու վարկաբեկելու համար: Կարելի է ասել, որ, մեծ ուշադրություն դարձնելով այդ ուղղությանը, Ղազախստանը քայլում է ժամանակին համընթաց: Օրինակ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես առաջ են քաշում ՇՀԿ-ի անդամների փոխգործակցության ամրապնդման կարեւորությունն այդ հարցերի շուրջ:

Դոկտրինի մյուս ասպեկտները՝ զորքերի կոորդինացման ավելացումը, նյութատեխնիկական ապահովման բարելավումը եւ տարածքային պաշտպանության ստեղծումը նույնպես ժամանակի ոգով են իրականացվում եւ օբյեկտիվորեն պետք է բարձրացնեն զորքերի արդյունավետությունը, որպես հետեւանք՝ պետությունների անվտանգությունը:

Հասկանալի է՝ Ղազախստանի ռազմական դոկտրինի թարմացումն ուղղված չէ հարեւան երկրներից որեւէ մեկի դեմ: Սակայն այդ քայլի համար պահն այնպես է ընտրված, որ կարող է վկայել հետեւյալի մասին. Ղազախստանի քաղաքական էլիտան եւ հանրությունն անհանգստացած են միջազգային հարաբերություններում աճող անորոշությունից եւ գլոբալ անվտանգության համակարգի ճգնաժամից: Միեւնույն ժամանակ միանգամայն հավանական է, որ դոկտրինի փոփոխությունները կապված են ոչ միայն ուկրաինական, այլ նաեւ արցախյան հակամարտության, Թայվանի հարցում լարվածության, ինչպես նաեւ Ղազախստանի ներսում իրադարձությունների՝ 2022 թ. հունվարյան բողոքների հետ: Այս բոլոր հանգամանքներն ուժեղացրել են ղազախական հանրության պահանջը՝ բարձրացնելու պետության պաշտպանունակությունը:

Թեգեր: ԱՊՀՀԱՊԿՂազախստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պատրաստ հայրենիքի պաշտպանությանը

Պատրաստ հայրենիքի պաշտպանությանը

Անե՞լ ինչ-որ բան

Անե՞լ ինչ-որ բան

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist