Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Փետրվարի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ»

Հունվարի 24, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
20
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ վեցերորդ հրեշտակը փողը փչեց. եւ մի ձայն լսեցի այն ոսկի սեղանի չորս եղջիւրներիցը, որ Աստուծոյ առաջին էին, Որ ասում էր վեցերորդ հրեշտակին, որ փողն ունէր. Արձակիր այն չորս հրեշտակները, որ Եփրատ մեծ գետի վերայ կապուած են»։ Հայտնություն 9։13-14

Եփրատը արամեերենից թարգմանաբար նշանակում է Մեծ Գետ եւ դրախտի չորս գետերից մեկն է։ Հայկական աղբյուրներում այն անվանվել է նաեւ Եդեմաբուխ գետ։ Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է՝ 2700 կմ երկարությամբ, 673 հազար ք/կմ ավազանով։ Հայկական լեռնաշխարհի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար ք/կմ, որից 40 հազարն Արածանիի ջրահավաքն է։

«Եւ մի գետ էր դուրս գալիս Եդէմիցը պարտէզը ջրելու համար, եւ այնտեղից բաժանվում ու չորս գլուխ էր դառնում։ Մէկի անունը Փիսոն է, սա պտտում է Եւիլայի բոլոր երկիրը, ուր որ ոսկին է. Եւ այն երկրի ոսկին ազնիւ է. այն տեղ է սուտակը եւ գահանակը։ Եւ երկրորդ գետի անունը Գեհոն է. սա պտտում է Քուչի բոլոր երկիրը։ Եւ երրորդ գետի անունը Տիգրիս է. սա գնում է Ասորեստանի առաջովը։ Եւ չորրորդ գետը Եփրատն է»։ Ծննդոց 2։10-14

Եփրատ գետն է եզրագծում Ավետյաց երկրի հյուսիսարեւելյան սահմանները, Եփրատի ափին է ծնվել Աբրահամը, ում անվանում են հրեաների առաջին պատրիարք եւ բոլոր հավատացյալների հայր, հենց Եփրատի մասին է իր սաղմոսում գրում Դավիթ մարգարեն. «Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս։ Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները»։ Սաղմոս 137

Բաբելոնի տեղն սկզբում գոյացավ թագավորություն, ապա Իրաք պետությունը։ Աշխարհն սկսվել էր Եփրատի ափերից, եւ, ամենայն հավանականությամբ, աշխարհի կործանումն էլ կսկսվի Եփրատի ափերից։ «Եւ այն չորս հրեշտակներն արձակուեցան, որ պատրաստուած էին այն ժամի եւ օրուայ եւ ամսուայ եւ տարուայ համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն»։ Հայտնություն 9։15

Չորս հրեշտակների արձակվելուց հետո մեծ ու ավերիչ զորք է հայտնվում, որոնց միայն նկարագրությունը ահազդու է. «Եւ նորանց ձիաւոր զօրքի համարը երկու բիւրերի բիւրեր էր, եւ լսեցի նորանց համարը։ Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ, եւ ձիերի գլուխներն առիւծի գլուխների նման. եւ նորանց բերանիցը կրակ եւ ծուխ եւ ծծումբ էր դուրս գալիս։ Եւ այս երեքիցը մարդկանց երրորդ բաժինը մեռաւ, այսինքն կրակիցը եւ ծուխիցը եւ ծծումբիցը, որ նորանց բերանիցը դուրս էր գալիս»։ Հայտնություն 9։16-18

Ժամանակակից զենքերի առկայության պայմաններում այս նկարագրություններն այնքան էլ զարմանք չեն հարուցում. այժմ օդից ե՛ւ ծծումբ է թափվում, ե՛ւ ֆոսֆոր, ե՛ւ կրակ։ Ե՛ւ երկաթե «ձիեր» են թռչում, ե՛ւ հրակնատներն են հուր ու կրակ թափում, անօդաչուները ո՛չ միայն ոչնչացնում են թշնամական զորքն ու տեխնիկան, այլեւ կարող են թափանցել ցանկացած գրասենյակ ու բնակարան… Երբ ստեղծվեց «Մաքսիմ» գնդացիրը, այն րոպեում արձակում էր 666 փամփուշտ… Ահա այն արահետը, որով զարգացել ու զարգանում է ժամանակակից ռազմատեխնիկան։ Այժմյան պատերազմերը ո՛չ թե հակամարտություններ են, այլ՝ պարզապես մարդկային սպանդ՝ տեխնիկապես գերհագեցածի կողմից։ Սրանք Հովհաննես առաքյալի համար, բնականաբար, մղձավանջներ էին։ Եթե առաքյալը հայտնվեր մեր օրերում, վստահաբար կասեր. ես սա արդեն մի անգամ տեսել եմ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր

Հունվարի 31, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

Հունվարի 26, 2023

Չարչարանքի խորհուրդը իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում

Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Յուրաքանչյուր մեղք ինքնասպանական է եւ ինքնաքայքայման սերմեր է կրում

Գոռոզությունը մեղք է, իսկ այդ մեղքը ինքը մահն է

Պետք է վախենալ այն խավարից ու մթությունից, որոնց համար չկա լապտեր

Հաջորդ Հոդվածը
Պատերազմը ջախջախում է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Արեւմուտքին

Պատերազմը ջախջախում է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Արեւմուտքին

Պարտությունն արքաների համար դատավճիռ չէ

Պարտությունն արքաների համար դատավճիռ չէ

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Մոմավառություն եւ միասնական աղոթք

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist