Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Առայժմ իրար հետ «լեզու են գտնում»

Նոր ձեւավորված Կոնգրեսում հնարավոր է սուր հակադրություններ լինեն

Նոյեմբերի 22, 2022
Միջազգային
Առայժմ իրար հետ «լեզու են գտնում»

Unused privacy booths are seen at a voting site in Tripp Commons inside the Memorial Union building on the University of Wisconsin-Madison campus on Election Day in Madison, Dane County, Wisconsin, U.S. November 3, 2020. REUTERS/Bing Guan

4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
385
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատները Սենատում զբաղեցնում են առավելագույնը հիսունմեկ մանդատ, մինչդեռ հանրապետականները կունենան Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը: Հետեւաբար, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման երկրորդ երկու տարիները, հավանաբար, զգալիորեն կտարբերվեն առաջին երկուսից։ Արդյո՞ք նոր մոտեցում կլինի ներքին անվտանգությանը եւ արտաքին հարաբերություններին։

Հակառակ դեմոկրատների կարծիքների՝ ընտրությունների արդյունքը չի նշանակում Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն։ Քվեարկությունից առաջ որոշ վերլուծաբաններ կանխատեսում էին, որ հանրապետականների հաղթանակը կուժեղացնի նրանց ազդեցությունը, ովքեր ցանկանում են կտրուկ նվազեցնել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային։ Սակայն, ըստ երեւույթին, նման բան տեղի չունեցավ։ Դա նշանակում է, որ ընդգծված աջակցությունն Ուկրաինային կշարունակվի։

Ներկայացուցիչների պալատի մի քանի տեղերի փոփոխությունը կարող է ունենալ համաշխարհային լուրջ տնտեսական հետեւանքներ: Առաջին մարտահրավերն արտաքին պարտքի շեմը բարձրացնելու ճանապարհ գտնելն է: Սա կարող է կռվախնձոր լինել Սենատում դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ։ Ըստ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի՝ Միացյալ Նահանգները կարող է հասնել իրական սահմանաչափին հենց 2023 թ.։ Աշխարհն ուշադրությամբ կհետեւի այս մենամարտին առաջիկա ամիսների ընթացքում՝ հուսալով, որ ավելի իրատեսական մտածողները կհաղթեն: Շուկայի որոշ ոլորտներ թեթեւացած «շունչ կքաշեն» բարդ օրենսդրական մանեւրներից: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի վերջնական եզրակացությունը, նոր Կոնգրեսը կենտրոնացած է լինելու Դաշնային պահուստային համակարգի վրա: Եթե գնաճը պահպանվի, ավելի սուր հարցերի քննարկումներ են սպասվում: Բարեբախտաբար, դա կարող է հանգեցնել նոր Կոնգրեսում երկկուսակցական հազվագյուտ կոնսենսուսի:

Քանի որ Կոնգրեսում փոփոխություններ են տեղի ունենում, Ներկայացուցիչների պալատի նոր ղեկավարությունը կարող է իրականում օգնել խթանելու նախատեսված բարեփոխումները, որոնք հետագայում խարսխելու են Միացյալ Նահանգների կարգավիճակը՝ որպես հիմնական եւ մաքուր էներգիայի գերտերության: Էներգետիկ եւ կլիմայական միջավայրը, որը կժառանգեն 118-րդ Կոնգրեսի անդամները 2023 թ., այդքան էլ խոստումնալից չէ: Դա պայմանավորված է հետհամաճարակային տնտեսական ճգնաժամով եւ ռուս-ուկրաինական պատերազմով: Ի վերջո, Կոնգրեսում կա փոխզիջման նախադեպ էներգետիկայի հարցերի վերաբերյալ, չնայած Վաշինգտոնի գործադիր եւ օրենսդիր ճյուղերի միջեւ քաղաքական տարաձայնություններին:

Մոտ յոթ տարի առաջ Օբամայի վարչակազմը հանրապետականներին հնարավորություն տվեց չեղյալ համարել ԱՄՆ-ում նավթի արտահանման քառասունամյա արգելքը՝ վերականգնվող էներգիայի լայնածավալ հարկային արտոնությունների դիմաց: Առանց բարեփոխումների՝ Բայդենի ստորագրած էներգետիկ եւ կլիմայի մասին օրենսդրությունը, որը վերաբերում է գնաճի նվազեցմանը, չի կարողանա իրականացնել իր ողջ ներուժը: Նավթի եւ գազի խողովակաշարերի ու հարակից ենթակառուցվածքների կառուցումը խոչընդոտող բնապահպանական ինստիտուտների ցանցը խոչընդոտում է մաքուր էներգիայի զարգացմանը, որը կարեւոր նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար:

ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները, ովքեր երկմտում են, թե արդյոք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կվերադարձնե՞ն Դոնալդ Թրամփի ազդեցությամբ պայմանավորված Կոնգրեսի անդամների զգուշավորությունը ՆԱՏՕ-ի հանդեպ, հավանաբար, ոգեւորված են ընտրությունների արդյունքներով: Այն միտքը, թե հանրապետական Կոնգրեսի մեծամասնությունը կսահմանափակի Ուկրաինային տրամադրվող օգնությունը, մտահոգություններ առաջացրին Բրյուսելում։ Բացի այդ, մտավախություն կար, որ հանրապետականների քաղաքականությունը Կոնգրեսում կարող է անդրատլանտյան անվտանգության համար անհանգիստ իրավիճակի նախանշան լինել: Հաշվի առնելով Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնությունը եւ ժողովրդավար կերպով բաժանված Սենատը, որտեղ Ուկրաինային աջակցությունը շարունակում է առաջնահերթություն մնալ, թվում է, որ ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի կողմնակիցների համար ավելի վատ սցենարներից խուսափել են: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացի ընտրողները դեռեւս վճռականորեն աջակցում են ԱՄՆ օգնությանն Ուկրաինային։ Իհարկե, ՆԱՏՕ-ի համար այս բոլոր դրական կողմերը հակակշռում են Թրամփի հայտարարությանն այն մասին, որ նա կրկին առաջադրվելու է նախագահի պաշտոնում։

Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնումը Բայդենի ավելի լայն արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական հենարանն էր։ Նա ակտիվորեն աջակցում էր ռուսական էներգիայից եվրոպական երկրների հրաժարվելու որոշումներին եւ նույնիսկ հանձն առավ ամերիկյան զորքեր տեղակայել Լեհաստանում: Հավանական է, որ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության տակ գտնվող հանրապետականների ազդեցությամբ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հարաբերությունները լարվածության փուլ կմտնեն: Փոխարենը Սենատը կկենտրոնանա ներքաղաքական խնդիրների վրա, ինչպիսիք են տնտեսությունը, զարգացման օրինագծերը եւ այլն։ Այնուամենայնիվ, կարեւոր կլինեն առեւտրի եւ մրցակցության քննարկումները, հատկապես գնաճի նվազեցման ակտի վերաբերյալ։

Ներկայացուցիչների պալատի հանրապետականները կօգտագործեն իրենց նոր դիրքը՝ ուղղված մի շարք կարեւորագույն հարցերի, օրինակ՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին: Ակնկալվում է, որ առաջնահերթորեն ուշադրություն կդարձվի տեխնոլոգիական մրցակցությանը, առեւտրաշրջանառության ճկունությանը եւ ԱՄՆ-ի արտահանման վերահսկողության ուսումնասիրությանը: Տասնամյակների վաղեմություն ունեցող տեխնոլոգիայի եւ ազգային անվտանգության այս մարտահրավերներին նոր մոտեցումներ բացահայտելու համար Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) արտահանման վերահսկողության իննսունօրյա ուսումնասիրություն: Մինչեւ իննսունօրյա վերանայման արդյունքները, հանրապետականների գլխավորած պալատը կարող է էական նոր փոփոխություններ առաջարկել արտահանման վերահսկողության գործող օրենսդրության մեջ։ Ընդհանուր առմամբ, հանրապետականների գլխավորած պալատը կդիտարկի ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական մրցակցությունը որպես հիմնական առաջնահերթություն, եւ քաղաքականության հետեւողները պետք է ակնկալեն նոր օրինագծի ընդունում, որը զգալի ազդեցություն կունենա հետազոտության անվտանգության, առեւտրաշրջանառության շղթայի ճկունության վրա:

Արտաքին քաղաքականությունը, հատկապես Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի ու Հարավային Կովկասի  մասով, Բայդենի առաջին երկու տարիներին եղել է երկկուսակցական սկզբունքի վրա հիմնված: Վստահաբար, այս մասով մեծ փոփոխություններ սպասել պետք չէ: Կոնգրեսը դեռեւս ի վիճակի չի լինի արգելափակել Իրանի միջուկային համաձայնագիրը, ավելին, այն սկսել է ակտիվորեն աջակցել իրանցի ցուցարարներին եւ հակադրվել Իրանի կողմից Ուկրաինային անօդաչու սարքեր եւ հրթիռներ տրամադրելու վարկածին:

Այսպիսով, նոր ձեւավորված Կոնգրեսում հնարավոր է սուր հակադրություններ լինեն հատկապես Ուկրաինայի մասով, ինչպես նաեւ Չինաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում։ Մնացած ասպեկտներում դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց հետ դեռեւս «լեզու են գտնում»։

Թեգեր: ԱՄՆընտրություններՋո Բայդեն
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Մարտի 28, 2023
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Հաջորդ Հոդվածը
«Հայ վարպետները տաղանդավոր են…»

«Հայ վարպետները տաղանդավոր են…»

«Ատում եմ տաճիկներին եւ բոլշեւիկներին հավասար ատելությամբ…»

«Ատում եմ տաճիկներին եւ բոլշեւիկներին հավասար ատելությամբ…»

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist