Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Պայմանավորվել են շարունակել…

Հանդիպում՝ հանուն թուրքական իմիտացիայի եւ ոչ թե հաշտեցման

Ապրիլի 6, 2023
Միջազգային
Պայմանավորվել են շարունակել…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սիրիայում արդեն 12 տարի շարունակվում է արտաքին ուժերի հրահրած քաղաքացիական պատերազմը, որն անասելի տառապանքներ է պատճառել երկրի բնակչությանը: Թուրքիան, որն աջակցում է երկրի գործող նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին, ներխուժել է Սիրիայի հյուսիս, բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել ու թալանել Սիրիայի հարստությունները, ցուցադրում է տարածաշրջանում իր ագրեսիվ նկրտումները: Սիրիայի ու Թուրքիայի միջեւ որոշակի շփումներ սկսվեցին միայն 2022 թ. դեկտեմբերին, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպեցին Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի հետ: Հանդիպման նպատակը, որին մասնակցել է նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, համաձայն ՌԴ ՊՆ հաղորդման՝ «սիրիական ճգնաժամի» եւ փախստականների խնդրի լուծման համար ուղիների որոնումն էր: Քննարկվել էր նաեւ Սիրիայի տարածքում «ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում համատեղ ջանքերի» հարցը:

Այդ հանդիպումը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Անկարան հայտարարել էր Սիրիայից իր զինված ուժերը դուրս բերելու անհրաժեշտության մասին: Սակայն դա տեղի չունեցավ: Եվ չնայած թուրքերը հիմա էլ են խոսում այդ մասին, կոնկրետ գործողություններ չեն իրականացնում Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մտադրություն ունի վերընտրվել իր պաշտոնում առաջիկա ընտրություններում, Սիրիայի հետ խաղաղությանը միտված բանակցությունների կարիքն ունի՝ ընտրողների որոշակի զանգվածի քվեներն ապահովելու համար:

Բայց վերը նշված հանդիպումից հետո, որին չհետեւեց թուրքական զորքերի դուրսբերումը, կողմերի միջեւ այլ շփումներ չեն արձանագրվել: Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադը, բազմիցս հայտարարել են, որ այլեւս որեւէ բանակցություն չի կարող տեղի ունենալ, քանի դեռ Թուրքիան պահպանում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Փորձագետները նշում են, որ, հավանաբար, հենց այդ պատճառով է վերջերս չեղարկվել Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների՝ Մոսկվայում պլանավորված հանդիպումը: Ընդ որում՝ այդ հետաձգումից հետո ՌԴ մայրաքաղաք ժամանած Բաշար Ասադը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Թուրքիայի հետ որեւէ բանակցություն չի վարվելու, քանի դեռ Անկարան զորքերը դուրս չի բերել:

Դա, իհարկե, առայժմ տեղի չի ունեցել, սակայն արտգործնախարարների տեղակալները (բանակցություններում ՌԴ-ն ներկայացնում էր Միխայիլ Բոգդանովը, Իրանը՝ Ալի Ասգար Հաջին, Թուրքիան՝ Բուրաք Աքչափարը, Սիրիան՝ Այման Սուսանը) ապրիլի 3-4-ին Մոսկվայում խորհրդակցություն են անցկացրել: Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով՝ «ցածր մակարդակի» այդ հանդիպման խնդիրն արտգործնախարարների հանդիպման պլանավորումն էր:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից առաջ մասնավորապես նշել է. «Առանձին ցանկանում եմ դիմել Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին: Ձեզանից ակնկալում ենք հնարավոր առավելագույն ճկունության դրսեւորում եւ կառուցողականություն: Առճակատման հռետորաբանությունը եւ անցյալի ցավերի մասին հիշողությունը, հավանաբար, լավ է թողնել բանակցությունների սենյակի շեմին: Կան տեքստեր՝ ներկայացված պատվիրակություններին, եւ ես վստահ եմ, որ դրանց հիմքի վրա կարելի է հասնել կոլեկտիվ դիրքորոշման: Գլխավորը շփման կետեր փնտրելն է հետաքրքրությունների հաշվեկշիռ ձեւավորելու եւ նախապայմաններից խուսափելու համար: Առավել եւս, որ երկարատեւ պատերազմի ընթացքում այս հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը փոխադարձ շատ առարկություններ ունեն: Անհամբերությամբ սպասում եմ Մոսկվայում արտգործնախարարներ, իմ գործընկերներ Ամիր Աբդոլլահիանի, Մեւլյութ Չավուշօղլուի, Ֆեյսալ Միկդադի մասնակցությամբ հանդիպման օրվա վերաբերյալ ձեր պայմանավորվածությանը: Առաջարկել ենք որոշ օրեր, որոնք կարող են բոլորի կողմից ընդունելի լինել ձեր բանակցությունների արդյունքում»:

Ռուսաստանը, իհարկե, շահագրգռված է, որպեսզի Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում: Հավանաբար, հենց դա է նրան թելադրում որոշակիորեն ակտիվանալ սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններում: Այն, որ 12 տարի տեւած հակամարտության ընթացքում բանակցությունների գաղափարը միայն հիմա է առաջ քաշվում, ամենեւին պատահականություն չէ. այն վկայում է, որ Էրդողանի դիրքերը Թուրքիայում այս անգամ ամուր չեն, եւ բացառված չէ, որ նա նախագահական ընտրությունների արդյունքներով իր տեղը զիջի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին:

Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանը դեռ հանդիպումից առաջ նշել էր, որ ուշադրությունը կկենտրոնացնի այն հարցի վրա, թե արդյոք Թուրքիան կվերացնի՞ իր ռազմական ներկայությունը ինքնիշխան Սիրիայի տարածքում: Սիրիական տարածքում ապօրինի ռազմական ներկայությունը հակասում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, ինչպես նաեւ վնասում է պետությունների միջեւ բարիդրացիական հարաբերություններին:

Դամասկոսի ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու մասին հարցերը:

Եթե նախկինում Սիրիան պնդում էր, որ ոչ մի բանակցություն չի կարող տեղի ունենալ, քանի դեռ Թուրքիան դուրս չի եկել իր տարածքներից, ապա այժմ փաստվում է, որ այդ մոտեցման մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել: Հավանաբար, թուրքերի հետ հաշտվելու կամ, որ ավելի ճիշտ է, Էրդողանին ընտրություններում անուղղակիորեն աջակցելու համար Մոսկվան որոշակի ճնշում, այնուամենայնիվ, գործադրում է Դամասկոսի վրա՝ օգտվելով արեւմտյան ճնշումների պայմաններում իր նկատմամբ այդ երկրի հատուկ վերաբերմունքից:

Այմար Սուսանը նշել է, որ Անկարայի՝ իր զինված ուժերը Սիրիայից հեռացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը նախապայման է երկու կողմերի միջեւ կապերի վերականգնման համար: Նա շեշտել է, որ Սիրիայի հյուսիսարեւելքում ու հյուսիսարեւմուտքում նախկին իրավիճակի վերականգնման համար անհրաժեշտ են պայմաններ՝ Սիրիայի ինքնիշխանության ու միասնության պահպանում, անօրինական զինված ուժերի դուրսբերում, պայքար ահաբեկչության դեմ եւ երկրի ողջ տարածքում սիրիական ղեկավարության վերահսկողության վերականգնում:

Փոխարտգործնախարարների «քառակողմ» հանդիպման ընթացքում Սուսանն ընդգծել է, որ Սիրիային վերջին 12 տարում աննախադեպ ահաբեկչական պատերազմ է պարտադրվել արեւմտյան որոշ, տարածաշրջանային եւ այլ արաբական երկրների անսահմանափակ պլանավորմամբ ու աջակցությամբ: Ավելի քան 100 երկրից ահաբեկիչներ են ներթափանցել Սիրիա: «Մենք շնորհակալ ենք մեր ռուս եւ իրանցի գործընկերներին՝ ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած արժեքավոր օգնության համար, գնահատում ենք նրանց աջակցությունը այս բոլոր տարիների ընթացքում»,- ասել է Սիրիայի փոխարտգործնախարարը:

Սուսանը հաստատել է, որ Սիրիան դրական է վերաբերվում ռուս եւ իրանցի ընկերների ջանքերին՝ ուղղված Սիրիայի ու Թուրքիայի միջեւ կապերի վերականգնմանը՝ հաշվի առնելով Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ միասնությունը: Ուստի անհրաժեշտ է սիրիական տարածքից հանել ապօրինի բոլոր, այդ թվում՝ թուրքական ուժերը, չխոչընդոտել սիրիական պետությանը՝ վերականգնելու վերահսկողությունն իր ամբողջ տարածքում, այդ թվում՝ այն շրջաններում, որտեղ հաստատվել են ահաբեկիչները, ինչպես նաեւ դադարեցնել միջամտությունը Սիրիայի ներքին գործերին, հրաժարվել ահաբեկչական խմբավորումների պաշտպանությունից ու աջակցությունից, հատկապես՝ Իդլիբի գոտում, որն ահաբեկիչների անկլավ է դարձել:

«Մենք ոչ մի դրական կանխանշան չենք տեսնում՝ կապված Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման, ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայի հյուսիսարեւմուտքում, հատկապես Իդլիբում դրա չեզոքացման հետ»,- ասել է Սուսանը՝ Սիրիայի անունից պատրաստակամություն հայտնելով իր գործողությունները համակարգել ռուս եւ իրանցի ընկերների, ինչպես նաեւ թուրքական  կողմի հետ, եթե զինված ուժերը դուրս բերի սիրիական տարածքից:

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները «քառակողմ» հանդիպման արդյունքում պայմանավորվել են շարունակել շփումները: Ինչպես երեւում է, այս խորհրդակցությունը Թուրքիայի գործող իշխանություններն արդեն կարող են օգտագործել որպես նախընտրական հաղթաթուղթ, իսկ Սիրիան այսպիսի խորհրդակցությանը մասնակցեց ոչ թե այն պատճառով, որ լուծվել կամ լուծվում են Թուրքիայի հետ առկա խնդիրները, այլ որովհետեւ Դամասկոսն «իր գործողությունները համակարգում է ռուս եւ իրանցի ընկերների հետ»:

Դամասկոսի վրա որոշակի ճնշման փաստը ռուսական փորձագիտական ու վերլուծական շրջանակները ձգտում են բացատրել այն հանգամանքով, որ «Սպիտակ տան ներկայացուցիչները փորձում են սեպ խրել ՌԴ-ի ու Թուրքիայի միջեւ», որ «Վաշինգտոնը հակամարտության ծրագիր է մշակում Սիրիայի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում եւ Սեւ ծովի ավազանում, եթե Թուրքիայում հաղթի ընդդիմադիր դաշինքը»: Բացառված չէ, որ Սիրիային փորձել են ապացուցել, թե Էրդողանի ընտրությունը նաեւ իր շահերից է բխում…

Փոխարտգործնախարարների «քառակողմ» հանդիպմանը պետք է հաջորդեին Սիրիայի ու Թուրքիայի արտգործնախարարների, այնուհետեւ՝ նախագահների հանդիպումները, սակայն դրանք դժվար թե տեղի ունենան մինչեւ Թուրքիայում կայանալիք ընտրությունները: Դժվար է ենթադրել, որ Էրդողանը լիովին կդադարեցնի ռազմական աջակցությունը Սիրիայի հյուսիսում հաստատված զինված խմբավորումներին, ինչպես նաեւ մոտ ժամանակներս դուրս կբերի իր զորքերն այնտեղից: Բայց եթե Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմության թեկնածուն, Անկարայի ու Դամասկոսի լիակատար հաշտեցումն ավելի իրական կդառնա:

Թեգեր: ԹուրքիաՍիրիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Շահումյանի ծրագրի ազգային բնույթը

Շահումյանի ծրագրի ազգային բնույթը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Իսկ ով հակադրվում է, անմիջապես առնվազն հեռացվում է ցանկացած զբաղեցրած դիրքից…

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist