Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան կազատվի՞ «Կապույտ հոսքի» ազդեցությունից

Անկարան գործնականում կարող է գին թելադրել Մոսկվային

Հունվարի 11, 2023
Միջազգային
Թուրքիան կազատվի՞ «Կապույտ հոսքի» ազդեցությունից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
84
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուս-թուրքական գազային հարաբերությունները նկատելի փոփոխություններ են կրում: Թուրքական իշխանությունները հայտարարել են սեւծովյան հանքավայրերի յուրացումից հետո բնական գազի ներմուծման ծավալների 30 տոկոսով կրճատման մասին: Բացի այդ, թուրքական ընկերություններն օգտվում են այն առավելություններից, որոնք ունեն՝ որպես ռուսական գազի միակ խոշոր գնորդ: Նոր պայմաններում թուրքերը գործնականում կարող են ՌԴ-ին թելադրել, թե ինչ գնով են պատրաստվում նրանից կապույտ վառելիք գնել:

Ինչպես հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, Սեւ ծովի թուրքական հատվածի «Սաքարյա» հանքավայրում, որն Անկարան հայտնաբերել է 2020 թ., բնական գազի ապացուցված պաշարները հասնում են 710 մլրդ խորանարդ մետրի: Այդ պաշարները, որոնց ընդհանուր արժեքը, ըստ թուրքական իշխանությունների գնահատման, հասնում է 1 տրլն դոլարի, Դոնմեզի խոսքով՝ կարող են ծածկել Թուրքիայի բնակչության 33 տարվա պահանջարկը: Առաջիկա չորս տարվա ընթացքում Թուրքիան պլանավորում է հասնել Սեւ ծովում գազի արդյունահանման առավելագույն մակարդակի, ինչը կթույլատրի 30 տոկոսով կրճատել կապույտ վառելիքի ներմուծումը: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

Թուրքիան պատրաստվում է մոտ 10 մլրդ դոլար ներդնել սեւծովյան հանքավայրերից գազի արդյունահանման եւ փոխադրման նախագծերում։ Նոր հանքավայրերից առաջին գազը սպառողներին պետք է հասնի արդեն 2023 թ.: Նախնական փուլում նախատեսվում է «Սաքարյա» հանքավայրից օրական արդյունահանել մոտավորապես 10 մլն խմ կամ տարեկան 3.4-4 մլրդ խմ գազ: 2027-2028 թթ. արդյունահանվող գազի օրական ծավալը պետք է հասնի 40 մլն խմ-ի, իսկ տարեկան ծավալները պետք է աճեն՝ հասնելով մոտ 15 մլրդ խմ-ի։ Այսպիսի արդյունահանումը կարող է ավելորդ դարձնել գոյություն ունեցող «Կապույտ հոսք» գազամուղով Ռուսաստանից գազի մատակարարումը Թուրքիա: Ի դեպ, այդ գազատարի առավելագույն նախագծային հզորությունը տարեկան 16 մլրդ խմ է:

Թուրքիայի գազային ինքնաբավության մասին հայտարարությունները հնչեցին ռուսական գազի վճարումը հետաձգելու Անկարայի՝ Մոսկվային ուղղված պահանջին զուգահեռ։ Մասնավորապես՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հաստատել է, որ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Այս պահին վճարումների հետաձգում չկա։ Մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում բազմաթիվ ուղղություններով: Կկանգնենք թուրքական կողմի համար առավելագույնս շահավետ տարբերակի վրա: Հիմա խոսքը տարկետման եւ շատ այլ հարցերի մասին է: Այս պահի դրությամբ Ռուսաստանի հետ բացասական փորձ չունենք»,- Ֆաթիհ Դոնմեզի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։

«Bloomberg» գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ Թուրքիան ցանկանում էր գազի համար զեղչ ստանալ ավելի քան 25 տոկոսով: Միաժամանակ զեղչը հաշվարկվել է ինչպես 2023 թ. վճարումների, այնպես էլ 2022 թ. վճարումների մի մասի համար։ Ծայրահեղ դեպքում թուրքական իշխանություններն ակնկալում էին վճարումը հետաձգել մինչեւ 2024 թվականը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2022 թ. էլեկտրաէներգիայի ընդհանուր վճարը կարող է կազմել 100 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 2021 թ. ցուցանիշը։

Անկարան շարունակում է մնալ ռուսական գազի խոշորագույն գնորդը: Միեւնույն ժամանակ այդ երկիրը կարող է հանդես գալ որպես Եվրոպա վառելիքի մատակարարման կարեւոր օղակ։ 2021 թ. ՌԴ-ն Թուրքիային մատակարարել է 26.3 մլրդ խմ գազ, որը կազմում է նրա ընդհանուր ներմուծման 44.9 տոկոսը: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմնի զեկույցից։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի արտահանումը Թուրքիա 2022 թ. 11 ամսվա արդյունքում, ըստ «Kpler»-ի տվյալների, կազմել է 3.58 մլն տոննա կամ գրեթե 5 մլրդ խմ։

Հասկանալի է Անկարայի՝ զեղչ ստանալու ձգտումը: Թուրքիայի համար հիմա գազի արժեքը գնաճին միտված ուժեղ գործոն է: Երկրի՝ գինն իջեցնելու ցանկությունը կարող է լուրջ լինել: Զեղչի տրամադրումը սակարկելի է եւ կախված է նրանից, թե ինչ օգուտներ Թուրքիան կարող է առաջարկել դրա դիմաց: Ըստ փորձագետների՝ հաջող մանեւրներ կատարելու հնարավորություններ կան՝ հաշվի առնելով այժմյան կոնյուկտուրան, առեւտրային հանգույցի ստեղծման ծրագրերը: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կընդառաջի Թուրքիային, որովհետեւ վերջինս գիտակցում է իր ենթակառուցվածքային ու աշխարհաքաղաքական առավելությունը:

Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել են Թուրքիայում գազային հանգույց կառուցելու իրենց ծրագրերի մասին։ Թուրքիայի տարածքում կենտրոն ստեղծելու գաղափարի մասին, որտեղ կարող է մղվել «Հյուսիսային հոսքով» այլեւս չառաքվող ռուսական գազի ծավալը, հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հոկտեմբերին։ Ըստ նրա՝ խոսքը մեկ այլ խողովակաշարային համակարգի կառուցման եւ Թուրքիայում հանգույց ստեղծելու հնարավորության մասին է, որով գազը կմատակարարվի երրորդ երկրներին, առաջին հերթին՝ եվրոպական պետություններին, եթե նրանք շահագրգռված լինեն դրանում։

Թուրքական կողմն այժմ հաստատում է, որ ավարտում է գազի միջազգային շուկայի ճանապարհային քարտեզը։ Ֆաթիհ Դոնմեզի խոսքով՝ Թուրքիայում գազի շուկայի համար ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են։ «Ծրագրային ապահովումն ու ՏՏ բազան հիմնականում պատրաստ են։ Բանակցում ենք գազի գնի վերաբերյալ միջազգային շուկաների սպասումների շուրջ»,- ասել է նախարարը։

Անցյալ շաբաթ Թուրքիան Բուլղարիայի հետ կնքեց 13 տարվա պայմանագիր՝ տարեկան 1.5 մլրդ խմ գազ մատակարարելու համար։ «Պայմանագրի շրջանակներում խոսքը 20 մլրդ խմ-ի մասին է: Եթե ձեւավորվեն անհրաժեշտ պայմաններ, Թուրքիան կկարողանա գազի առեւտուր կազմակերպել Բուլղարիայի միջոցով, այսինքն՝ հոգալ Եվրոպայի այդ տարածաշրջանի բոլոր երկրների կարիքները»,- ասել է Ֆաթիհ Դոնմեզը։ Նրա կարծիքով՝ Բուլղարիայի հետ պայմանավորվածություններն «առաջին պտուղներն են Թուրքիան գազի միջազգային առեւտրի կենտրոն վերածելու ճանապարհին»։

«Քանի որ այսօրվա դրությամբ Եվրոպային հարավային ուղղությամբ գազ են մատակարարում Ալժիրը, Կատարը եւ Ադրբեջանը, ապա սկզբունքորեն խոսքը հանգույցի ստեղծման մասին է, որին կմասնակցեն ոչ միայն ռուս մատակարարները, այլ նաեւ ուրիշ արտահանողներ»,- նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Փորձագետների կարծիքով՝ տեխնոլոգիապես միանգամայն հնարավոր է Թուրքիայի եւ Բուլղարիայի տարածքով ռուսական գազ մատակարարել Եվրոպա։ Սակայն եվրոպական երկրներն այժմ ռուսական գազի այլընտրանք են փնտրում։

Փորձագետները կարծում են, որ Թուրքիայում արդյունահանվող գազի պաշարների ավելացումը չի խանգարի գազային հանգույցի ստեղծմանը: Թուրքիայի համար շահավետ է միջնորդ լինել պատժամիջոցներ կիրառող Արեւմուտքի ու ռուսական կողմի միջեւ: Իսկ նոր գազային հանքավայրի ներուժը հիմնականում կուղղվի էներգակիրների ներքին պահանջարկի բավարարմանը:

Միաժամանակ Թուրքիայում սեփական գազի արդյունահանման ծավալների ընդլայնման շնորհիվ երկիրն առավել ճկուն կդառնա գների եւ տարանցման սակագների շուրջ բանակցություններում։ Բացառված չէ, որ դա կազդի հենց տարանցման աճի եւ գազային հանգույցի ստեղծման հեռանկարների վրա։ Ներքին արտադրությունը կբարձրացնի շահութաբերությունը, բայց չի ստիպի հրաժարվել առեւտրի կազմակերպման հետ կապված եկամուտներից։ Իսկ դա կավելացնի տարանցման ծավալների, ինչպես նաեւ գնի կայունության ռիսկերը:

Գազային շուկայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հնարավոր զարգացումները փոփոխություններ կառաջացնեն նաեւ երկրների քաղաքական հարաբերություններում: Չի կարելի ասել, որ ամեն ինչ կընթանա հենց այնպես, ինչպես ցանկանում են Մոսկվան ու Անկարան: Արեւմուտքը հասկանում է, որ ռուսական գազի միջնորդավորված իրացումը եվրոպական շուկայում կնպաստի Ռուսաստանի վերականգնմանն ու հզորացմանը, եւ Մոսկվան վաստակած խոշոր գումարների շնորհիվ կավելացնի իր ռազմական ծախսերը: Այդ դեպքում կիրառված պատժամիջոցները կկորցնեն իրենց իմաստը: Իսկ ռուսական գազի ազդեցությունից ազատվելու ձգտումը հենց ռուսական տնտեսությունը քանդելու նպատակ ունի, ինչին Արեւմուտքը որոշակիորեն հասել է նաեւ իր շահերը հարվածի տակ դնելով: Ինչպես ասում են, չափից ավելին է ներդրվել՝ հեշտությամբ զիջելու համար: Իսկ այդ մոտեցումը, անշուշտ, կշարունակի խորացնել առճակատումը:

Ասվածից հետեւում է, որ Արեւմուտքը պետք է ուսումնասիրություններ կատարի թուրքական ու ադրբեջանական գազային ծրագրերում՝ հասկանալու համար, թե որքանով են այդ երկրների հաստատված ներքին պաշարների մասին լուրերը համապատասխանում իրականությանը: Արդեն միայն այն, որ ՌԴ-ն հանուն թուրք-ադրբեջանական զույգի հետ «բարեկամության» դավաճանել է Հարավային Կովկասում իր դաշնակցին՝ Հայաստանին, գործնականում նրա կողմից լուրջ հայտարարություն է այն իրական շահերի մասին, որոնց ակնկալիքներն ունի:

Թեգեր: գազԹուրքիաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մեծ խաղ՝ բազմաթիվ անհայտներով

Մեծ խաղ՝ բազմաթիվ անհայտներով

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist