Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՌԴ ղեկավարի Ամանորի ուղերձի սիմվոլիզմը

Հունվարի 10, 2023
Միջազգային
ՌԴ ղեկավարի Ամանորի ուղերձի սիմվոլիզմը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
531
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանում պետության ղեկավարի ամանորյա ելույթը կարեւոր ավանդույթ է, որը նպատակ ունի կանխատեսումներ տալ գալիք տարվա անելիքների համար: Վլադիմիր Պուտինն իր Ամանորի ելույթում «խոստովանեց», որ Ռուսաստանը լուրջ խնդիրների մեջ է։ Եթե համեմատենք այս տարվա ուղերձը նախորդ տարվա ելույթի հետ, ապա կտեսնենք, որ կա տոնայնության, շեշտադրումների եւ ընտրված բառամթերքի կտրուկ, բացահայտ փոփոխություն։ Այն ակնարկում է Կրեմլի հետնաբեմերում վխտացող տագնապի մասին: Ընդգծված մռայլ տեսքով եւ շրջապատված զինվորական համազգեստով մարդկանցով՝ Պուտինը խոսում էր Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին: Սա իր ելույթի առանցքային սիմվոլիզմն էր, որից կարելի է ենթադրել, որ նա երկիրը նախապատրաստում է երկար ու դժվար պատերազմի: Ուկրաինայի պատերազմը «հատուկ ռազմական գործողություն» որակելուց ամիսներ անց, ՌԴ նախագահն արդեն ընդունում էր իրավիճակի լրջությունը:

Դեռեւս 2021 թ. դեկտեմբերի 31-ին Պուտինը շատ ավելի լավատես էր. «Մենք միասնական ենք հուսալով, որ առջեւում լավ փոփոխություններ են սպասվում. մենք հույս ունենք, որ այն մեզ համար նոր հնարավորություններ կբերի: Իհարկե, հուսով ենք, որ բախտը մեր կողմից կլինի, բայց հասկանում ենք, որ մեր երազանքներն իրականություն դարձնելն առաջին հերթին կախված է մեզնից»։ Հատկանշական էր նրա ելույթի վերջին տողը՝ «Թող սերը լցնի յուրաքանչյուրիս սրտերը եւ ոգեշնչի մեզ բոլորիս՝ հասնելու մեր նպատակներին ու բարձունքներին՝ հանուն մեր սիրելիների եւ հանուն մեր մեծ հայրենիքի»։ Իրականում, չնայած 2021 թ. վերջին Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի զանգվածային կուտակմանը եւ Արեւմուտքի հետ Մոսկվայի ակնհայտորեն վատթարացող հարաբերություններին՝ չէր կարելի ռազմական զարգացում ենթադրել իր ելույթից։

Ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում: Ինը րոպե տեւողությամբ ամանորյա ելույթում (ամենաերկարն իր 22-ամյա կառավարման մեջ) Պուտինը նշանավորեց 2023-ի գալուստը՝ գուժելով իր ժողովրդին, որ վտանգված է Ռուսաստանի ճակատագիրը: «Արեւմուտքը ստում է խաղաղություն հաստատելու մասին, քանի որ պատրաստվում է նոր ագրեսիայի՝ ցինիկաբար օգտագործելով Ուկրաինան եւ նրա ժողովրդին Ռուսաստանին թուլացնելու եւ պառակտելու համար: Մենք երբեք դա թույլ չենք տվել եւ երբեք թույլ չենք տա»: Թիրախում են հայտնվել նաեւ ներքին հակառակորդները։ Ակնհայտորեն անդրադառնալով զինվորական տարիքի ռուս տղամարդկանց մեծ թվին, ովքեր նախընտրեցին փախչել մոբիլիզացիայից՝ նա նշեց, որ անցած տասն ամիսները «շատ բաներ դրել են իրենց տեղը՝ հստակ տարանջատելով քաջությունն ու հերոսությունը դավաճանությունից ու վախկոտությունից»։ Ելույթն ավարտվել է չարագուշակ նոտայով, որտեղ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն, այժմ սպառնալիքի տակ է: Այս անգամ չկար ոչ մի երազկոտ ցանկություն, ոչ մի հուսադրող սպասում: Նախագահն այս անգամ, ակնհայտորեն, ահազանգում էր։

Պուտինը, կարծես, ցանկանում է, որ ռուս հանրությունը հավատա, թե Ռուսաստանն անդունդի եզրին է հայտնվել, իսկ իր գոյությունն այժմ վտանգի տակ է: Իր ուղերձում նա մի քանի անգամ խոսել է Ռուսաստանի անկախությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։ Երկար տարիներ Պուտինը հետեւողականորեն արտահայտել է իր հանձնառությունը՝ պահպանել Ռուսաստանի Մեծ տերության կարգավիճակը եւ նրա կարեւոր դերը միջազգային ասպարեզում: Նա հաճախ է մեղադրել Արեւմուտքին Ռուսաստանին տապալելու ցանկության մեջ: Պետք է առանձնահատուկ նշել, որ անկախությունը կորցնելու վախը, իրականում, մեծ խնդիր է բալթյան երկրների եւ Ռուսաստանի մյուս հարեւանների համար:

Հնարավո՞ր է՝ Պուտինը, իսկապես, ողջ իրականությունն է ասում, թե՞, պարզապես, փորձում է սարսափեցնել իր ներքին լսարանին եւ դրանով իսկ նախապատրաստել ռուս հանրությանը Ուկրաինայի դեմ պատերազմում հետագա զոհաբերությունների: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ստանալու համար դեռեւս ժամանակ է պետք։ Այնուամենայնիվ, ՌԴ նախագահը կունենա պլան Բ. այլ հարց է դրա իրականացման հավանականությունը։ Համատարած համաձայնություն կա, որ Պուտինի տարբերակները նեղանում են, քանի որ նվազում են նրա ռազմական կարողությունները: Որքան էլ Արեւմուտքի սադրանքները նենգ են, պետք է ընդունել, որ Ռուսաստանն արդեն նկատելիորեն թուլացել է «հատուկ ռազմական օպերացիայի» հետեւանքով։

Մի բան հաստատ է. եթե գալիք տարին Ռուսաստանի համար 2022-ի նման լինի, ապա քիչ հավանական է, որ Պուտինը եւս մեկ ամանորյա ուղերձով հանդես կգա 2023 թ. դեկտեմբերի 31-ին։

Թեգեր: Վլադիմիր Պուտին
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ինչպես փոթորիկից առաջ է հանդարտվում ամեն բան

Մայր հայրենիքին օգտակար լինելու ազնիվ մղումով

Մայր հայրենիքին օգտակար լինելու ազնիվ մղումով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist