Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էրդողանին աջակցության մեջ ճեղք է նկատվում

Թուրք ընտրողները մտածում են փոփոխությունների մասին

Մայիսի 18, 2023
Միջազգային
Էրդողանին աջակցության մեջ ճեղք է նկատվում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունեցած համընդհանուր ընտրություններից առաջ ռուսական տեղեկատվա-վերլուծական եւ քարոզչական ռեսուրսներն օգտագործում էին իրենց բոլոր հնարավորությունները՝ աշխատելով այդ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: Եվ միշտ չէ, որ նախապատվությունը տրվել է իրականությանը համապատասխանող տեղեկությունների հրապարակմանը: Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ «Արեւմուտքի դրածո Քըլըչդարօղլուի» ընտրվելու դեպքում Թուրքիան կվերածվի «երկրորդ Ուկրաինայի», որ նրա նախագահությունը լուրջ վնաս կհասցնի ռուս-թուրքական հարաբերություններին, քանի որ Քըլըչդարօղլուն մայիսի սկզբին ամերիկյան «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում խոստացել է ընտրություններում հաղթանակի դեպքում պաշտպանել թուրքական ներդրումները Ռուսաստանում եւ պահպանել հակառուսական պատժամիջոցները: «Թուրքիան արեւմտյան դաշինքի ու ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Պուտինը դա լավ գիտի… Թուրքիան պարտավոր է կատարել ՆԱՏՕ-ի ընդունած որոշումները»,- ասել է Քոլըչդարօղլուն՝ ավելացնելով, որ որպես ՆԱՏՕ-ի «առանցքային երկիր»՝ Անկարան պետք է ուժեղացնի իր դերը եւ գործընթաց սկսի Եվրամիության անդամ դառնալու ուղղությամբ:

Ռուսական քարոզչական մեքենայի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտարարել են, որ ընդդիմության թեկնածուն ցանկանում է հաշտվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ վերադարձնել սիրիացի փախստականներին, բայց դա դեռ չի նշանակում, որ նախագահի կարգավիճակում նա ավելի հարմար կլինի Ռուսաստանին, քան Էրդողանը: «Ընդհակառակը, ստացվում է, որ Քըլըչդարօղլուն ուզում է հաշտվել Սիրիայի հետ, որպեսզի Թուրքիան 100 տոկոսով միանա Արեւմուտքին Ռուսաստանի հետ դիմակայությունում… Սա վկայում է այն մասին, որ Քըլըչդարօղլուին կարելի է անվանել ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության դրածո»,- գրել է «EADaily»-ն՝ շեշտելով, որ «ձգտելով հարաբերությունները կարգավորել Սիրիայի հետ՝ Քըլըչդարօղլուն փորձում է Թուրքիան ներքաշել Ռուսաստանի հետ դիմակայության մեջ՝ Արեւմուտքի կողմից»:

Հիմք ընդունելով տարբեր մակարդակներում Մոսկվայի չափազանց մեծ ակտիվությունը՝ կապված Թուրքիայի նախագահական ընտրությունների հետ, Քըլըչդարօղլուն արդեն մեղադրել է Ռուսաստանին ընտրություններին միջամտելու մեջ՝ թվիթերյան իր էջում թուրքերենով ու ռուսերենով գրելով. «Սիրելի ռուս ընկերներ, դուք կանգնած եք մոնտաժների, դավադրությունների, «Deep Fake»-ի բովանդակության ու ձայնագրությունների հետեւում, որոնք բացահայտվեցին այս երկրում: Եթե դուք ուզում եք, որ մայիսի 15-ից հետո մեր բարեկամությունը շարունակվի, ձեռքերդ հեռու պահեք թուրքական պետությունից: Մենք առաջվա պես հանդես ենք գալիս համագործակցության ու բարեկամության օգտին»:

Այս հայտարարությունից հետո ռուսական ԶԼՄ-ներն ու փորձագետները չեն դադարեցնում իրենց ակտիվ գործունեությունը էրդողանական ճակատում: Ավելին՝ երկրորդ փուլից առաջ դրանք նոր թափ են ստանում՝ ապացուցելով, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել Թուրքիայի գործող նախագահի վերընտրվելու համար: Հետաքրքիր է, թե այսքանից հետ ինչ տեղի կունենա ռուս-թուրքական հարաբերություններում, եթե Քըլըչդարօղլուն նախագահ ընտրվի: Ճիշտ է՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիայի խորհրդարանում արդեն հաղթող կա, եւ դա Էրդողանի գլխավորած քաղաքական ուժն է։

Ռուսական լրատվամիջոցները նաեւ այն գաղափարն են տարածում, որ Քըլըչդարօղլուն վտանգ է ներկայացնում Իրանի ու Ադրբեջանի համար՝ մոռանալով, որ նրա օրոք թուրքական զորքերը կարող են դուրս բերվել Սիրիայի ինքնիշխան տարածքից, իսկ դա միայն կարող է նպաստել Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Ռուս փորձագետները նշում են, որ Քըլըչդարօղլուն ուզում է ուժեղացնել Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Իրանի հետ հարաբերությունների վատթարացման: Նրանք, սակայն, «մոռանում» են, որ ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հաղթանակը չի կարող Անկարայի կողմնորոշման փոփոխության հետեւանք լինել: Թուրքիան միշտ եղել է ԱՄՆ-ի դաշնակիցը, եւ խոսակցություններն այն մասին, որ Էրդողանը երկիրը կհանի ՆԱՏՕ-ից, առնվազն անլուրջ է: Այս իրավիճակում Էրդողանի նկատմամբ հավատը «խեղդվողի կողմից փրփուրից կախվելու» փորձ է:

Չնայած ռուսական ԶԼՄ-ների հայտարարություններին, որ գերազանցելով Քըլըչդարօղլուին՝ գործող նախագահը լուրջ առավելություն է ստացել եւ կհաղթի մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլում, այս ընտրություններում առաջին անգամ Էրդողանին աջակցության մեջ ճեղք է նկատվում, ինչը նշանակում է, որ թուրք ընտրողները մտածում են փոփոխությունների մասին։ Դատելով քարտեզից՝ Էրդողանի օգտին ձայների մեծամասնությունը ստացվել է արտասահմանից եւ երկրի փոքրասիական մասից։ Մեծ քաղաքները քվեարկել են Քըլըչդարօղլուի քեմալական կուսակցության օգտին։ Ի դեպ, այս հանգամանքը թուրքական հանրության մեջ լուրջ հարցեր է առաջացրել. ոմանք կարծում են, որ խոշոր քաղաքներում կեղծարարությունների ու լցոնումների դիմելն այնքան էլ հեշտ չէ:

Երիտասարդությունը հեռանում է Թուրքիայից եւ չի ցանկանում իր հնարավորություններն ու գիտելիքներն իրացնել այդ երկրում: Նրանք տեսնում են, որ Էրդողանի կառավարումը կայունություն չի տալիս, ինչն անհրաժեշտություն է եվրոպամետ ու արեւմտամետ կողմնորոշման համար: Թուրքիային դեռ շատ ընտրություններ ու անկայուն կառավարություններ են սպասվում: Երկրաշարժներից կորուստները հսկայական են՝ գրեթե ՀՆԱ-ի 5 տոկոսը, ինչը թուրքական տնտեսությունը դեռ պետք է փոխհատուցի:

Ընտրություններում Էրդողանի հաղթանակը չի կարելի մեկնաբանել որպես ասիամետ կամ պարզապես հակաարեւմտյան կողմնորոշման հետեւանք: Ճշմարտությունն այն է, որ Թուրքիան միշտ եղել է ԱՄՆ-ի դաշնակիցը եւ ՆԱՏՕ-ի անդամը: Անկարան խոսքով ռուսամետ քաղաքականության իմիտացիա է ստեղծել, իսկ գործով ապացուցել է, որ ՆԱՏՕ-ի անդամ է: Նույն այդ հարթության մեջ պետք է դիտել նաեւ այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Թուրքիան դեմ է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանը, որը բխում է Մոսկվայի շահերից, մինչդեռ Ֆինլանդիան, ի վերջո, մտել է ՆԱՏՕ-ի կազմի մեջ, իսկ Շվեդիան այդ իրավունքը կստանա մոտ ժամանակներս: Թուրքիան կախված է ամերիկյան տնտեսությունից ու շատ լավ գիտի, թե ինչ կարժենա իր համար Արեւմուտքից հեռանալը եւ ՌԴ-ի հետ մերձեցումը: Թուրքիայի ոչ մի ղեկավար նման բան չի անի. Անկարայի արեւմտամետ կողմնորոշումը կասկածի ենթակա չէ: Այլ հարց է, որ Մոսկվան նախապատվությունը տալիս է Էրդողանին, քանի որ ավտորիտար վարչակարգերն իրար հեշտ են հասկանում:

Քըլըչդարօղլուն, խոսելով «Մետաքսի ճանապարհի» մասին, ասել է. «Ոչ Արեւմուտք, ոչ Արեւելք. դա թյուրքական ճանապարհ է»: Նա առաջարկել է Թուրքիան միացնել Չինաստանին Իրանի միջոցով՝ շրջանցելով Ադրբեջանը: Այդ նախագիծը քննադատության է ենթարկվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: Բայց ահա թե ինչ է հայտարարել թուրք ընդդիմադիր լրագրող Ֆաթիհ Փորթակալը. «Մենք ռիսկային օրեր ենք ապրում: Մենք դժվար օրեր ենք ապրում: Թուրքիան բարդ աշխարհագրական դիրքում է: Եվ այս ոչ հասարակ դրության մեջ ամենագլխավորն այն է, որ մենք ընկերներ չունենք: Ոչ Ռուսաստանից, ոչ Ամերիկայից, ոչ Սիրիայից, ոչ Իրանից կամ Ադրբեջանից,… Այնպես որ, մի նայեք Ալիեւին կամ նման ուրիշ մեկին: Նա մի մարդ է, ով կանգնած է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող երկրի ղեկին: Մեզ նա անկեղծ է թվում միայն այն պատճառով, որ մենք լավ հարաբերություններ ունենք Պուտինի հետ: Բոլորը գիտեն, որ նա Պուտինի մարդկանցից մեկն է, ուստի հետաքրքրություններ ունի՝ կապված մեր երկրի հետ, հետաքրքրություններ՝ կապված մեր քաղաքացիների, հարաբերությունների հետ: Անհրաժեշտ է գործել եւ դրան նայել այս տեսանկյունից»:

ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

«Ամեն օրվան ինչ-որ բան տալ քեզնից…»

«Ամեն օրվան ինչ-որ բան տալ քեզնից…»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist