Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Սառը» պատերազմը նախընտրելի է «տաքից»

ԱՄՆ-Չինաստան տնտեսական մրցակցությունը նոր թափ է ստանում

Հունվարի 12, 2023
Միջազգային
«Սառը» պատերազմը նախընտրելի է «տաքից»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
159
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միացյալ Նահանգների համար հիմնական մարտահրավերներից է Չինաստանի տնտեսական հզորությանը հակազդելն ու աշխարհում առաջատար դիրքի պահպանումը։ Այդ մոտեցումներն ամրագրված են անցած տարվա հոկտեմբերին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որտեղ Չինաստանը ներկայացված է որպես «միակ մրցակիցը՝ միջազգային կարգը փոխելու մտադրությամբ եւ այդ նպատակին հասնելու համար տնտեսական, դիվանագիտական, ռազմական եւ տեխնոլոգիական հզորության աճով»: Չինաստանին տնտեսական մրցակցությունում հաղթելու նպատակով Միացյալ Նահանգներն սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Չինաստանի հարցով սեփական հատուկ հանձնաժողով ստեղծելու առաջարկին։ Երեքշաբթի օրը Կոնգրեսի ստորին պալատում ընդունվել է «ԱՄՆ-ի եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջեւ ռազմավարական մրցակցության հարցերով հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին» որոշումը։

Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ հանդես են եկել ԱՄՆ ընդդիմադիր Հանրապետական կուսակցության պատգամավորները, որոնք նոյեմբերի միջանկյալ ընտրություններից հետո մեծամասնություն են ստացել։ Սակայն այն փաստը, որ հանրապետականների հետ միասին բանաձեւին կողմ են քվեարկել նաեւ 146 դեմոկրատներ, վկայում է նախաձեռնությանը երկկուսակցական բավական լայն աջակցության մասին: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ բաց լսումներ անցկացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովում կընդգրկվեն յոթ հանրապետականներ եւ հինգ դեմոկրատներ։ 

Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Քեւին Մաքքարթին, ով հանձնաժողով ստեղծելու գաղափարի անմիջական հեղինակն է, իր ելույթում ապագայի հետ կապված ամենամեծ մտավախություններից մեկը համարել է Չինաստանից չափազանց մեծ կախվածությունը եւ դրանից սպառնացող վտանգը։ Նոր հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Մայք Գալահերը, ով բացահայտ օգտագործում է «նոր սառը պատերազմ» արտահայտությունը։ Ի դեպ, դեկտեմբերի սկզբին «Fox News» կայքում հրապարակված համատեղ հոդվածում Մաքքարթին եւ Գալահերը նշել էին, որ «նոր սառը պատերազմում հաղթելու համար պետք է չինական ագրեսիային պատասխանեն կոշտ քաղաքականությամբ»։

Հանրապետականների նախաձեռնությունը հիմք է ստեղծում Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի կոշտ մոտեցման համար: Օրենսդիր մարմնի օրակարգում է նաեւ Չինաստանում ուղղակի ներդրումների ստուգման նոր մեխանիզմ ներդնելու նախագիծը, որը թույլ կտա արգելափակել անդրազգային կորպորացիաներին ներդրումներ կատարել ռազմավարական ոլորտներում։ 

«Financial Times»-ի Շանհայի բյուրոյի նախկին ղեկավար, այժմ Չինաստանում քաղաքական ռիսկերի վերլուծությամբ զբաղվող կենտրոնի գլխավոր տնօրեն Գաբրիել Վիլդաուի գնահատմամբ՝ Կոնգրեսի ճնշումը կարող է ազդել ամերիկյան վարչակազմի քաղաքականության վրա: Մասնավորապես, անցյալ ամիս առեւտրի դեպարտամենտը որոշում է ընդունել, որի արդյունքում «Apple»-ը դադարեցրել է YMTC չիպերը նոր iPhone-ներում օգտագործելու մտադրությունը, թեեւ ծրագրի համաձայն՝ պահանջվում էր չիպերն օգտագործել միայն Չինաստանում վաճառվող հեռախոսներում: Որոշ օրենսդիրներ ցանկանում են հատուկ պատժամիջոցներ կիրառել նաեւ Չինաստանում գործող ամերիկյան ընկերությունների նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատի ճանապարհների եւ միջոցների հանձնաժողովում, որը զբաղվում է հարկային եւ առեւտրային հարցերով, հանրապետական նոր նախագահ Ջեյսոն Սմիթը խոստացել է «ուսումնասիրել՝ արդյոք ամերիկյան ժողովրդի շահերի՞ց է բխում հարկային արտոնությունների տրամադրումն այն կորպորացիաներին, որոնք հրաժարվել են իրենց ամերիկյան ինքնությունից՝ հօգուտ Չինաստանի հետ հարաբերությունների»։ Երկու կուսակցությունների օրենսդիրները Չինաստանի հետ կապված բազմաթիվ նախագծեր են առաջարկել, որոնցից շատերը, ըստ Վիլդաուի, թեեւ օրենք չեն դառնա, սակայն մատնանշում են ԱՄՆ-ի համար Չինաստանի խնդրի առանցքային լինելը։ Այդ նախագծերի թվում ուշադրության է արժանի ԱՄՆ ռազմավարական նավթային պաշարների ակտը, որն արգելում է ԱՄՆ ռազմավարական նավթային պաշարներից նավթի արտահանումը չինական ընկերություններին:

Չին-ամերիկյան հարաբերություններում մյուս կարեւոր հարցը վերաբերում է Թայվանին։ Պեկինի հետ հարաբերությունների հիմքում առայսօր ընկած է եղել ԱՄՆ-ի կողմից վարվող «Մեկ Չինաստան» մոտեցումը, թեեւ վերջին շրջանում որոշակիորեն տուրբուլենտություն է նկատվում։ Դրա մասին է վկայում Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսի այցը Թայվան, ինչպես նաեւ նախագահ Բայդենի հայտարարությունը, որ «աննախադեպ հարձակման դեպքում» ամերիկյան զորքերը կպաշտպանեն կղզին։ Վաշինգտոնի «ռազմավարական երկիմաստության» դիրքորոշման փոխարեն հանրապետական եւ որոշ դեմոկրատական օրենսդիրներ փորձում են հասնել «ռազմավարական հստակության»։ Պետք է նշել, որ այդ մոտեցումը կարող է հանգեցնել իրավիճակի կտրուկ սրման, եւ ինչպես տեսնում ենք, կողմերը նախընտրում են հարցերը լուծել առավելապես տնտեսական մրցակցության կամ «տնտեսական պատերազմի» տրամաբանության շրջանակներում։

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է իր ռազմական ներկայությունն ամրապնդել եւ ուժեղացնել Չինաստանի շուրջ։ «Reuters»-ի տեղեկացմամբ՝ Պենտագոնը մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը Ճապոնիայի ափերի մոտ. այդ նպատակով ԱՄՆ-ն այնտեղ կուղարկի ծովային հետեւակի արդիականացված գունդ, ինչպես նաեւ կավելացնի իր նավատորմի համար հականավային հրթիռների քանակը։ Նախատեսվում է հրթիռների տեղակայումն ավարտել մինչեւ 2025 թ.։ Ամերիկացի օրենսդիրները դեկտեմբերին հավանություն տվեցին մի օրինագծի, որով նախատեսվում է մինչեւ 2027 թ. 2 միլիարդ դոլար տրամադրել Թայվանին սպառազինությունների մատակարարումը ֆինանսավորելու համար։ ԱՄՆ-ի օրենքի ընդունումից օրեր անց չինական բանակն անցկացրեց տարածաշրջանում ամենախոշոր զորավարժությունները։ ՉԺՀ-ի պետական խորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանգը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2023 թ. Չինաստանը կշարունակի «վճռականորեն պաշտպանել ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, կճնշի Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերի սադրանքներն ու արտաքին ցանկացած միջամտություն»։

Թեգեր: ԱՄՆԹայվանՉինաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այն, ինչ երկնքում խունկ ու աղոթք էր, այս աստվածուրաց երկրի վրա վեր է ածվում կրակ ու պատիժի…

Վանդոս Ղարագյոզյանի՝ ծանրամարտի պատմությանը նվիրված նոր գիրքը

Վանդոս Ղարագյոզյանի՝ ծանրամարտի պատմությանը նվիրված նոր գիրքը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist