Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Անկարան՝ երկու կրակի արանքում

Թուրքիայի ռազմավարության կենսունակությունը նվազեցվել է

Հունվարի 21, 2022
Միջազգային
Անկարան՝ երկու կրակի արանքում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
323
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի ճգնաժամի հարցում շեշտը դնում է դիվանագիտական լուծման վրա: Այս մասին գրում է բրիտանական «Al Araby»-ն: Նրա դիրքորոշումը կապված է Թուրքիայի աննախանձելի վիճակի հետ: Անկարան հայտնվել է երկու կրակի արանքում: «Al Araby»-ի հոդվածագիր Մահմուդ Ալլուշը վստահ է, որ Մոսկվան կարող է հանգիստ «պատժել» Անկարային մի շարք միջոցներով, եթե Թուրքիան կանգնի իր հակառակորդի կողքին:

Ռուս եւ արեւմտյան պաշտոնատար անձինք ինտենսիվ բանակցություններ են վարել՝ փորձելով իջեցնել ռազմական նոր գործողությունների վտանգը: Հունվարի 10-ին ամերիկյան եւ ռուս դիվանագետները հանդիպել են Ժնեւում: Հունվարի 12-ին ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցել են Բրյուսելում, իսկ հունվարի 13-ին բանակցությունները շարունակվել են ԵԱՀԿ-ի հարթակում: Նշված բոլոր հանդիպումները չեն հանգեցրել առարկայական պայմանավորվածությունների: Ռուսաստանն իրավաբանական երաշխիքներ է պահանջում, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի Արեւելք եւ դաշինքի զորքերը դուրս կբերի այն երկրներից, որոնք ժամանակին ընդգրկված են եղել Խորհրդային Միության կազմում: Մոսկվան ՆԱՏՕ-ին նաեւ կոչ է անում դադարեցնել համագործակցությունն Ուկրաինայի հետ եւ իրավաբանական երաշխիքներ տրամադրել, որ Ուկրաինան ու Վրաստանը երբեք դաշինքի անդամ չեն դառնա: «Կապված դրա հետ՝ Մոսկվան հակասական ազդանշաններ է ուղարկում: Օրինակ՝ Ուկրաինայի հետ սահմանին ուժերի մոտեցումը խոսում է ներխուժման հնարավորության մասին, սակայն ռուս պաշտոնյաները հերքում են դա: Պուտինն ակնհայտորեն փորձում է փոխել ճակատային գիծը, որը հաստատվել է երեք տասնամյակ առաջ, սակայն առայժմ հայտնի չէ, թե Արեւմուտքն ինչպես կարձագանքի Ռուսաստանի ղեկավարների պահանջներին, եւ ինչպիսին կլինեն նրա հետագա գործողությունները»,- գրում է Ալլուշը:

Հասարակության մեջ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները հակված են հանդես գալ որպես միասնական ճակատ, բայց իրականում գործերն այլ կերպ են դիտվում: Բացի եվրոպական երկրներից, որոնք մտահոգված են Մոսկվայի հետ բանակցություններում Վաշինգտոնի առաջարկներով, այլ պետություններ նույնպես իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Անկարան վախենում է հակամարտության կրկնությունից՝ հաշվի առնելով իր բացառիկ դիրքը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ դաշինքում մեծությամբ երկրորդ բանակն ունի ԱՄՆ-ից հետո։ Նա նաեւ սերտ կապեր ունի Ուկրաինայի հետ, որոնք նաեւ ռազմական համագործակցություն են ներառում: Մյուս կողմից՝ Անկարան համեմատաբար լավ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ։

Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը սերտորեն հատվում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։ Վերջին տարիներին Անկարայի հարաբերություններն Արեւմուտքի հետ վատթարացել են բազմաթիվ գլոբալ հարցերի շուրջ շահերի բախման պատճառով։ 2015 թվականին թուրքերի կողմից ռուսական կործանիչը խոցելուց հետո ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումն Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառներից մեկն էր։ Սակայն Անկարայի դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման չճանաչման վերաբերյալ մնում է Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ շփման մի քանի ընդհանուր կետերից մեկը։ Անկարան ձգտում է այս հարցում հավասարակշռված քաղաքականություն վարել։ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Ղրիմի միացումը ՌԴ-ին, սակայն չի միանում Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին՝ հանդես գալով որպես միջնորդ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ։

Բանակցությունների նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ռուսաստանին եւ Արեւմուտքին կոչ է արել չսրել իրավիճակը եւ խուսափել սադրանքներից, ինչը պերճախոս կերպով արտացոլում է Անկարայի մտահոգությունները՝ կապված կողմերի միջեւ հակամարտության վերսկսման հետ: Վերջին տարիներին Անկարան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին բազմիցս կոչ է արել պահպանել 1936 թ. Մոնտրոյի կոնվենցիան, որը կայունություն է ապահովում Սեւծովյան տարածաշրջանում: «Ի տարբերություն միջազգային հարցերի մեծ մասի, որոնց շուրջ Թուրքիան եւ Ռուսաստանը, այնուամենայնիվ, կարողացել են պայմանավորվել, Ուկրաինայի շուրջ նրանց բախումը երկրորդական է: Սակայն այն շարունակում է թափ հավաքել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ աճող լարվածության լույսի ներքո: Բացի այդ, դա ուղղակիորեն ազդում է սեւծովյան տարածաշրջանի վրա՝ ուժեղացնելով ճնշումը Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ Թուրքիայի բազմամյա հավասարակշռման վրա: Ներկայումս թուրքերն անհանգստացած են Մոսկվայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հակամարտությունը Սեւ ծով տեղափոխելու հնարավորությամբ եւ այս տարածաշրջանում ռուսական էքսպանսիոն քաղաքականությամբ»,- շեշտել է հոդվածագիրը:

Մոնտրոյի կոնվենցիան զրոյի է հավասարեցրել լարվածությունը սեւծովյան տարածաշրջանում ու պահպանել է ուժերի հավասարակշռությունը ավելի քան ութ տասնամյակի ընթացքում: Սակայն վերջին երկու տասնամյակի իրադարձությունները խախտել են այդ հավասարակշռությունը եւ նվազեցրել Թուրքիայի ռազմավարության կենսունակությունը: Երբ Բուլղարիան ու Ռումինիան մտան ՆԱՏՕ-ի կազմ, Ռուսաստանն սկսեց աշխատել Սեւ ծովում իր ռազմական ներկայության ամրապնդման ուղղությամբ: 2008 թ. Մոսկվան պաշտպանեց Աբխազիային ու Հարավային Օսեթիային, ինչը հանգեցրեց նրանց անկախության հռչակմանը: 6 տարի անց Ղրիմը միացվեց Ռուսաստանին: Դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը Պուտինին անհանգստացնում է նաեւ այն պատճառով, որ Սեւ ծովը Ռուսաստանի համար ելք է Միջերկրական ծով, որտեղ նրա ազդեցությունը վերջին ժամանակներս զգալիորեն ուժեղացել է: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հակամարտությունն ուղղակիորեն ազդում է Սեւ ծովում իրավիճակի վրա, Անկարայի դիրքորոշումը ներկայիս ճգնաժամում կարեւոր է ինչպես երբեք:

Ներկա պահին Թուրքիան խաղադրույք է կատարում Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի դիվանագիտական լուծման վրա։ Սակայն եթե կողմերը չկարողանան պայմանավորվել, ՆԱՏՕ-ի պատասխանը Ուկրաինայի եւ Վրաստանի համար դեպի դաշինք ճանապարհը փակելու Ռուսաստանի պահանջին կթուլացնի Սեւ ծովում հավասարակշռությունը վերականգնելու Անկարայի ջանքերը։ Եթե ճգնաժամը վերաճի նոր ռազմական հակամարտության, ապա Թուրքիան կկանգնի բարդ ընտրության առջեւ։ Մի կողմից՝ Կիեւի ու ՆԱՏՕ-ի հետ միասին ցանկացած նոր պատերազմին նրա մասնակցությունը կվտանգի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մյուս կողմից՝ չեզոքությունը հսկայական վնաս կհասցնի Ուկրաինայի հետ քաղաքական եւ ռազմատնտեսական գործընկերությանը, ինչպես նաեւ հարված կհասցնի ՆԱՏՕ-ում նրա դիրքերին։ Անկարան, ամենայն հավանականությամբ, կպահպանի չեզոքության քաղաքականությունը, ինչպես դա արեց 2014-ից հետո: Բայց նման դիրքորոշումը կփոխի ուժերի հավասարակշռությունը Սեւ ծովում՝ հօգուտ Ռուսաստանի։ 2014 թ. պատերազմի ժամանակ Մոսկվան վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի ռազմածովային ուժերի շատ նավեր եւ նավահանգիստներ՝ վերջ տալով թուրքական նավատորմի հեգեմոնիային այդ տարածաշրջանում:

Մոսկվան գիտի՝ ինչպես Անկարային դուրս թողնել հակամարտությունից. բացի Սիրիայի հյուսիսում թուրքական ներկայության վրա ռազմական ճնշումից, Մոսկվան կարող է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում եւ թույլ չտալ, որ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացի դեպի Ադրբեջան: Ղազախական ճգնաժամին Ռուսաստանի վերջին միջամտությունը ցույց տվեց, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում զրոյացնել Թուրքիայի դերը նախին Խորհրդային Միության թյուրքալեզու հանրապետություններում: Մյուս կողմից՝ կա եւս մի բան, որ Պուտինը կարող է առաջարկել Էրդողանին՝ նրան հրելով դեպի չեզոք դիրք։ Բելառուսով եւ Ուկրաինայով Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կրճատումը, Գերմանիայի սպառնալիքները՝ սառեցնելու «Հյուսիսային հոսք 2»-ը, եթե հակամարտությունը սրվի, Ռուսաստանին կարող են ստիպել գազի մատակարարումներն իրականացնել Թուրքիայի տարածքով անցնող գազամուղներով, իսկ դա կամրապնդի Անկարայի դերը՝ որպես դեպի արեւմտյան երկրներ էներգառեսուրսների տարանցիկ երկիր: Սակայն այս պոտենցիալ առավելությունները կսրեն տարաձայնությունները ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի միջեւ:

Անկարան ներկայումս ուշադիր հաշվարկում է իր քայլերը։ Բայց Ռուսաստանի եւ Արեւմուտքի անկարողությունը՝ լուծելու հակամարտությունը, կարող է վերջ դնել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Թուրքիայի հավասարակշռման քաղաքականությանը, ինչպես նաեւ խաչ քաշել տարածաշրջանային լիդերության նրա երազանքների վրա, որին ձգտում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաջորդ տարվա կեսերին Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ Էրդողանը որոշել է կենտրոնանալ արտաքին խնդիրների լուծման վրա, որպեսզի հաղթահարի տնտեսական դժվարությունները։ Չնայած Արեւելյան Միջերկրականում լարվածության նվազեցման եւ որոշ արաբական տարածաշրջանային տերությունների հետ հարաբերությունների վերականգնման գործում հաջողությանը, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ այժմյան ճգնաժամը կարող է լուրջ հարված հասցնել նրա ջանքերին: Թուրքիան մտահոգված է, որ պետք է զբաղվի իր հյուսիսային ճակատում մոտալուտ ռազմական բախմամբ, որ ստիպված է ընտրություն կատարել երկու տարբերակների միջեւ, որոնք երկուսն էլ վատն են, կամ հավատարիմ մնալ չեզոքությանը, ինչը կարող է հանգեցնել երկրի մեկուսացմանը:

Թեգեր: ԹուրքիաՆԱՏՕՈւկրաինաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մոսկվա-Թեհրան փոխհարաբերությունները կընդլայնվեն

Մոսկվա-Թեհրան փոխհարաբերությունները կընդլայնվեն

Կյանք՝ իմաստավորված շախմատային ռինգում

Կյանք՝ իմաստավորված շախմատային ռինգում

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist