Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եվրոպան նախապատրաստվում է պատերազմի՞

Նոյեմբերի 23, 2022
Միջազգային
Եվրոպան նախապատրաստվում է պատերազմի՞
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
190
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների ստվերը հայտնվել է Եվրոպայում։ Դրա մասին են հուշում եվրոպական երկրների ղեկավարների հայտարարություններն ու ձեռնարկած քայլերը, որոնք ստանում են գաղափարական աջակցություն։ Ռոբերտ Շումանի հիմնադրամի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի պահեստային նավատորմի կապիտան Ժան-Դոմինիկ Ջուլիանին վերջերս բավական հետաքրքիր հոդված էր հրապարակել, որտեղում անդրադարձել էր ուկրաինական հակամարտությանը, դրա հետագա զարգացումներին եւ Եվրոպայի անելիքներին։ Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն այն քաղաքական գործիչն էր, որի` 1950 թ. մայիսի 9-ի հայտնի ելույթի ժամանակ հնչեցրած հռչակագրով դրվեց Եվրոպական միության հիմնաքարը։ Եվ ահա Ռոբերտ Շումանի հիմնադրամի խորհրդի նախագահը շեշտում է, որ անգամ Ուկրաինայի հավանական հաղթանակի դեպքում Եվրոպան ապահովագրված չի լինի «ապակայունացման այլ փորձերից կամ նույնիսկ իրական ագրեսիայից»։ «Պուտինյան Ռուսաստանն իսկապես թշնամի է, եւ այդ երկրում ժամանակ եւ շատ փոփոխություններ կպահանջվեն, մինչեւ այն դառնա ընդունելի գործընկեր: Ուստի Եվրոպան պետք է ուժեղացնի իր պաշտպանությունը»,- գրում է Ջուլիանին։ Նա մտահոգված է, որ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը հիմնականում ապահովում են ՆԱՏՕ-ն ու ամերիկյան միջուկային ծածկույթը, եւ վստահ չէ, որ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա բացահայտ հարձակման դեպքում, կլինի հիբրիդային, թե պայմանական, ամերիկացիները «միջուկային արդիականացման» միջոցով անմիջապես եւ ամբողջությամբ կօգտագործեն իրենց զսպող ուժերը։ Ըստ Ջուլիանիի, ինչպես պատմությունն է հուշում, ամերիկացիներն անպայման երկու անգամ կմտածեն եւ կփորձեն «հանգստացնել իրավիճակը», նախքան միջամտելու որոշում կայացնելը։

Այդ ամենից նա եզրակացնում է, որ Եվրոպան, «եվրոպական հարթությունը» պետք է կարողանա ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունն ու անվտանգությունը, առանց հույսը ամերիկացի գործընկերների վրա դնելու։ Այստեղ է, որ նախկին զինվորականն առաջ է քաշում Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը որպես «միջուկային զենք ունեցող պետություն»։ «Եվրոպական հողի վրա եվրոպական զսպող ուժերի ակտիվացումը կարող է համոզել Միացյալ Նահանգներին միջամտել եւ այդպիսով ավելի հուսալիորեն զսպել ագրեսորին»,- նշում է նա:

Անդրադառնալով արդեն եվրոպական երկրների ղեկավարների վարած քաղաքականությանը՝ նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հարավում գտնվող Թուլոնի ռազմաբազայում նոյեմբերի 9-ին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ պատերազմը վերադառնում է եվրոպական տարածք, ուստի Փարիզը պետք է պաշտոնականացնի իր ռազմական նպատակները։ Նա մտադիր է ներկայացնել Հինգերորդ հանրապետության ռազմական ռազմավարությունը, որը գործելու է մինչեւ 2030 թ.։ «Ուկրաինայի պատերազմը թույլ տվեց մեզ զգալի առաջընթաց գրանցել պաշտպանական հարցերում։ Մենք այժմ այնպիսի իրավիճակում ենք, երբ Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ունի միջուկային զենք։ Սա մեզ վրա հատուկ պատասխանատվություն է դնում»,- ասել է Մակրոնը՝ շեշտելով, որ Եվրոպան այլեւս պաշտպանված չէ հրթիռներից ու անօդաչու սարքերից, եւ այդ իրողությունը պետք է հաշվի առնել։ Պաշտպանական նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի հաջորդ տարվա սկզբին։

Փետրվարի 24-ից հետո Ֆրանսիան ավելի քան 1000 զինվոր է տեղակայել Եվրոպայի արեւելքում, հիմնականում Ռումինիայում եւ Էստոնիայում՝ որպես ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս: Ինչպես գրում է «The Washington Post»-ը, Ֆրանսիայի նոր ռազմավարական փաստաթուղթը նախատեսում է, որ երկիրը կպահպանի «միայնակ կամ կոալիցիայի կազմում ռազմական գործողություններ ղեկավարելու կարողությունը, ներառյալ բարձր ինտենսիվությունը»: Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր, որ եվրոպական երկրներին անհրաժեշտ է անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել ուկրաինական հակամարտության ավարտից հետո։

Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է դիտարկել «անվտանգային նոր ճարտարապետության» ձեւավորմանն ուղղված ընդամենը մեկնարկային փուլ։ Դրա մասին է վկայում Մակրոնի այն դիտարկումը, որ Ուկրաինայում պատերազմը «կարող է նախորդել ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցությանը եւ ապագայի, որը պատճառ չունենք ճակատագրականորեն ընդունելու»։ Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ ֆրանսիական զորքերը կպահպանեն իրենց մեծ ներկայությունը Սահարայից մինչեւ Մերձավոր Արեւելք ձգվող տարածքում։ Ֆրանսիան առաջիկայում նախատեսում է բանակցություններ սկսել աֆրիկացի գործընկերների եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ փոփոխություններ կատարելու «Սահելում եւ Արեւմտյան Աֆրիկայում ֆրանսիական ներկայիս ռազմաբազաների կարգավիճակի, ձեւաչափի եւ առաքելությունների մեջ»: Մակրոնն անուղղակիորեն անդրադարձել է նաեւ Արեւմտյան Աֆրիկայում Ռուսաստանի աճող ազդեցությանը։

ԵՄ առանցքային դերակատարներից Գերմանիան նույնպես ռազմական ներուժը զարգացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանում։ Գերմանական «Der Spiegel» ամսագիրը նոյեմբերի 20-ին գրել էր, որ Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) գաղտնի փաստաթուղթ են պատրաստել «Ռուսաստանի հետ ուղիղ բախման» դեպքում։ Նշվում է, որ խմբագիրների տրամադրության տակ է հայտնվել «Օպերատիվ ուղեցույցներ զինված ուժերի համար» կոչվող գաղտնի պլանը, որը ստորագրել է Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը։ Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի հետ ռազմական բախումը դառնում է «ավելի հավանական», ինչի կապակցությամբ Բունդեսվերը պարտավոր է առաջիկա տարիներին ուժեղացնել լայնածավալ «ռազմական պաշտպանական եւ օպերատիվ պատրաստվածությունը»։

Գերմանիայի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչը 68 էջանոց փաստաթղթում քննարկում է նաեւ եվրոպական անվտանգության ոլորտում Գերմանիայի դերի ուժեղացման անհրաժեշտությունը։ Ըստ Ցորնի, քանի որ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում հակամարտության հավանականությունը «կրկին աճում է», ապա Բեռլինը պետք է «առաջատար դիրքեր զբաղեցնի Եվրոպայում» եւ «ավելի հուսալի դարձնի իր զինված ուժերը»: «Բարձր ինտենսիվության հակամարտության սցենարին կողմնորոշված եւ պատրաստված զինված ուժերը զսպման հիմքն են կազմում»,- ասում է նա՝ նշելով, որ «Բունդեսվերի արդիականացման գլխավոր նպատակը ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից անկախության հասնելն է»: «Ցորնի ծրագիրը» նախատեսում է, որ մինչեւ 2024 թ. Բունդեսվերը պետք է ձեւավորի ամբողջությամբ հագեցած առնվազն մեկ ստորաբաժանում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարությունը փետրվարի վերջին առաջին անգամ հայտարարեց պաշտպանական ծախսերն ավելացնելու եւ բանակի պաշտպանունակությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, իսկ հունիսին Բունդեսթագն օրենք ընդունեց՝ հաջորդ 5 տարվա ընթացքում Բունդեսվերի կարիքների համար լրացուցիչ 100 միլիարդ եվրո հատկացնելու նպատակով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի օր անց կանցլեր Օլաֆ Շոլցը ելույթ էր ունեցել Բունդեսթագի արտակարգ նիստում, որում հայտարարեց Գերմանիայի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության «դարաշրջանների փոփոխության» մասին։ Սակայն երկրում ռեկորդային գնաճի եւ եվրոյի նկատմամբ դոլարի ամրապնդման պատճառով Գերմանիայի կառավարությունը խմբագրումներ է կատարել եւ նախատեսում է հրաժարվել երկրի զինված ուժերի արդիականացման մի շարք նախագծերից։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել էր Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։

Նկատենք, որ թե Ֆրանսիան եւ թե Գերմանիան եւ թե այդ երկրին սպասարկող փորձագիտական-վերլուծական հանրույթը կարեւորում են միայնակ՝ առանց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պաշտպանվելու տարբերակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից շուրջ ութ տասնամյակ անց պատերազմի վտանգի հավանականությունը մեծացել է եւ ստիպում է հանգիստ, բարեկեցիկ կյանքով ապրող Եվրոպային «ձգել գոտիները» ու մեծացնել ռազմական-պաշտպանական ծախսերը։

Թեգեր: ԵՄԵվրոպաՆԱՏՕ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Վարչական պատասխանատվություն

Վարչական պատասխանատվություն

Ֆիլմ՝ նվիրված Մարտուհի Սարգսյանին

Ֆիլմ՝ նվիրված Մարտուհի Սարգսյանին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist