Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան՝ փակուղում

Հեռանա՞լ, թե՞ մնալ Վաշինգտոնի ուղեծրում

Հունվարի 24, 2023
Միջազգային
Թուրքիան՝ փակուղում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել ճնշումը Շվեդիայի վրա, որը ձգտում է ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ստոկհոլմը հանգստյան օրերին դարձել է բողոքի ցույցերի անցկացման վայր, որոնց ընթացքում թուրքական դեսպանատան շենքի առջեւ ցուցադրաբար այրել են Ղուրանը: Անկարան դատապարտել է հակակրոնական ելույթը եւ չեղարկել այս ամսին Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի պլանավորված այցը: Թուրքիայում մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունները գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպում են կոշտ պատասխանել Ստոկհոլմում տեղի ունեցած դեպքերին, իսկ մյուս կողմից՝ Շվեդիայի հետ հարաբերությունների վատթարացումն Անկարային հեռացնում է Վաշինգտոնից եւ զրկում նրան F-16 կործանիչներ գնելու հնարավորությունից…

Այսպիսով՝ հունվարի 27-ին պլանավորված Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցն Անկարա տեղի չի ունենա: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թուրքիան ու Շվեդիան վիճում են Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերի շուրջ. թուրքական կողմն առաջ է քաշում Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման սեփական պահանջները՝ դժգոհելով, որ Եվրոպայի հյուսիսը դարձել է իր քաղաքական համակարգի հակառակորդների ապաստարանը։ Յոնսոնը նշել է, որ պարզապես որոշվել է հետաձգել այցը։ «Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ շատ կարեւոր են Շվեդիայի համար, եւ մենք անհամբեր սպասում ենք ավելի ուշ պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր հարցերի շուրջ երկխոսության շարունակմանը»,- նշել է շվեդ նախարարը։

Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին: Աջ ծայրահեղական «Կոշտ կուրս» կուսակցության ղեկավար Ռասմուս Փալուդանը բողոքի ցույց է կազմակերպել Ստոկհոլմի դիվանագիտական ​​թաղամասում՝ թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչության մոտ։ Քննադատելով ոչ միայն Էրդողանի քաղաքականությունը, այլեւ ՆԱՏՕ-ի կուրսը՝ նա ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը եւ այրել Ղուրանը։ Ակցիան տեղի է ունեցել իրավապահների կողմից շրջափակված տարածքում։ Թեեւ Փալուդանը վաղուց հայտնի է իր հակաիսլամական ելույթներով եւ աջ ծայրահեղական հայացքներով, Ստոկհոլմի եւ Անկարայի միջեւ չլուծված խնդիրները՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հետ, նրա գործողություններին ավելի վտանգավոր հնչեղություն են տվել:

Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք են հայտնել: Դիվանագիտական ​​թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետեւում Անկարան «տեսնում» է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ ձախ ծայրահեղական կազմակերպության ձեռքը, որի անդամներին պահանջում է վտարել Շվեդիայից։ Նույն օրը Ստոկհոլմում տեղի է ունեցել քրդամետ հանրահավաք։ Որոշ պաշտոնյաներ բացասական են գնահատել Փալուդանի արարքը: «Շվեդիան ունի խոսքի ազատություն, բայց դա չի նշանակում, որ Շվեդիայի կառավարությունը կամ ես պաշտպանում ենք արտահայտված կարծիքները»,-հայտարարել է արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։

Այդուհանդերձ, Թուրքիայի ղեկավարությունը սկանդինավցիների նկատմամբ իր պահանջներն ավելացնելու կուրս է բռնել։ «Շվեդիայի իշխանությունները պետք է անհապաղ միջոցառումներ ձեռնարկեն՝ կանխելու Թուրքիայի դեմ ատելությամբ լցված սադրանքները եւ պայքարելու նրանց դեմ, ովքեր հարձակվում են իսլամի վրա։ Նրանք չեն կարող թաքնվել այնպիսի արդարացումների հետեւում, ինչպիսին խոսքի ազատությունն է: Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ կազմակերպված ակցիան Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության քարոզչական գործունեության հերթական օրինակն է։ Դա վկայում է, որ Թուրքիան իրավացի է՝ պնդելով, որ Շվեդիան մինչ ՆԱՏՕ-ին անդամակցելը մեզ հետ պետք է համագործակցի ահաբեկչության դեմ պայքարում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Հիշեցնենք, որ այս ամիս բողոքի ցույցերից մեկի ժամանակ Ստոկհոլմում քաղաքապետարանի շենքի առջեւ ցուցարարները կախել են Էրդողանի խրտվիլակը: Անկարան այդ դեպքում նույնպես դատապարտեց ակցիան, եւ կրկին շվեդական դիվանագիտական առաքելության ղեկավարը կանչվեց թուրքական ԱԳՆ: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այդ իրադարձություններին, շեշտեց, որ Շվեդիան ու Ֆինլանդիան Թուրքիային պետք է հանձնեն 130 կասկածյալների, եթե ցանկանում են ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում:

Խորհրդարանում Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին, արձագանքելով վերջին միջադեպին, ասել է, որ Ազգային մեծ ժողովը (Թուրքիայի օրենսդիր մարմինը), ի պատասխան Ղուրանի այրմանը, կհրաժարվի հաստատել Շվեդիայի հետ ստորագրված հռչակագիրը՝ ՆԱՏՕ-ի կազմում այդ երկրի ընդգրկման վերաբերյալ:

Թուրք քաղաքական վերլուծաբան Օրհան Ղաֆարլին «Նեզավիսիմայա գազետային» ասել է, որ եթե Անկարան հաստատի Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը, ապա դա շատ դժվար կլինի բացատրել ընտրողներին։ Թուրքիայի կոշտ արձագանքը, սակայն, նախատեսված է սոսկ ներքին լսարանի համար՝ առաջիկա ընտրություններում գործող իշխանությունների հեղինակությունը բարձրացնելու նպատակով: Այսուհետ տեղի ունեցող իրադարձություններն այս ուղղությամբ միայն նախընտրական նշանակություն են ունենալու:

ԱՄՆ-ն, իր հերթին, նախազգուշացրել է Թուրքիային, որ Կոնգրեսը կարող է հավանություն չտալ Անկարային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքին, եթե վերջինս չվավերացնի Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը: Այս մոտեցումը, ինչպես նշել է «Bloomberg»-ը, բխում է ՆԱՏՕ-ի անհանգստությունից՝ կապված Էրդողանի՝ դաշինքի անվտանգության հարցերին հավատարմության եւ Անկարայի ու Մոսկվայի փոխհարաբերությունների հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի անհանգստությունը բխում է այն կարծիքից, որ Թուրքիան ժամանակ է ձգում՝ Ռուսաստանին ծառայություններ մատուցելու համար:

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Չնայած որ Թուրքիային F-16-երի վաճառքը հավանության չի արժանանում Կոնգրեսի կողմից, նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է հասնել հարցի լուծմանը: Սակայն վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը շեշտել է, որ F-16-երի վաճառքի հարցի լուծումն զգալիորեն կարագանա, եթե Թուրքիան վավերացնի Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հաստատել է դա, բայց հակառակ կարգով. ըստ նրա՝ F-16 կործանիչների առաքման գործարքի կնքումը կարող է դրական անդրադառնալ դաշինքին Ստոկհոլմի ու Հելսինկիի անդամակցության վրա:

Միայն այն, որ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ռոբերտ Մենենդեսը դեմ է Թուրքիային կործանիչների վաճառքի ծրագրին, ըստ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ գրեթե անհնար է դարձնում գործընթացի հետագա շարունակումը:

«The Wall Street» թերթը գրել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ առաջարկի հետ միասին Կոնգրեսի հավանությանն է ներկայացրել նաեւ Հունաստանին F-35 կործանիչներ վաճառելու առաջարկը: Դա նշանակում է, որ եթե Անկարայի պատճառով Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը տեղի չունենա կամ ձգձգվի, Վաշինգտոնը վերջին սերնդի կործանիչներ կմատակարարի Թուրքիայի թշնամուն՝ Հունաստանին: Իսկ եթե Անկարան ընդառաջ գնա ԱՄՆ-ի պահանջներին, հակադրվելու է Ռուսաստանին: Սա եւս մեկ փաստ է այն մասին, որ միաժամանակ երկու աթոռի վրա նստելու թուրքական քաղաքականության ժամանակն ավարտվել է: Եվ ինչպիսին էլ լինի կողմնորոշումը, Էրդողանը միանշանակ կորցնելու է առաջիկա ընտրություններում:

Թեգեր: ԵվրոպաԹուրքիաՆԱՏՕՇվեդիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Սամվել, երանի այս մարդու նման, դու մատյանեիր մտքերս անսահման…»

«Սամվել, երանի այս մարդու նման, դու մատյանեիր մտքերս անսահման…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist