Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ահաբեկչության գլխատումը շարունակվում է

Բայց այն դեռ վտանգ է ներկայացնում Մերձավոր Արեւելքի համար

Դեկտեմբերի 3, 2022
Միջազգային
Ահաբեկչության գլխատումը շարունակվում է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
78
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու ալ-Հասան ալ-Հաշեմի ալ-Կուրաշին զոհվել է մարտական գործողությունների ժամանակ: Այս մասին, ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, օրերս հայտարարել է խմբավորման ներկայացուցիչը: Վերջինս իր հաղորդման մեջ շեշտել է, որ ալ-Կուրաշին զոհվել է «Աստծո թշնամիների դեմ պայքարում»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայտարարվել է նաեւ, որ ահաբեկչական կազմակերպությունն ընտրել է նոր ղեկավարի՝ Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Կուրաշիին՝ նրան կոչ անելով հավատարմության երդում տալ: Ինչպես բացատրել է «The Guardian»-ը, Կուրաշի անունը վերաբերում է Մուհամեդ մարգարեի ցեղին: Ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել նոր առաջնորդի մասին, սակայն ասել է, որ նա ջիհադի «վետերան» է:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական ենթակառուցվածքների համակարգող Ջոն Կիրբին ողջունել է ալ-Կուրաշիի մահվան մասին հաղորդումը: Վաշինգտոնը հայտարարել է, որ «Իսլամական պետության» առաջնորդը հոկտեմբերին է զոհվել Սիրիայում ավիահարվածի արդյունքում, բայց չի հստակեցրել, թե ինչու է այդ մասին հայտարարվում ավելի քան մեկ ամիս անց:

Ամերիկացի զինվորականները հայտնել են նաեւ, որ ալ-Կուրաշիի դեմ գործողությունն իրականացրել են այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» սիրիացի ապստամբները հարավային Դարա նահանգում: Ինչպես գրում է բրիտանական «The Guardian»-ը, հոկտեմբերի կեսերին Դամասկոսը հայտարարել էր, որ նահանգի հարավում նախկին ապստամբների հետ համատեղ գործողություն է սկսել «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական կազմակերպության դեմ:

Ահաբեկչական այս կազմակերպությունը Աբու ալ-Հասան ալ-Հաշեմի ալ-Կուրաշիին իր նոր առաջնորդ էր ընտրել մարտին, երբ զոհվել էր նախկին ղեկավարը՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Կուրաշին: Վերջինս պայթեցրել էր իրեն ու շրջապատին Սիրիայում ամերիկյան հակաահաբեկչական գործողության ժամանակ:

Այսպես կոչված «Իսլամական պետության» դաժան կառավարումը, որի ժամանակ ահաբեկիչները սպանել են հազարավոր մարդկանց, ավարտվել է իրաքյան ու միջազգային ուժերի կողմից 2017 թ. Մոսուլում ջախջախմամբ: Այդ ժամանակվանից կազմակերպությունն ընդհատակյա գործունեություն է իրականացնում՝ շարունակելով ահաբեկչական գործողություններ կատարել Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում:

Արաբական Միացյալ Էմիրությունների «Al-Ain»-ը գրում է, որ այսպես կոչված «Իսլամական պետությունը» դեռեւս սպառնալիք է Մերձավոր Արեւելքում: Վերլուծաբանների կարծիքով՝ դեռ վաղ է խոսել դրա լիակատար ոչնչացման մասին, քանի որ կազմակերպությունն արդեն հայտարարություն է տարածել նոր ղեկավարի ընտրության վերաբերյալ: Բայց նաեւ փաստ է, որ բարձրացվել է «Իսլամական պետության» ճակատագրի հարցը:

Կազմակերպության ներկայացուցիչ Աբու ալ-Մուհաջիրը հայտարարել է, որ ալ-Կուրաշին սպանվել է մարտում, սակայն որեւէ այլ մանրամասն չի հաղորդել:

Աբու ալ-Հասան ալ-Հաշեմի ալ-Կուրաշիի սպանության մասին հաղորդումը բազմաթիվ հարցեր է առաջացրել կազմակերպության ճակատագրի վերաբերյալ՝ կապված նրա առաջնորդների՝ մեկ առ մեկ չեզոքացման հետ։ Եգիպտացի վերլուծաբան Ահմեդ Բանը կարծում է, որ ալ-Կուրաշիի սպանությունը եւս մեկ հարված էր ահաբեկչական կազմակերպությանը, որը դեռ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։

Փորձագետը նշել է, որ ամերիկյան ղեկավարությունը շարունակում է ոչնչացնել այսպես կոչված «Իսլամական պետության» առաջնորդներին, իսկ Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Կուրաշիի սպանությունը նրանց «բարոյական հաղթանակն է»։

ԱՄՆ-ն զբաղվում է, այսպես ասած, «գլուխներ կտրելով». այս ռազմավարությունն ուղղված է ամբողջ աշխարհում ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդների վերացմանը՝ ահաբեկիչների շարքերում քաոս սերմանելու, նրանց ծրագրերը խափանելու եւ ծայրահեղական խմբավորումների անդամներին պառակտելու նպատակով։

Հիշեցնենք, որ Աբու ալ-Հասան ալ-Հաշեմի ալ-Կուրաշիի սպանությունը տեղի ունեցավ ընդամենը երեք ամիս անց այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը ոչնչացրին «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ Զավահիրիին:

Ահաբեկչական այս կազմակերպության ղեկավարների ակտիվ «գլխատումը» բացատրվում է այդ կառույցի թուլությամբ ու անկայունությամբ: «Իսլամական պետությունն» այլեւս այնպիսի վախ չի ներշնչում, ինչպես նախկինում, բայց նաեւ ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնում է Սիրիայում եւ Իրաքում:

Ըստ Բանի՝ ահաբեկչական խմբավորումը դեռ ունակ է փոխել ղեկավարությանը եւ պահպանել ազդեցությունը Սիրիայի հյուսիսում ու Իրաքի որոշ շրջաններում, քանի որ որոշակի ազդեցություն ունի այդ տարածաշրջանում:

Ռազմական փորձագետ Ահմեդ Սուլթանը կարծում է, որ ալ-Կուրաշիի սպանությունը պլանավորված չի եղել, այլ կատարվել է պատահաբար՝ սիրիական խմբավորումների հետ բախման ժամանակ: «Ղեկավարի սպանությունն իրենից բարոյական լուրջ պարտություն է ներկայացնում ահաբեկչական կազմակերպության համար՝ հատկապես հաշվի առնելով, որ Կուրաշին դրա ղեկավար էր դարձել այս տարվա փետրվարին»,- ասել է նա:

Ալ-Կուրաշիի չեզոքացումը կթուլացնի վստահությունը կազմակերպության անդամների միջեւ, կհանգեցնի նահանջի ու խոշոր անհաջողությունների: Վերլուծաբանը շեշտել է, որ վերջին շաբաթներին «Իսլամական պետության» ակտիվությունը նվազել է՝ այս տարվա ընթացքում հասնելով իր ամենացածր մակարդակին: Բացի այդ, կառույցում ներքին լուրջ ճգնաժամ է սկսվել, եւ կազմակերպությունը ողջ ուժերով փորձում է հաղթահարել այն՝ նույնիսկ խորամանկելով ու հայտարարելով անհայտ «նոր ղեկավարի» մասին:

Փորձագետը ենթադրում է, որ խմբավորումը մոտ ժամանակներս կտուժի, սակայն կշարունակի պահպանել իր գոյությունը: Ահաբեկչական կազմակերպությունը կշարունակի հարձակումները ճամբարների եւ կալանավայրերի վրա, որտեղ պահվում են նրա առաջնորդները, եւ քաոս կսերմանի Աֆրիկայի եւ Ասիայի խոցելի շրջաններում:

Նույն կարծիքին է նաեւ «Իսլամական խմբի վերածնունդ» կուսակցության հիմնադիր եւ ռազմական վերլուծաբան Վալիդ ալ-Բուրշը։ Այսպես կոչված «Իսլամական պետությունը», ըստ նրա, մնացել է առանց կառուցվածքի եւ ռեսուրսների, իսկ «դանդաղ գործողության ռումբեր» կան միայն Սիրիայի հյուսիսում ու Իրաքում:

Նա շեշտել է, որ ահաբեկչական կազմակերպությունը թուլացել է եւ վերջին շրջանում հենվում է միայն փոքր խմբերի վրա։ Զրկվել է հսկայական տարածքներից, որոնցից ամենակարեւորներն Իրաքի եւ Սիրիայի շրջաններն են։

Թեգեր: ահաբեկիչներԻսլամական պետություն
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հակաահաբեկչական պայքարի հայաստանյան հաղթաթուղթը

Հակաահաբեկչական պայքարի հայաստանյան հաղթաթուղթը

Գոյության խնդիր

Գոյության խնդիր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist