Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վանդոս Ղարագյոզյանի՝ ծանրամարտի պատմությանը նվիրված նոր գիրքը

Հունվարի 12, 2023
Սոցիում
Վանդոս Ղարագյոզյանի՝ ծանրամարտի պատմությանը նվիրված նոր գիրքը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
75
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային ծանրամարտի պատմությունը հարստացավ հանրագիտարանային արժեք ունեցող եւս մեկ գրքով՝ «Ծանրամարտ, օլիմպիադայից-օլիմպիադա, Ռիո Դե Ժանեյրո-Տոկիո/2016-2021 թթ.» վերնագրով: Հեղինակները Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ,15 մենագրության, 16 գրքերի եւ մեկ ուսումնական ձեռնարկի հեղինակ Վանդոս Ղարագյոզյանն է եւ նրա որդին՝ Վանաձորի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, Լոռվա մարզի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Հմայակ Ղարագյոզյանը:

Տեղեկացնենք, որ մինչ այս գիրքը Վ. Ղարագյոզյանը տարբեր տարիների հեղինակել է դարձյալ հանրագիտարանային նշանակության մի շարք գրքեր, որոնցում մանրամասն ներկայացվել են օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ծանրամարտ մարզաձեւում  բարձունքներ նվաճած մարզիկներն ու մարզուհիները, նրանց  ցուցաբերած արդյունքները, ռեկորդներն ու ռեկորդակիրները:

Այս գրքում համառոտակի նշված է ծանրամարտի՝ որպես մարզաձեւի, կայացման, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ստեղծման, մարզաձեւը Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու մասին: Աշխատության մեջ ներկայացված են հայ ծանրորդ-ծանրորդուհիների արդյունքները, ովքեր մասնակցել են 2016-2021 թթ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններին եւ 32-րդ Օլիմպիական խաղերին: Հարուստ փաստական տվյալներով ակնարկ է արվում Հայաստանում եւ սփյուռքում ծանրամարտի խմբակների ստեղծման, մրցումների կազմակերպման եւ հայ ծանրորդների՝ ԽՍՀՄ 1930-1940 թթ առաջնություններին մասնակցության մասին: Նշված են նաեւ հայ ծանրորդների լավագույն արդյունքները 1946-2001 թթ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ օլիմպիական խաղերում: Մանրամասն նշված են մասնակիցներն ըստ քաշային կարգերի, սեռի, տարիքի, պատվիրված քաշերը եւ մոտեցումները պոկում եւ հրում վարժություններում, երկամարտի արդյունքները, գրաված տեղերը, միավորները, նվաճած մեդալները, ինչպես նաեւ հաղթողների անուն-ազգանունները, բարձրացրած քաշերը, երկրները, Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական բոլոր ռեկորդները առ 01.01.2022 թ.:

Հեղինակները գիրքը սիրով նվիրել են ՌԴ վաստակավոր շինարար, Վանաձորի պատվավոր քաղաքացի Ռաֆայել  եւ ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Ալբերտ Ղարագյոզյանների անմար հիշատակին: Այն հրատարակվել է Վանաձորի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ: Նկատի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ նախատեսված է ծանրամարտի մասնագետների, դասախոսների, ուսանողների եւ ընթերցողների լայն լսարանի համար: 

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Թեգեր: գիրքծանրամարտՎանդոս Ղարագյոզյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Այդ ձայնը չի լռելու երբե՛ք…

Այդ ձայնը չի լռելու երբե՛ք…

Փետրվարի 3, 2023
Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

Փետրվարի 2, 2023

Թվային էներգետիկայի ապագան

Երեխաները կարող են աշխատել

Առավել բարեկամական երկրների հնգյակում նաեւ Հայաստանն է

Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

Մոմավառություն եւ միասնական աղոթք

«Հայ զինվորը նախեւառաջ հայրենիքի եւ իր կոչման նվիրյալն է…»

Հաջորդ Հոդվածը
Ռուսա Առաջինի սեպագիրը

Ռուսա Առաջինի սեպագիրը

«Չե՛ս փախչի, արյունարբո՛ւ, քո խղճին իմ ժողովրդի արյունն է…»

«Չե՛ս փախչի, արյունարբո՛ւ, քո խղճին իմ ժողովրդի արյունն է…»

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist