Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Միացյալ Նահանգները թարմացնում է աշխարհաքաղաքական նպատակները Կասպից ծովի ավազանում

Մարտի 25, 2023
Միջազգային
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
181
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արեւմուտք-Ռուսաստան առճակատման ֆոնին, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» միջազգային երթուղու զարգացման համար կարեւոր նշանակություն ունի Կասպյան տարածաշրջանը։ Ռուսաստանի համար Կասպից ծովը դեպի հարավ՝ Իրանի հետ կապ հաստատելու միջոցով ռազմավարական խորություն ապահովելու հնարավորություն է։ Միաժամանակ Կասպից եւ Սեւ ծովերի տարածաշրջանում ազդեցության ամրապնդումը դառնում է ներկա աշխարհաքաղաքական ռազմավարության կարեւոր տարրերից մեկը, քանի որ առնչվում է մի շարք առանցքային հարցերի՝ անվտանգային, էներգետիկ եւ լոգիստիկ։ Իրականում Կասպից ծովը Եվրասիական մայրցամաքի կենտրոնում է եւ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհագրական, մշակութային կարեւորագույն խաչմերուկ: Այդպիսին է եղել հարյուրամյակներ շարունակ եւ այսօր էլ չի դադարում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, ինչու չէ, նաեւ ռազմական-ռազմավարական նշանակություն ունենալ: Մինչ ուկրաինական ճգնաժամը Կասպից ծովի տարածաշրջանը դիտարկվում էր առավելապես հինգ պետությունների «ներքին միջավայր», սակայն տարանցիկ ուղիների, նոր էներգիայի աղբյուրների փնտրտուքը մեծացրել է միջազգային խաղացողների հետաքրքրությունն այս ուղղությամբ։

Ռուսական վառելիքին արագ եւ հուսալի այլընտրանքներ գտնելու համար Եվրամիությունը հայացք ուղղեց տարածաշրջանին, մասնավորապես՝ Ադրբեջանին։ Անցյալ տարի, օրինակ, ԵՄ-ն պայմանագիր ստորագրեց Բաքվի հետ, որով մինչեւ 2027 թ. նախատեսվում է կրկնապատկել Կասպից ծովից Հարավային գազային միջանցքով տեղափոխվող գազի ծավալը։ Նման զարգացումն ինքնըստինքյան ուժեղացրեց Ադրբեջանի դիրքերը եւ ավելի սանձարձակ դարձրեց վերջինիս հայատյաց քաղաքականությունը՝ դրանից բխող մեզ համար բացասական հետեւանքներով։ ԵՄ-ից բացի, Կասպից ծովի տարածաշրջանը հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի համար ոչ միայն էներգետիկ եւ լոգիստիկ առումով, այլեւ թյուրքական աշխարհն առավել ընդգրկուն միմյանց կապելու տեսանկյունից։

Որպես աշխարհաքաղաքական տարածք՝ Կասպից ծովի տարածաշրջանի կարեւորության մասին ընդգրկուն զեկույց է ներկայացրել Վաշինգտոնի Հուդզոնի ինստիտուտը։ Զեկույցի հեղինակ, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով վերլուծաբան Լյուկ Քոֆին բավական հետաքրքիր եւ մտորումների տեղիք տվող դիտարկումներ, հետեւություններ եւ առաջարկություններ է անում. նա անհրաժեշտ է համարում Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանին առավել մեծ ուշադրություն դարձնելը, քանի որ Կասպյան տարածաշրջանը կարող է ապահովել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նպատակների իրականացումը: Զեկույցի հիմնական գաղափարն այն է, որ Կասպից ծովը պետք է դադարի ինչպես ռազմավարական խորություն ապահովել Ռուսաստանին, այնպես էլ՝ օգնի Իրանի հետ հարաբերությունների կառուցմանը։ Նկատենք, որ այդպիսի հեռանկարը որեւէ կերպ չի համադրվում հայկական շահին, քանի որ հենման կետ է ընտրվում Թուրքիա-Ադրբեջան առանցքը՝ Ռուսաստան-Իրան, եւ որպես միջանկյալ կետ՝ Հայաստանի փոխարեն։ Ի դեպ, մարտի 29-ին Մոսկվայում նախատեսվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են արդի միջազգային մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Աֆղանստանում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում առկա դրությունն ու Կասպից ծովի խնդիրը։ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ ուշադրություն կդարձվի երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայմանը` շեշտը դնելով առեւտրատնտեսական բաղադրիչի վրա, ներառյալ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը։ Ինչպես տեսնում ենք, Կասպյան տարածաշրջանի կարեւորությունը լավ են գիտակցում բոլոր կողմերը։

Վերադառնալով Հուդզոնի ինստիտուտի զեկույցին՝ նշենք, որ Լյուկ Քոֆին Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությունը Կասպից ծովում սպառնալիք է համարում ավելի լայն տարածաշրջանի, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ նրա գործընկերների համար։ Որպես հիմնավորում՝ նշում է այն, որ, օրինակ, Մոսկվան կարող է օգտագործել Վոլգա-Դոն ջրանցքը՝ Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ ռազմածովային ուժերը տեղափոխելու համար: (Կասպից ծովն արտաքին աշխարհին կապվում է երկու ջրանցքներով, որոնցից մեկը Վոլգա-Դոնի ջրանցքն է։ Այն կապում է Կասպից եւ Սեւ ծովերը Ազովի ծովով): Մյուս կողմից՝ Կասպից ծովն օգտագործվում է որպես տնտեսական պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն:

Լյուկ Քոֆիի կարծիքով՝ Կասպյան տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար ԱՄՆ-ն պետք է մի շարք քայլեր ձեռնարկի, մասնավորապես՝ մեծացնի ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը տարածաշրջանում՝ Ադրբեջանում, Ղազախստանում եւ Թուրքմենստանում՝ դրանով իսկ հակակշռելով Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական այցերին Բաքու, Աստանա եւ Աշխաբադ: «Երբ ԱՄՆ-ն սկսի ավելի շատ համագործակցել տարածաշրջանի հետ՝ վստահություն եւ հարաբերություններ կառուցելու համար, ավելի շատ հնարավորություններ կլինեն համագործակցելու բարեկամ մերձկասպյան երկրների հետ»,- գրում է Հուդզոնի ինստիտուտի վերլուծաբանը:

Հաջորդը՝ Վաշինգտոնը պետք է տարածաշրջանի երկրներին գրավի ամերիկյան առաջադեմ տեխնոլոգիաների տրամադրմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմը երբեք ներկայություն չի ունենա Կասպից ծովում։ Այդ «բացը» Միացյալ Նահանգները կարող է լուծել կրթական, ուսուցողական ծրագրերի միջոցով։ Ռազմածովային նավատորմի փոխարեն վերլուծաբանը «քաղաքականապես ավելի հեշտ է» համարում ԱՄՆ առափնյա պահպանության օգտագործումը Կասպյան տարածաշրջան ռազմական ներթափանցման համար։ «ԱՄՆ-ն պետք է աշխատի երկկողմանի եւ, անհրաժեշտության դեպքում, ՆԱՏՕ-ի միջոցով՝ բարելավելու գործընկերների անվտանգությունն ու ռազմական հնարավորությունները տարածաշրջանում։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն պետք է աշխատի Թուրքիայի հետ տարածաշրջանում գործընկերների անվտանգությունն ու ռազմական հնարավորությունները բարելավելու համար։ Որոշ երկրներում, օրինակ՝ Թուրքմենստանում, ԱՄՆ-ն պետք է ձգտի խորացնել պաշտպանական եւ անվտանգության կապերը, բայց ոչ բացահայտ կամ հրապարակային»,- գրում է Լյուկ Քոֆին՝ առաջարկելով «օգնել պաշտպանել» մերձկասպյան երկրներին նրանց անօդաչու սարքեր, հականավային հրթիռներ եւ բոլոր այն պաշտպանական միջոցները տրամադրելու միջոցով, որոնք հաջող են դրսեւորել իրենց Ուկրաինայի պատերազմում։ Վերլուծաբանն արդար չի համարում Ազատության աջակցության ակտի 907-րդ դրույթի առկայությունը, քանի որ այն, ըստ նրա, խոչընդոտում է ԱՄՆ անվտանգության շահերից բխող գործողություններին:

Հուդզոնի ինստիտուտի զեկույցում տեղ գտած մոտեցումներն ու առաջարկները, ըստ ամենայնի, ընդունելի են ամերիկյան կառավարության համար։ Ինչպես տեսնում ենք, անդրկովկասյան եւ կասպյան տարածաշրջաններում ամերիկյան օրակարգը պաշտպանելու համար օգտագործվում են Թուրքիան եւ Ադրբեջանը՝ Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար։ Այդ համատեքստում պետք է դիտարկել Արցախի հարցը «փակված» համարելու եւ ցանկացած գնով «խաղաղություն հաստատելու» ձգտումը։ 

Թեգեր: Կասպից ծով
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Քեզ համար կարեւոր է ինչ-ը, այնինչ իրականում կարեւոր է Ով-ը, ում կամքով հետո կարեւորվում է ինչ-ը

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist