Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նոր «խաղացողի» հայտնությանը սպասելիս

Կիեւի ու Մոսկվայի վրա կուժեղանա միջազգային ճնշումը

Նոյեմբերի 22, 2022
Միջազգային
Նոր «խաղացողի» հայտնությանը սպասելիս
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական հակամարտությունը պետություններից մեկին հնարավորություն է տալիս հայտարարել իր մասին միջազգային ասպարեզում՝ որպես միջնորդ հանդես գալով խաղաղ բանակցություններում: Այս թեմային անդրադարձել է ամերիկյան «The National Interest»-ը՝ շեշտելով, որ վերջին օրերին Ռուսաստանն ու Ուկրաինան բազմիցս ակնարկել են, որ հիմքեր են ի հայտ եկել դիվանագիտական լուծման համար: Չնայած այժմյան մթնոլորտը, ինչպես կարող է թվալ, ամենահարմարը չէ հակամարտության խաղաղ կարգավորման համար, հոդվածագիրը՝ Արկանզաս նահանգի համալսարանի պատմության պրոֆեսոր Էդվարդ Սալոն, ենթադրում է, որ հիմա հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նոր ուժ իջնի միջազգային ասպարեզ: Այդ ուժը կարող է միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ ամրապնդել իր դրությունը՝ որպես առաջատար տերություն, ինչպես դա արել է ԱՄՆ-ը 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ:

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության շատ կողմեր նման են ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ տիրած իրավիճակին։ Դա երկու մրցակցող երկրների գաղութային էքսպանսիայի հետեւանք էր. երկուսն էլ ցանկանում էին գերիշխել Հեռավոր Արեւելքում: Բացի այդ, ռուս տիրակալը պատերազմը տեսնում էր որպես ազգային անկման ժամանակաշրջանում իր վարչակարգի ժողովրդականությունը մեծացնելու եւ Եվրոպայի մեծ կայսրությունների շարքում իր պետության տեղն ամրապնդելու միջոց։ Իսկ Ճապոնիայի համար պատերազմը հնարավորություն էր՝ դառնալու ասիական հզոր տերություն։ Հակամարտության կանխմանը միտված մի շարք դիվանագիտական առաքելությունների ձախողումից հետո ճապոնական նավատորմը Պորտ Արթուրում անսպասելի հարձակում գործեց ռուսական բանակի վրա: Պարտությունից հետո Ռուսաստանի անհաջողությունները շարունակվեցին, մինչեւ որ 1905 թ. համաձայնեց խաղաղության հասնել բանակցությունների միջոցով: Միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ թեեւ ճապոնական հանրության համար դա ակնհայտ չէր, սակայն նրա զինված ուժերն ավելի մոտ էին վերջնական պարտությանը, քան թվում էր դրսից։

Չնայած 1904-1905 թթ. իրադրությունը նաեւ տարբերվում է ուկրաինական այժմյան հակամարտության իրողություններից (1904 թ. Ճապոնիան էր հարձակվել Ռուսաստանի վրա, իսկ 2022 թ. Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում), դրանք ընդհանուր շատ բաներ ունեն, ինչը ռուս-ճապոնական պատերազմը միանգամայն օգտակար մոդել է դարձնում: Առաջին՝ ՌԴ ուժերը Ուկրաինայում, ինչպես եւ 1904 թ., կրել են որոշակի կորուստներ, քանի որ Կիեւին թույլ մրցակից էր համարել: Բացի այդ, ռուս-ճապոնական պատերազմն առաջին հակամարտություններից մեկն էր, որը ցույց տվեց արդյունաբերական հեղափոխության ուժը զենքի եւ ռազմական տեխնիկայի զանգվածային արտադրության մեջ, ինչպես որ ուկրաինական հակամարտությունը ցույց տվեց անօդաչու թռչող սարքերի եւ այլ նոր տեխնոլոգիաների արդյունավետությունը:

Ուկրաինայում տեղի ունեցող նման աղետալի իրադարձությունների ֆոնին հարց է առաջանում, թե ինչպես կարելի է վերջ տալ այս ռազմական հակամարտությանը եւ բանակցել խաղաղության շուրջ։

Ռուս-ճապոնական պատերազմի դեպքում խաղաղության հաստատման գործում որպես միջնորդ է հանդես եկել ԱՄՆ-ն, որն այն ժամանակ աճող համաշխարհային տերություն էր, հաղթել էր Իսպանիային իսպանա-ամերիկյան պատերազմում: Ոմանք պնդում են, որ դա սկիզբ դրեց Ամերիկայի՝ որպես կայսրության գոյությանը եւ նրա արագ տնտեսական աճի շրջանին: Սակայն ԱՄՆ-ն այն ժամանակ ավանդական համաշխարհային տերություն չէր, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան եւ Ռուսաստանը, քանի որ նրանք չէին մասնակցում դիվանագիտական պայմանագրերին եւ համաձայնագրերին, որոնք կնքել էին այդ երկրները, ինչպես, օրինակ, անգլո-ճապոնական միությունը՝ 2002 թ.: Միությունների այս ցանցի պատճառով եվրոպական տերությունների մեծ մասը չէր կարող բավարար չափով անկողմնակալ համարվել՝ նպաստելու համար խաղաղության պայմանագրի կնքմանը, որը միակողմանի չպետք է լիներ:

Չնայած ռուս-ճապոնական պատերազմի սկզբում Միացյալ Նահանգները տրամադրված էր գործել հօգուտ Ճապոնիայի շահերի, նախագահ Թեոդոր Ռուզվելտը տեսնում էր, որ Ռուսական կայսրության փլուզումը եւ Խաղաղ օվկիանոսում ճապոնական էքսպանսիան բացասական ազդեցություն կգործեն ԱՄՆ-ի տնտեսական ու քաղաքական պլանների վրա այդ տարածաշրջանում եւ, ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում: 1905 թ. փետրվարի սկզբին Ռուզվելտը կողմերին փորձում էր համոզել՝ ընդունելու Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցությունների գաղափարը: Ցուսիմի ճակատամարտից հետո, որում ռուսական նավատորմը կործանվեց, երկու երկրների դիվանագետները համաձայնեցին բանակցություններ վարել: 1905 թ. օգոստոսին նրանց դիվանագետները հանդիպեցին Պորտսմուտի խաղաղ կոնֆերանսում եւ Ռուզվելտի միջնորդությամբ մշակեցին պայմանագիր՝ պատերազմին վերջ դնելու եւ երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատելու համար, որը տեւեց մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ռուզվելտը 1906 թ. արժանացավ Նոբելյան մրցանակի արյունահեղ պատերազմի դադարեցման գործում «իր դերի» համար:

Վստահությամբ կարելի է ասել, որ Ռուզվելտն այդ խաղաղ բանակցություններում որպես միջնորդ է հանդես եկել այն պատճառով, որ հասկանում էր՝ պատերազմը կապակայունացնի աշխարհակարգը եւ ապագայում կխարխլի ԱՄՆ-ի տնտեսական հետաքրքրությունները տարածաշրջանում: Բացի այդ, ռուս-ճապոնական խաղաղության պայմանագիրն ԱՄՆ-ին օգնեց՝ դառնալու միջազգային պետություն:

Այսօր Ամերիկան եւ Արեւմուտքի երկրները չափազանց ներգրավված են Ուկրաինային աջակցելու մեջ, որպեսզի համարվեն անաչառ միջնորդներ: Մոսկվայի կողմից ցանկացած բանակցություն կոշտ գիծ որդեգրած ռուսական ուժերի կողմից կհամարվի միայն որպես իրենց երկրի թուլացում: Այդուհանդերձ, դա հնարավորություն է մեկ այլ աճող տերության համար՝ իր մասին հայտարարելու միջազգային հարթակում՝ հանդես գալով որպես միջնորդ Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցություններում: Այդ երկիրը պետք է ունենա դիվանագիտական եւ ռազմական հզորություն, ինչպես ԱՄՆ-ը՝ 1905 թ., որպեսզի նրան Ռուսաստանին հավասար համարեն, այլ ոչ թե սպառնալիք՝ նրա գոյությանը։ Բացի այդ, չպետք է ուղղակի շահեր ունենա տարածաշրջանում (ինչպես, օրինակ, Թուրքիան), այլ պետք է ունենա լուրջ տնտեսական օգուտների աղբյուրներ (պարենամթերքի արտադրություն Ուկրաինայում): Վերջապես, այս պետությունը պետք է քիչ պաշտոնական կապեր ունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի դաշնակիցների հետ։

«Հակամարտության զարգացմանը զուգընթաց նվազում է այն երկրների թիվը, որոնք համապատասխանում են նշված չափանիշներին։ Իրանը, որը փորձում էր տարածաշրջանային տերություն դառնալ, փաստացի հեռացրեց իրեն խաղաղության հնարավոր միջնորդի դերից. Արեւմուտքը մեղադրեց նրան Ռուսաստանի հետ սերտ առեւտրային կապեր հաստատելու մեջ։ Չինաստանը, որը շատ երկրների կողմից համարվում է մեկ այլ համաշխարհային երկիր, աջակցում է Կրեմլին:

Ուկրաինական հակամարտությունում չեզոքություն պահպանած զարգացող համաշխարհային տերությունների կարճ ցուցակում են Բրազիլիան, Սաուդյան Արաբիան եւ Հնդկաստանը (վերջինս դեռեւս սերտ առեւտրատնտեսական կապեր է պահպանում Ռուսաստանի հետ): Այս բոլոր երկրները շատ բան ունեն շահելու ռազմական հակամարտության ավարտից, միեւնույն ժամանակ նրանք պահպանել են առնվազն չմիջամտելու արտաքին տեսքը։ Նրանց միջնորդությունը ինչպես Մոսկվային, այնպես էլ Կիեւին թույլ կտա փրկել իրենց դեմքը խաղաղության հասնելու գործընթացում»,- գրում է «The National Interest»-ը:

Իհարկե, եթե զարգացող համաշխարհային այնպիսի տերություն, ինչպիսին Բրազիլիան է, Սաուդյան Արաբիան կամ Հնդկաստանը, փորձի որպես միջնորդ հանդես գալ ռուս-ուկրաինական բանակցություններում, դա չի երաշխավորում, որ նրա առաջարկը կընդունվի, կամ որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կպահպանի խաղաղության պայմանները: Սակայն Կրեմլը հայտնվել է ծանր իրավիճակում, եւ նրա դաշնակիցները հարցեր են հնչեցնում, իսկ ուկրաինացիները պետք է դիմանան դաժան ձմռանը: Խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով Կիեւի ու Մոսկվայի վրա կուժեղանա միջազգային ճնշումը: Դա նոր խաղացողին հնարավորություն կտա նկատելի տեղ գրավել միջազգային ասպարեզում՝ որպես չեզոք դատավոր:

Թեգեր: ՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Առայժմ իրար հետ «լեզու են գտնում»

Առայժմ իրար հետ «լեզու են գտնում»

«Հայ վարպետները տաղանդավոր են…»

«Հայ վարպետները տաղանդավոր են…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist