Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Փետրվարի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Գոյության խնդիր

Դեկտեմբերի 3, 2022
Հոգեւոր
Գոյության խնդիր
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
27
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց եկեղեցին սոսկ սրբազան աղոթարան չէ. այն դարեր ի վեր ծառայել է հայապահպանության, պետության, ազգի ու հայրենիքի շահերին, եղել մշակույթի ու գիտության առաջամարտիկ, կրթօջախ, իսկ գոյապահպանության օրհասական ժամերին, հարկ եղած դեպքում, դիմել զենքի օգնությանը կամ նպաստել ռազմական գործին… Հայ եկեղեցու դերի ու նշանակության առումով խիստ կարեւոր է նաեւ նրա՛ պահպանության խնդիրը, որը հեշտ չի եղել անընդհատ ու տարատեսակ ասպատակությունների ենթարկվող Հայոց հողում…

Որքան էլ տարօրինակ թվա, դարերի գոյատեւման մաքառումներից հետո, Հայոց եկեղեցու գոյության խնդիրը սրվեց նաեւ հայ ժողովրդի համար խաղաղ ժամանակներում, երբ հիմնադրվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Նոր համակարգի ու նոր իշխանությունների աթեիստական կողմնորոշումը ոչնչացնում էր այն ամեն հոգեւորը, ինչը չէր տեղավորվում նոր գաղափարախոսության շրջանակներում՝ հաշվի չառնելով, որ կրոնը Եկեղեցու, հատկապես Հա՛յ եկեղեցու սոսկ բաղկացուցիչն է, որ Հայ առաքելական եկեղեցին իր բնույթով առավել լուսավորչական է, քան կրոնական, եւ այն կարող է նպաստել պետական նոր համակարգի լուսավորչական ծրագրերի իրականացմանը, ավելին՝ պետականության ու հայրենիքի պաշտպանության գործին, ինչը ապացուցվեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Մինչ այդ արդեն իսկ սկսվել էին ԽՍՀՄ ողջ տարածքում եկեղեցիների ու նրանց սպասավորների դեմ հալածանքներն ու ջարդերը։ Անխնա քանդվում էին եկեղեցական շինությունները, ոչնչացվում դրա հետ կապված մշակութային արժեքները, չէր կարեւորվում նաեւ դրանց ճարտարապետական նշանակությունը՝ որպես ուրույն եւ ուսումնասիրության արժանի կառույցների։ Այդ առումով դառը ճակատագիր էր վիճակվել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին, ով խեղդամահ արվեց Հայոց եկեղեցին պաշտպանելու ու պահպանելու ջանադիր ճիգերի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գոյությունը կասկածի տակ էր։ Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական վախճանից հետո՝ 1938 թ. ապրիլի 10-ին, Հայ եկեղեցու գործերի ղեկավարումը՝ համաձայն թիվ 620 կոնդակի, ստանձնեց Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը։   

Գեւորգ Զ Չորեքչյանը (Նորնախիջեւանցին) ծնվել է 1868 թ. դեկտեմբերի 2-ին՝ Ռուսական կայսրության Եկատերինոսլավի նահանգի Նոր Նախիջեւան հայաբնակ շրջանում։ Ուսումնառությունն սկսել է ծննդավայրի ծխական դպրոցում, 1879 թ. ընդունվել Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան, այնուհետեւ կրթությունը շարունակել Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում եւ կոնսերվատորիայում։ Գեւորգ Չորեքչյանը խորամուխ էր ոչ միայն բուն եկեղեցական խնդիրներին, այլեւ հասարակական ակտիվ գործունեությանը։ Նա 1915 թ. հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, 1916-ից՝ նախագահը, մեծ ավանդ է ունեցել նաեւ 1946–1948 թթ. հայրենադարձության կազմակերպման գործում, իսկ մինչ այդ սկսվել էր Հայրենական մեծ պատերազմը, որը, ինչքան էլ տարօրինակ թվա, կարծես փրկության օղակ դարձավ Հայոց եկեղեցու համար, որի գլխին «սեւ ամպեր» էին կախվել Ամենայն հայոց կաթողիկոսի սպանությունից հետո։ Տեղապահ Գեւորգ Չորեքչյանի համար ծանր ու պատասխանատու շրջան էր. անհրաժեշտ էր գործել փութաջանորեն, եւ նա անցավ գործի. մասնավորապես, սփյուռքահայության շրջանում հանգանակություն կազմակերպեց «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար, ինչի մասին նամակով տեղեկացրեց Ստալինին, ով նրա նամակը անպատասխան չթողեց՝ գնահատելով հոգեւորականի ջանքերը։

Գուցե հենց սա էլ նպաստեց այն բանին, որ 1945 թ. հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովում Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահպանեց հոգեւոր առաքելությունը։ Չորեքչյանը ամեն առիթով բարձրացնում էր հայկական հողերը Թուրքիայից ետ ստանալու հարցը, անգամ 1945 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում Ստալինի հետ հանդիպման ժամանակ էլ համարձակվեց խոսել այդ մասին։ Նրա ջանքերն ուղղված էին նաեւ մայր հայրենիքի ու սփյուռքահայության կապերի ամրապնդմանը, սփյուռքի եկեղեցական եւ ազգային միասնության ապահովմանը։ Գեւորգ Չորեքչյանի կաթողիկոսության օրոք վերածնունդ ապրեցին ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվեց «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվեցին Էջմիածնի հոգեւոր ճեմարանը, տպարանը, վերադարձվեցին ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, Ս. Հռիփսիմեի, Ս. Գեղարդավանքի եւ Խոր վիրապի վանքերը։

Ամենայն հայոց 129-րդ կաթողիկոսը գահակալեց մինչեւ իր մահը՝ 1954 թ.։

Թեգեր: Գեւորգ Զ ՉորեքչյանՀայ առաքելական եկեղեցիՄայր Աթոռ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր

Հունվարի 31, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

Հունվարի 26, 2023

Չարչարանքի խորհուրդը իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում

«Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ»

Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Յուրաքանչյուր մեղք ինքնասպանական է եւ ինքնաքայքայման սերմեր է կրում

Գոռոզությունը մեղք է, իսկ այդ մեղքը ինքը մահն է

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

«Մենք այսօր շատ ենք հեռացել Սասնա Դավթից…»

«Մենք այսօր շատ ենք հեռացել Սասնա Դավթից…»

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Մոմավառություն եւ միասնական աղոթք

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist