Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ «կարմիր գիծն» ավելի է բարակում

Բանակցություններին զուգահեռ ավելացվում է ռազմական ներուժը

Հունվարի 21, 2022
Միջազգային
Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ «կարմիր գիծն» ավելի է բարակում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
232
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժնեւում այսօր կկայանան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները։ Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն «անվտանգության երաշխիքների մասին» փաստաթղթերը, ինչպես նաեւ կփորձեն «որոշակի դարձնել հնարավոր հետագա քայլերը» անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում։

Իսկ մինչ այդ երկրները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու «կարմիր գծերը»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ իրեն շատ է անհանգստացնում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր հակամարտության մեջ մտնելու հավանականությունը՝ հույս հայտնելով, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը գիտակցում է «լիամասշտաբ միջուկային պատերազմի» մոտալուտ լինելը։ «Ես շատ անհանգստացած եմ, որ սա կարող է վերածվել միակ պատերազմի, որն ավելի վատ է, քան միտումնավոր՝ ոչ միտումնավոր: Ես անհանգստացած եմ, որ դա կարող է շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի ծրագրում զորք ուղարկել Ուկրաինա, նույնիսկ այն դեպքում, եթե ռուսական կողմը ներխուժի նրա տարածք։ Ռուս-ուկրաինական հավանական պատերազմին ուղղակիորեն չներգրավվելու պատճառն ըստ նրա այն է, որ Միացյալ Նահանգները չունի պայմանագրային պարտավորություններ Ուկրաինայի հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ պատերազմը մեծ արկածախնդրություն կլիներ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ապակայունացման ներուժը եւ միջուկային հարվածների չափազանց մեծ ռիսկը։ Ռուսական կողմը երկու երաշխիք է ուզում, մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ մյուսը, որ ռազմավարական զենք չի տեղակայվի։ Եթե այս հարցում որեւէ զարգացում լինի, ապա ամերիկյան կողմն իր հերթին ակնկալում է պատասխան քայլեր «Ռուսաստանի եվրոպական մասում»։ Միաժամանակ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը «երբեւէ չտեսնված պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի համար, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվի։

Թե ինչու Միացյալ Նահանգները չի ցանկանում անմիջականորեն ներքաշվել հակամարտության մեջ Ռուսաստանի արեւմտյան ճակատում, կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Բայդենի վարչակազմը փորձում է կենտրոնանալ Չինաստանի վրա՝ որպես անվտանգության գլխավոր սպառնալիքի: Այդ իսկ պատճառով հիմնական ներուժն ու ժամանակը նախատեսվում է տրամադրել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերելու համար, ինչի վկայությունն էլ AUKUS-ն է։

Քաղաքական հայտարարություններին զուգահեռ կողմերը շարունակում են զարգացնել ռազմական եւ ռազմավարական հնարավորությունները՝ բանակցային գործընթացում շահեկան դիրքերից հանդես գալու համար։ Հունվարի 13-ին Նորվեգիայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը ՌԴ Հյուսիսային նավատորմի հրամանատարությանը ծանուցել է «Cold Response- 2022» բազմազգ զորավարժությունների մասին, որոնք կանցկացվեն մարտ-ապրիլ ամիսներին։ Դրանք տեղի կունենան մի քանի փուլերով, որոնցից մի քանիսը կխաղարկվեն Նորվեգական ծովում, ինչպես նաեւ Նորվեգիայի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից հայտնել են, որ զորավարժություններին կմասնակցեն 28 պետությունների 35 հազար զինվորականներ, ինչպես նաեւ ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը։ Ի տարբերություն ԱՄՆ ներկայացուցչության, Նորվեգիան Ռուսաստանին տեղեկացրել է 40 հազար զինվորականների զորավարժություններին ենթադրյալ մասնակցության մասին։ Բացի վերոնշյալ զորավարժություններից, բալթյան երկրներում եւ Լեհաստանում հունիսին նախատեսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության տարվա ամենախոշոր զորավարժությունը՝ «Ramstein Legacy 2022»: Այս մեկին ներգրավված կլինեն շուրջ 5 հազար զինվորականներ 16 երկրից։ Չեխիան եւս հաստատել է իր մասնակցությունը եւ Լեհաստանի տարածք կտեղափոխի խորհրդային 2K12 «Կուբ» զենիթահրթիռային համալիրներով փոքրաթիվ անձնակազմ։ Հայտարարվել է նաեւ Շվեդիայի մասնակցությունը, որը հնարավոր է ներգրավվի անցյալ տարվա նոյեմբերին ստացած ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերով։

Ի պատասխան ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացման, Ռուսաստանն ու Բելառուսը նախատեսում են համապատասխան քայլեր։ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ փետրվարի 10-20-ն անցկացվելու են «Союзная решимость – 2022» զորավարժությունները. «Սա, ի վերջո, Միութենական պետության ընդհանուր սահմանն է, եւ, այդ առումով, Ռուսաստանն ու Բելառուսը ստիպված են համարժեք պատասխան տալ, այդ թվում՝ օդային տարածքի համատեղ պարեկության, կանոնավոր համատեղ վարժանքների, զորավարժությունների միջոցով եւ այլն»։

Բելառուսի տարածքում ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունն անհանգստացրել է Լիտվային, եւ երկրի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը կոչ է արել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքեր տեղակայել Արեւելյան Եվրոպայում։ Արեւմտյան դաշնակիցներին մտահոգում է, որ զորավարժություններն ընդամենը կարող են պատրվակ դառնալ Բելառուսում ռուսական զորքերի մշտական տեղակայման մեկնարկի համար, այդ թվում՝ ռուսական միջուկային զենքի։ Ամերիկյան «Politico» թերթը նախօրեին գրել էր, որ Էստոնիան, Լիտվան եւ Լատվիան թույլտվություն են խնդրել ԱՄՆ-ից՝ Ուկրաինային ամերիկյան արտադրության զենք մատակարարելու համար, այդ թվում՝ հակատանկային եւ հակաօդային համակարգեր։ Նշենք, որ պետդեպարտամենտն արդեն իր հավանությունը տվել է, եւ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կսկսի 200 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերին հակատանկային հրթիռային համակարգերի, զինամթերքի եւ այլ զինատեսակների մատակարարումները։ Այդպիսով, անմիջական մասնակցության փոխարեն Միացյալ Նահանգները սահմանափակվում է ռազմական ներուժի ավելացման օգնությամբ։ Բազմաթիվ խնդիրներով եւ հակամարտություններով լի տարածաշրջանում ուժի ցուցադրումը կարող է անսպասելի կերպով վերածվել ակտիվ հակամարտության, որի վերջնարդյունքը որեւէ կողմ չի կարող կանխատեսել։

Թեգեր: ԱՄՆԱրեւմուտքՆԱՏՕՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պայմանով գերիների վերադարձը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է

Պայմանով գերիների վերադարձը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է

Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist