Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հաղթել նախ իմացական մակարդակում

Տեղեկատվական հոսքերի կառավարումը մարտահրավեր է, որին, ցավոք, դեռ պատրաստ չենք

Փետրվարի 10, 2023
Միջազգային
Հաղթել նախ իմացական մակարդակում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են մուտքը «Թվիթեր»։ Ստեղծված պայմաններում իշխանությունը որոշել է սահմանափակել տեղեկատվության տարածումը, որը կարող է վնասել, խնդիրներ ստեղծել իշխանության համար, օգտագործվել քաղաքական ընդդիմության կամ արտաքին ուժերի կողմից։ Նման որոշումը քննադատության է արժանացել քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կողմից, որոնց կարծիքով նախագահ Էրդողանն այդ քայլին է գնացել երկրաշարժի հետեւանքով ստեղծված՝ իրավիճակում բացասական գրառումներից խուսափելու նպատակով։ Սոցիալական հարթակի գործունեության սահմանափակումը ցուցիչ է, թե որքան կարեւոր են տեղեկատվության վերահսկումն ու ուղղորդումը, քանի որ դրանք օգտագործվում են հանրային համապատասխան տրամադրություններ գեներացնելու, ինչպես նաեւ կառավարելու համար։ Այդպիսի մոտեցումը ցույց է տալիս ժամանակակից աշխարհում տեղեկատվական հոսքերի չափազանց մեծ ազդեցությունն ու դերակատարությունը։

Ցավոք, մենք հաճախ թերագնահատում ենք տեղեկատվական հոսքերի բնույթը, որակը, դրանց վերահսկումն ու ուղղորդումը եւ մեր շահերի պաշտպանության «հույսը թողնում Աստծո վրա»։ Դրա արդյունքում հայտնվում ենք ինֆորմացիոն թակարդում, իսկ տեղեկատվական հոսքերն սկսում են սպասարկել թշնամական օրակարգեր։ Դրանցից են ճշմարտության մասին «համեստորեն» լռելը կամ ոչ բավարար այն ներկայացնելը, հայկական տեղանունների պատերազմում զիջելը, առաջադեմ երեւալու համար որոշակի քայլեր կատարելը կամ չկատարելը։

Արդեն երկու ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է «խաղաղասեր հարեւանի» կողմից, սակայն միջազգային համայնքը առարկայական գործողություններ չի իրականացնում ռազմական հանցագործին ու ցեղասպան երկրին պատասխանատվության կանչելու եւ հետագա նման քայլերը կանխելու համար։ Հասկանալի է՝ կան տնտեսական, քաղաքական շահեր, որոնք գերակա են դարձել միջազգային իրավունքի, մարդասիրության ու արդարության նկատմամբ։ Ինչեւէ, տարբեր երկրներում պարբերաբար բարձրաձայնվում է Արցախի շրջափակման հարցը, հնչում են դատապարտող հայտարարություններ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։ Նկատենք, սակայն, որ իրական եւ լրջագույն խնդիրը մեր հասարակության ներսում Արցախի հիմնահարցից «ազատվելու» ցանկության մեջ է։ Խոսքն անհատներին եւ առանձին խմբերին չի վերաբերում, այլ հայության հավաքական մոտեցումներին, առաջնահերթություններին ու հանուն այդ առաջնահերթությունների գործելուն։ 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած յուրաքանչյուր օր եւ ժամ Արցախի 120000 բնակիչ ենթարկվում է հոգեբանական ճնշման, 61 օր շարունակ արցախցին կանգնած է գոյաբանական վտանգի առջեւ՝ հաղթահարելով տնտեսական, սոցիալական, կրթական, առողջապահական մարտահրավերներ, սակայն Բաքվի ցեղասպան քաղաքականությանը հակազդելու հանրային պահանջ չի ձեւավորվել։ Այն կար 1988-ին, որն էլ երաշխավորեց արցախյան առաջին պատերազմում մեր արդար հաղթանակը։ Իսկ հաղթանակներն առարկայանում են, երբ կա հստակ գիտակցված նպատակ կա՛մ մեծամասնության, կա՛մ էլիտաների կողմից։ Հակառակ դեպքում գործողությունները դառնում են քաոտիկ, էներգատար, անարդյունավետ, անգամ՝ վնասակար։ Կան մի քանի հարցեր, որոնք պետք է հայության շրջանում հստակ վերաբերմունք ու կարծիք ունենան, եւ միայն դրանց սահմանումից է կախված հետագա հաջողությունը՝ որո՞նք են մեր հայրենիքի իրական սահմանները, արդյոք տե՞ր ենք մեր հայրենիքին, ի՞նչ ենք պատրաստ անել հանուն հայրենիքի։

Սովորաբար հաճելի չէ համեմատության մեջ լինել թշնամու, հակառակորդի եւ, ընդհանրապես, այլ մարդկաց հետ, մինչդեռ դա թույլ է տալիս տեսնել սեփական առավելություններն ու թերացումները, սխալներն ու ուժեղ կողմերը։ «Ցանկացողը հնարավորություններ է փնտրում, չցանկացողը՝ պատճառներ». այս միտքը վերագրվում է Սոկրատին, նաեւ նշվում է որպես արաբական ասացվածք, ինչը ցույց է տալիս այդ խոսքերի համամարդկային եւ ճշմարիտ լինելը բոլոր ժամանակների համար։ Մեր պարագայում հայկական օրակարգը սպասարկելու փոխարեն մենք դիմում ենք ասացվածքի երկրորդ հատվածին, որպեսզի արդարացնենք Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման հնարավորության դժվարությունները, անգամ՝ անհնարինությունը։ Մինչդեռ թուրք-ադրբեջանական քաղաքականության հիմքում ընկած է ցանկացած գնով սեփական օրակարգը սպասարկելու տարբերակը, անգամ «տիեզերական» սուտ եւ կեղծիք հորինելու ճանապարհով։

Մեր ժամանակներում տարածքների համար պատերազմները փոխարինվում են ազդեցության համար պայքարով, ինչը ենթադրում է անհատի, հասարակության բուն մտածելակերպի, արժեհամակարգի այնպիսի փոփոխություն, որի պարագայում «նվաճվողն» այլեւս չի ցանկանա ընդդիմանալ։ Եվ ինչպես ընդդիմանալ, եթե ինքնության հենասյուները փոխարինված են օտարի արժեհամակարգով։ Պատերազմների, պայքարի հոգեբանական բաղադրիչը նոր երեւույթ չէ, այն մշտապես օգտագործվել է, սակայն տեխնոլոգիաների զարգացմամբ դրանք ավտոմատացվել են եւ դարձել ավելի հեշտ կիրառելի։ Մատի մեկ հպում, եւ մարդը հայտնվում է վիրտուալ աշխարհում, որտեղ խախտված են իրականի եւ անիրականի, ճշմարտության եւ կեղծիքի սահմանները։ Իսկ շատ հաճախ մարդկանց համար նախընտրելի է հաճելի, «քաղցր» սուտը, քան դառը իրականությունը, որի դեպքում գրեթե զրոյանում են իրականության բացասական կողմերը վերացնելու եւ ցանկալի արդյունք գրանցելու հնարավորությունները։

Գաղափարների անորոշություն, գաղափարախոսությունների բացակայություն, ճշմարտությունների աղճատում, խեղաթյուրում, ծանոթ աշխարհընկալման քայքայում՝ սրանք մարտահրավերներ են, որոնք արդյունավետ օգտագործվում են նաեւ մեր դեմ։ Արդյունքում հավաքական հայությունը չունի ապագայի հստակ տեսլական, գիտակցված չեն սեփական անվտանգային շահերը, ինչն առաջին նախապայմաններից մեկն է պատմական կտրվածքում որպես ամբողջություն լինելու եւ զարգանալու համար։

Թեգեր: TwitterԹուրքիասոցիալական ցան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Օժանդակելով տեղահանված մեր հայրենակիցներին հուզող շատ խնդիրների լուծմանը

Օժանդակելով տեղահանված մեր հայրենակիցներին հուզող շատ խնդիրների լուծմանը

Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist