Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Երբ սկզբնական արտահանողի անվան նշումը պարտադիր չէ

Գազային հանգույցի գաղափարն առայժմ թղթի վրա է

Դեկտեմբերի 6, 2022
Միջազգային
Երբ սկզբնական արտահանողի անվան նշումը պարտադիր չէ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
78
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջարկեց գազային հանգույց ստեղծել Թուրքիայում, մտադիր էր դեպի Եվրոպա գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ ստեղծել: Այնպիսի տպավորություն էր, որ այդ նախաձեռնության պատճառը մինչ այդ տեղի ունեցած վթարն էր «Հյուսիսային հոսքում» կամ, ինչպես շատերն են պնդում, հարձակումը գազամուղի վրա: Այս նյութում չենք քննարկելու հարձակման հնարավոր պատասխանատուների հարցը, միայն կնշենք, որ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Արեւմուտքը հրաժարվեց ռուսական գազից, եւ Մոսկվան նոր հնարավորություններ էր փնտրում՝ արեւմտյան գազային շուկան չկորցնելու համար: Գազային հանգույցի գաղափարը, սակայն, ինչպես նշում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Al-Ain» թերթը, առայժմ միայն թղթի վրա է:

Ինչպես հաղորդում են փորձագետները եւ տեղեկացված աղբյուրները, Վլադիմիր Պուտինի ծրագիրը՝ Թուրքիան վերածելու ռուսական գազի առաքման կենտրոնի, տեսականորեն Մոսկվային կարող է թույլատրել էներգակիրներ մատակարարել նաեւ այլ աղբյուրներից: Այդուհանդերձ, դա կարող է բավարար չլինել՝ եվրոպացիներին համոզելու համար, որ արժե գնել այն: Մինչեւ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության իրականացումը Եվրոպական միության գազային շուկայի 40 տոկոսը բաժին էր հասնում Ռուսաստանին: Այնուհետեւ Արեւմուտքն այդ երկրի նկատմամբ ծանր պատժամիջոցներ կիրառեց, այդ թվում նաեւ՝ նրա նավթի ու գազի հարցում՝ կրճատելով ռուսական նավթի ու գազի գնումների ծավալները եւ փնտրելով այլընտրանքներ:

Եվ ահա հոկտեմբերին՝ «Հյուսիսային հոսքի» վրա կատարված հարձակումից հետո, որի հանգամանքներն այժմ պարզվում են, Վլադիմիր Պուտինն առաջարկեց Թուրքիայում գազային հանգույց ստեղծել մատակարարումների հարավային ուղու հիմքի վրա՝ շեշտելով, որ այն համեմատաբար կարճ ժամկետում կարող է իրականացվել: Նա ենթադրում է, որ եվրոպական գնորդները կցանկանան պայմանագրեր ստորագրել:

Այդուհանդերձ, մինչ օրս աշխատանքի սկսման որեւէ պարտավորություն չի ընդունվել: Փորձագետների կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ են ներդրումներ եւ ժամանակ:

Այս համատեքստում Մոսկվայի էներգետիկայի եւ ֆինանսների ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրոմովը հայտարարել է, որ ամենակարեւորը հետեւյալ հարցն է. «Եվրոպային արդյոք այդ նախագիծը պե՞տք է մոտ ապագայում ռուսական գազից հրաժարվելու նրա վճռականության լույսի ներքո»: Գրոմովի խոսքով՝ անհնար է վերակազմավորել գազի հոսքերը ԵՄ-ի ներսում, քանի որ չկան անհրաժեշտ օղակներ, որոնք կարող են ապագա հանգույցը կապել հյուսիսարեւմտյան Եվրոպայի հետ, ուր գազը նախկինում մատակարարվում էր «Հյուսիսային հոսք-1»-ով:

Միեւնույն ժամանակ կան գազային հզորություններ եւ խողովակաշարեր։

Ռուսական մատակարարումները ԵՄ այս տարի նվազել են 43.4 տոկոսով, իսկ «Թուրքական հոսք» գազատարի ծանրաբեռնվածությունն զգալիորեն ցածր է նրա տարեկան թողունակությունից, որը 31.5 մլրդ խմ է:

Համաձայն «Rystad Energy»-ի վերլուծաբան Ցունցյան Լոյի հաշվարկների՝ նոյեմբերի 21-ի դրությամբ չի օգտագործվել խողովակաշարի թողունակության 60 տոկոսը, իսկ մատակարարման ծավալը կազմել է 10.6 մլրդ խմ գազ: Նրա գնահատմամբ՝ նոր թանկարժեք ենթակառուցվածքի ստեղծման համար պահանջվում է նվազագույնը 3-4 տարի: «Նույնիսկ եթե նոր գազամուղ կառուցելու հնարավորություն լինի, ո՞վ կգնի այդ գազը»,- ասել է նա: Այդուհանդերձ, այլ փորձագետներ պնդում են, որ գնորդներ կգտնվեն: Ինչպես հայտնել է «Գազպրոմի» աղբյուրը, հանգույցը կնպաստի գազի վաճառքին: «Դա ռուսական գազ չի լինի, այլ գազ՝ հանգույցից»,- նշել է աղբյուրը:

Եվրոպական աղբյուրներից մեկի համաձայն՝ Չինաստանը, որը 2021 թ. առաջ է անցել Ճապոնիայից՝ դառնալով հեղուկացված գազի՝ աշխարհում խոշորագույն ներկրողը, արդեն վերավաճառում է ռուսական գազը՝ չնշելով սկզբնական արտահանողին, եւ հարավային ու արեւելյան Եվրոպայի գնորդները դժվար թե հետաքրքրվեն հեղուկացված գազի աղբյուրով:

Ինչպես նշում է «Standard & Poor՚s»-ի «Կորպորատիվ վարկանիշներ» ուղղության տնօրեն Ալեքսանդր Գրյազնովը՝ Եվրոպան կցանկանա միջնորդների միջոցով գազ գնել Մոսկվայից, որովհետեւ, ի տարբերություն նավթի, դրա վրա էմբարգո չի դրել։

«Հավանաբար, եվրոպացիները չեն ցանկանա ուղղակի պայմանագրեր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ Թուրքիայի սփոթ շուկայում ծավալների գնումը քաղաքականապես ընդունելի է»,- շեշտել է նա՝ հավելելով, որ կենտրոնի ստեղծումը ժամանակ եւ գումար կպահանջի։ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրիվաչը, իր հերթին, ասել է, որ հանգույցը հնարավորություններ է ստեղծում գործարարության համար. «Եթե հանգույցը սկսի գործել, հսկայական հնարավորություններ կառաջանան բազմաթիվ գործարքների համար»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ հարաբերություններ ունեն, չնայած 2016 թ. Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը եւ 2015 թ. Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի խոցմանը։ Անկարան առաջարկում է հանգույցին միացնել Անդրանատոլիական գազատարը (TANAP), որով Ադրբեջանից բնական գազ է մատակարարվում Թուրքիա։

Անցյալ ամիս Բաքուն եւ Անկարան համաձայնագիր են ստորագրել մոտ ապագայում գազատարի թողունակությունը կրկնապատկելու մասին։ Այժմ այն կազմում է 16 մլրդ խմ։ Նոյեմբերի 23-ին Մոսկվայում կայացել է ռուսական «Գազպրոմի» եւ ադրբեջանական «Socar»-ի ղեկավարների հանդիպումը։ Մասնակիցները չեն պատմել հանդիպման մանրամասների մասին, սակայն պարզվել է, որ Ռուսաստանը համաձայնել է այս ամիս Ադրբեջանին մատակարարել 2 մլրդ խմ գազ կարճաժամկետ նոր համաձայնագրի շրջանակներում:

«Rystad-ի վերլուծաբան Ցունցյան Լոն ասել է. «Գործարքը շուկայում որոշ մտահոգություններ է առաջացրել Մոսկվայից դեպի Եվրոպա ավելի շատ արտահանումների հնարավորության առիթով»: Բացի այդ, Ռուսաստանը վերադարձել է «Թուրքական հոսք» գազատարին երկու գիծ ավելացնելու վաղեմի գաղափարին, որպեսզի դրա տարեկան թողունակությունը կրկնապատկվի՝ մինչեւ 63 մլրդ խմ: Դա լիովին համապատասխանում է 2020 թ. Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Իտալիա, Սերբիա, Սլովենիա եւ Թուրքիա տարբեր երթուղիներով ռուսական առաքումների ընդհանուր ծավալին։ Մոսկվան Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազ է մատակարարում օրական ավելի քան 40 մլն խմ ծավալով, ինչն անցյալի ցուցանիշի կեսից էլ պակաս է:

«Թուրքական հոսքի» միջոցով ՌԴ-ն գազ է արտահանում հարավարեւելյան Եվրոպա, այդ թվում՝ Հունգարիա։ Գազատարի արժեքը կազմում է 3.2 մլրդ դոլար, իսկ Բալթիկ ծովով «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության համար եւս 11 մլրդ դոլար է պահանջվել։ Միջոցները ներդրել են «Գազպրոմը» եւ նրա արեւմտյան գործընկերները։

Ոչ «Գազպրոմը», ոչ Կրեմլը չեն ներկայացրել Թուրքիայում գազային հանգույց կառուցելու նախագծի ծախսերի նախահաշիվը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը։ Իսկ «Գազպրոմի» ղեկավարներից մեկը մի առիթով հայտարարել է, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումից կշահեն բոլոր կողմերը՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Եվրոպան՝ չբացահայտելով, թե որ երկրի տարածքով է Ադրբեջանից գազը առաքվելու Թուրքիա, որի անունը չի նշվում շահող պետությունների գազպրոմյան ցանկում:

Թեգեր: գազԹուրքիաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հնդկաստանի արդարացված մտահոգությունը

Հնդկաստանի արդարացված մտահոգությունը

Մեկ էլ, հանկարծ, «բնապահպան» ադրբեջանցիներ… ի հայտ եկան

Մեկ էլ, հանկարծ, «բնապահպան» ադրբեջանցիներ… ի հայտ եկան

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist