Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՆԱՏՕ-ն չի կողմնորոշվում

Անդամագրե՞լ Ուկրաինային, թե՞ ոչ

Նոյեմբերի 24, 2022
Միջազգային
ՆԱՏՕ-ն չի կողմնորոշվում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
464
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ավելի ընդգծեց Եվրոպայի արեւելյան թեւի անվտանգության սպառնալիքը: Տասնամյակներ շարունակ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան, ձգտել են «պոկվել» հետխորհրդային Ռուսաստանից։ Սակայն չեն կարողացել հասնել լիարժեք ինտեգրմանն արեւմտյան աշխարհին, գլխավորապես՝ ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական միությանն անդամակցելուն:

Փոխարենն, այս երկրներն ստացել են թվացյալ անդամագրման անորոշ ու անժամկետ խոստումներ, ինչպես նաեւ փոխզիջումային տարբերակներ, ինչպիսին է ԵՄ «Արեւելյան գործընկերությունը»: Սա ազդանշան էր Կրեմլին, որ իրենք պատրաստ չեն ինտեգրել նախկին ԽՍՀՄ երկրներին, ինչը հիմք դրեց ռուսական կայսերական ծավալապաշտության նոր դարաշրջանի՝ սկսած 2008 թ. ռուս-վրացական պատերազմից, 2014 թ. Ուկրաինայում սկիզբ առած հակամարտությունից մինչեւ 2022-ի նոր, լայնածավալ առճակատում։ Թեեւ վերջինս, դժբախտաբար, հեռու է ավարտվելուց, սակայն եւ՛ ՆԱՏՕ-ն, եւ՛ ԵՄ-ն ենթադրաբար պետք է արդեն ծրագրեն հետպատերազմյան Ուկրաինայի ինտեգրումը: Վերջին ինն ամիսների ընթացքում ուկրաինական բանակը ցույց տվեց, որ ունակ է մարտի դաշտում հաջողություններ գրանցելու։ Սակայն ռազմական հաղթանակը բավարար չէ կայուն խաղաղություն ու անվտանգություն ապահովելու համար։

Այս տարի՝ ամռանը, Ուկրաինան ԵՄ-ի կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես թեկնածու երկիր։ Այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցությունը մնում է երկարատեւ եւ շատ ավելի բարդ գործընթաց, քան ՆԱՏՕ-ին ինտեգրումը: Ի տարբերություն ԵՄ-ի՝ ՆԱՏՕ-ն դեռ Ուկրաինային չի առաջարկել անդամակցության գործողությունների ծրագիր։ Այնուամենայնիվ, կան մի շարք պատճառներ, թե ինչու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այժմ ավելի ազդեցիկ է, քան երբեւէ։

Երկար տարիներ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ արտահայտվողները, որպես խոչընդոտ, մատնանշում էին երկրի ներսում ինտեգրման վերաբերյալ կարծիքների տարբերությունները: Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ դա այլեւս խնդիր չէ: 2022 թ. հոկտեմբերին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ենթադրվելիք հանրաքվեի ժամանակ ուկրաինացիների 83 տոկոսը կքվեարկեր ՆԱՏՕ-ին միանալու օգտին, իսկ ընդամենը 4 տոկոսը՝ դեմ: Ուստի, վերջին իրադարձությունները միավորել են ուկրաինական հասարակությանը եւ քայքայել ինտեգրման վերաբերյալ տարաձայնությունները։ Ռուսաստանին սադրելու վախը եւս մեկ գործոն էր, որն ավանդաբար դրդում էր ՆԱՏՕ-ին սառեցնել Ուկրաինայի հետ ինտեգրման գաղափարը: Այնուամենայնիվ, լայնամասշտաբ ներխուժում սկսվեց Ռուսաստանի կողմից 2022 թ. սկզբին, չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության իրատեսական հեռանկար չկար: Իրականում Պուտինին սադրել են Ուկրաինայի հարաբերական մեկուսացումը Ռուսաստանից եւ երկրի երկիմաստ աշխարհաքաղաքական կողմնորոշումը: ՆԱՏՕ-ն այժմ փորձում է վերացնել այս երկիմաստությունը եւ փակել դուռը Ռուսաստանի ցանկացած կայսերական նկրտումների առաջ:

Ուկրաինայի մասնակի օկուպացիան ռուսական բանակի կողմից վաղուց դարձել է հերթական պատճառ կասկածի տակ դնելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության իրագործելիությունը: Եթե Ուկրաինան կարողանա հասնել իր հայտարարած պատերազմական նպատակներին եւ ազատագրի ողջ երկիրը, անդամակցությունն ավելի իրատեսական բնույթ կկրի։ Այս դեպքում անհրաժեշտ է հիշել ՆԱՏՕ-ի գործողությունները ԽՍՀՄ փլուզման ժամանակ, երբ Արեւմտյան Գերմանիան չթողեց ռուսական գոտում: Սա հուշում է, որ նույն տրամաբանությունը հնարավոր է կիրառվի Ուկրաինայի դեպքում։

Պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ի դժկամությունն Ուկրաինային անդամակցության հստակ հեռանկար առաջարկելու հարցում երկիրը թողեց աշխարհաքաղաքականորեն մեկուսացված վիճակում եւ ավելի խոցելի դարձրեց ռուսական նկրտումների դեմ: Քանի դեռ Ուկրաինան մնում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ բուֆերային գոտում, այն կդառնա միջազգային անկայունության աղբյուր: Ուստի պատերազմի ավարտը, ցավոք, առայժմ սարերի հետեւում էլ կմնա։

Թեգեր: ՆԱՏՕՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Սոցփաթեթի շահառուների շրջանակը կընդլայնվի

Սոցփաթեթի շահառուների շրջանակը կընդլայնվի

Ենգիբարյանը, սուտը եւ արքայի մերկությունը

Ենգիբարյանը, սուտը եւ արքայի մերկությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist