Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թեհրանն ուզում է Վաշինգտոնի հետ խոսել առանց միջնորդների

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ինքնուրույն հանգել միջուկային նոր գործարքի

Հունվարի 27, 2022
Միջազգային
Թեհրանն ուզում է Վաշինգտոնի հետ խոսել առանց միջնորդների
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
386
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է միջուկային գործարքի եւ պատժամիջոցների վերացման հարցերով ուղիղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Դրանից գրեթե անմիջապես հետո ամերիկացիները պաշտոնաթող արեցին Իրանի գծով ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Նեֆյուին, ով Թեհրանի հետ հարաբերություններում կոշտ դիրքորոշման կողմնակից է: «Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ Նեֆյուն տարաձայնություններ է ունեցել մյուս բանակցողների հետ: Այս ամենը միջուկային գործարքի վերականգնման հույսեր է ներշնչում, չնայած որ վերջին տարիներին Իրանի միջուկային ծրագիրը շատ հեռուն է գնացել: Սակայն համաձայնագրի ստեղծման համար ժամանակ քիչ է մնացել, իսկ դրա ձախողման դեպքում մեծ է Իրանի ու Իսրայելի միջեւ պատերազմի հավանականությունը:

Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել, եթե ամերիկյան կողմն ապացուցի, որ ուզում է եւ կարող է արժանապատիվ համաձայնագիր ապահովել: Այս հռետորաբանությունը նման չէ նախորդ հայտարարություններին, երբ իրանցիները պնդում էին, որ նախ ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները, եւ միայն դրանից հետո Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներն ամերիկացիների հետ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Իր բարձր պահանջներով Թեհրանը, ըստ էության, անհնարին դարձրեց այս կամ այն ձեւով վերադարձը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին կամ նման մեկ այլ գործարքի կնքումը:

Հարկ է նշել, որ Իրանի ԱԳՆ ղեկավարին դժվար է կասկածել ԱՄՆ-ի նկատմամբ համակրանքի մեջ։ Նա անձամբ ծանոթ էր ամերիկացիների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ եւ հայտարարել է, որ վերջինս ապահովում էր կարգն ու երկրների միջեւ ինտեգրացիան Մերձավոր Արեւելքի երկրներում։ Միեւնույն ժամանակ շեշտենք, որ նա չէ տոն տալիս Իրանի արտաքին քաղաքական գործերում։ Գլխավոր խոսքը միշտ պատկանում է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, իսկ նա վերջերս ասել է, որ հնարավոր բանակցությունները չպետք է համարել կապիտուլյացիա։ Այս մասին հայտնում է AFP-ն:

Ընդհանրապես՝ պահպանողականների համար, որոնց ներկայացուցիչը նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին է, ԱՄՆ-ի հետ գործարքը կարող է հեղինակության հետ կապված որոշակի օգուտ տալ, էլ չենք խոսում ճնշող տնտեսական իրավիճակի շտկման մասին: Բացառված չէ, որ Թեհրանը միտումնավոր ցուցադրական կոշտ գիծ է որդեգրել Վաշինգտոնի նկատմամբ սեփական քաղաքացիների աչքից չընկնելու համար, իսկ այնուհետեւ պլանավորում է որոշակի զիջումներ անել եւ համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ։

Ավելի վաղ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հորդորել էր շտապել գործարքի կնքման հարցում։ Նա դա արել է Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոկի հետ մամուլի ասուլիսում։ Այնտեղ Բլինքենը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետագա զարգացման դեպքում արդեն շուտով համաձայնագրի կնքումը կկորցնի ողջ իմաստը։ Կրկին ցուցադրական են Բլինքենի հայտարարությունների չափավորությունը եւ կառուցողական երկխոսության տրամադրվածությունը։

Վաշինգտոնն ակնարկել է, որ բանակցությունների համար անհրաժեշտ է մի քանի ամերիկացի բանտարկյալների ազատել իրանական բանտերից: Դա իրագործելի է թվում: Ավելին՝ Սպիտակ տունը նույնիսկ հրաժարվել է Ռիչարդ Նեֆյուի օգնությունից, ով, ինչպես նշեցինք, Թեհրանի հետ բանակցություններում կոշտ մոտեցման կողմնակից էր։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Իրանը հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից՝ կապված պատժամիջոցները չեղարկելու դիմաց հնարավոր ժամանակավոր գործարք կնքելու հետ: Այս մասին տեղեկացնում է «NBC News»-ը:

«Կարծում եմ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակն իրականում կախված չէ Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի միջեւ լարվածության աճից: Ըստ էության՝ եւ Մոսկվան, եւ Պեկինը, եւ Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ցանկանում մեծացնել Իրանի միջուկային ներուժը: Բանակցություններում խոչընդոտն այժմ Թեհրանի ցանկությունն է՝ ստանալ երաշխիքներ գալիք տարիների ընթացքում նոր գործարքի իրականացման համար, մինչդեռ ԱՄՆ նախագահը ոչինչ չի կարող խոստանալ իր իրավահաջորդի փոխարեն»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Ռուսաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը։

Միեւնույն ժամանակ փորձագետը նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ պոտենցիալ ուղիղ բանակցությունների մասին հայտարարությունները շատ հուսադրող նորություն են, քանի որ 2015 թ. գործարքի կնքման հաջողությունը կապված էր հենց Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ ուղիղ շփումների հաստատման հետ։

Այս փուլում ժամանակավոր համաձայնագիրը կարող է ելք դառնալ, չնայած հաղորդումներին, որ Թեհրանը պնդում է մշտական տարբերակի կնքման մասին:

«ԶԼՄ-ներում տեղեկություններ կան, որ ժամանակավոր համաձայնագրի ռուսական տարբերակը մերժվել է, սակայն այնքան էլ պարզ չէ, թե Մոսկվան կոնկրետ ինչ է առաջարկել: Իսկ Վիեննայում քննարկվող տարբերակներից մեկը բավական աշխատանքային է եւ նախատեսում է չեղարկել Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները եւ իրանական ակտիվների ապասառեցում, այդ թվում՝ Հարավային Կորեայի եւ Իրաքի հաշիվների վրա: Իսկ Իրանը պետք է պարտավորվեր չհարստացնել ուրանը մինչեւ 60 տոկոս եւ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխեր բարձր հարստացված ուրանի արդեն կուտակված պաշարները։ Նորագույն ցենտրիֆուգների աշխատանքը կսահմանափակվեր: Արդյունքում նոր համաձայնագրից Վաշինգտոնի կտրուկ դուրս գալու դեպքում Թեհրանը կարող է արագ զարգացնել իր միջուկային ներուժը, եւ դա երաշխիք կլինի, որ Միացյալ Նահանգները դուրս չգա համաձայնագրից»,- բացատրել է Սաժինը։

Սակայն բանակցությունների համար արդեն քիչ ժամանակ է մնացել, Թեհրանն էլ շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Կողմերը գործարք կնքելու համար ունեն 1-1.5 ամիս։ Հակառակ դեպքում տարածաշրջանում լարվածության աճն անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի։

«Իսրայելը ուշադիր հետեւում է բանակցություններին, եւ եթե դրանք ձախողվեն, Իրանի միջուկային օբյեկտները կարող են հարձակման ենթարկվել: Միեւնույն ժամանակ, եթե գործարքը ձախողվի, իսրայելցիներին կարող են աջակցել ամերիկացիներն ու Սաուդյան Արաբիան: Բայց հուսանք, որ դա տեղի չի ունենա: Իրանին, իրոք, համաձայնագիր է պետք, որպեսզի լիարժեք վերականգնի իր տնտեսությունը: Եվ, հավանաբար, Վլադիմիր Պուտինը քիչ ջանքեր չի գործադրել իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ մեղմելու Թեհրանի դիրքորոշումը»,- պնդում է փորձագետը։

Թեգեր: ԱՄՆԻրանՄիջուկային անվտանգություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նվաճում սեյսմակայուն շինարարության ոլորտում

Նվաճում սեյսմակայուն շինարարության ոլորտում

Եվրասիայի նոր երկրների արտաքին քաղաքականությունը

Եվրասիայի նոր երկրների արտաքին քաղաքականությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist