Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

Մայիսի 26, 2023
Միջազգային
Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
247
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 28-ին տեղի է ունենալու Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ մրցակցելու են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ձայների 49.52 տոկոսով, եւ ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսով։

Առաջին փուլում երրորդ տեղն զբաղեցրել էր ծայրահեղ ազգայնական Սինան Օղանը, ով նախագահական ընտրություններին մասնակցել է որպես «Աթա» կոալիցիայի թեկնածու եւ ստացել ձայների 5.25 տոկոսը։ Նա «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամ է եղել, ապա համագործակցել է դրանից ճյուղավորված Մերալ Աքշների գլխավորած «IP» կուսակցության հետ եւ հեռացել նաեւ այդտեղից։ Օղանն սկզբում հայտարարել էր, թե իր կողմնակիցները կարող են քվեարկել իրենց հայեցողությամբ։ Սակայն Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե հովանավորում է նրա թեկնածությունը՝ կողմնակիցներին հորդորելով քվեարկել հօգուտ վերջինիս։ Իրականում երկու թեկնածուների թիմում էլ հանձինս «MHP»-ի եւ «IP»-ի առկա են ծայրահեղ ազգայնական կուսակցություններ, բացի այդ, ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն քեմալիստական է՝ «չափավոր» ազգայնական, իսկ Էրդողանը՝ նեոօսմանական, ինչն իսլամի ու ազգայնականության համադրում է։ Այլ կերպ ասած, Թուրքիայում, բացառությամբ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավար կուսակցության (HDP), իշխանության ու ընդդիմության բոլոր կուսակցությունների գաղափարախոսություններում ազգայնականության բաղադրիչն առկա է։

Հատկանշական է նաեւ, որ վերջին 2 տասնամյակների ընթացքում ազգայնականության, համաթյուրքականության աճի միտումն ակնհայտ է, ինչը մասամբ պայմանավորված է Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության որդեգրած նեոօսմանականության քաղաքականությամբ։ Թերեւս, մինչեւ 21-րդ դարի առաջին 10-ամյակը ծայրահեղ ազգայնական միակ կուսակցությունը գորշ գայլերի «Ազգայնական շարժումն» (MHP) էր, որը ձեւավորվել է 1969 թ. եւ գործունեություն է ծավալել նաեւ տարբեր անուններով։ Խորհրդարանական ընտրություններում երբեմն նվազագույն արդյունքներով հաջողվել է մտնել խորհրդարան, երբեմն էլ դուրս է մնացել։ «MHP»-ը լուրջ հաջողություն է արձանագրել 1999 թ. ընտրություններին, որոնց արդյունքում խորհրդարանում ունեցավ 129 ներկայացուցիչ։ Այնուհետեւ 2007 թ. ընտրություններին ձայների 14 տոկոսով 70 տեղ ապահովեց օրենսդիրում, երբ արդեն աստիճանաբար Էրդողանի համաթյուրքականության ու նեոօսմանականության քաղաքականությունը նկատելի էր դառնում։ Հանգամանք, ինչը թերեւս նշանակալից դեր ունեցավ նախագահական ընտրություններին նրա հաջողության հարցում։ Այսօր Թուրքիայի ծայրահեղ ազգայնական 5 կուսակցություն ակտիվ գործունեություն է ծավալում, սակայն առկա են նաեւ հարյուրավոր քաղաքացիական կառույցներ եւ գյուղական ու քաղաքային «Օջախ» անվամբ ակումբներ, որոնք գործունեություն են ծավալում ազգայնական գաղափարախոսությամբ։ Նեոօսմանականությունն իսլամի ու համաթյուրքականության համատեղումն է, մինչդեռ համաթյուրքականության համար առաջնայինն ազգայինն է։

Իսլամականները Թուրքիայում հիմնականում նաեւ համաթյուրքական գաղափարախոսության կրողն են, իսկ հոգեւոր առաջնորդները հաճախ դա էլ են քարոզում։ Ահավասիկ, Ստամբուլի Սուլթան Ղազի մզկիթի էրդողանական հոգեւոր առաջնորդ Մուրադ Գյունդուղդուն քարոզարշավի ընթացքում ուրբաթօրյա աղոթքների ամբիոնը վերածել էր «AKP»-ի ընտրարշավի հարթակի։ Իսկ մայիսի 19-ին այդ հարթակից ժողովրդից պահանջել է իրենց զենքերը լիցքավորել եւ նախապատրաստվել մայիսի 28-ի համար։ «Բիրգյուն» պարբերականի լրագրող Իսմայիլ Արին տեսաձայնագրել է նրա խոսքերը, որտեղ շեշտվում է.  «Եղբայրներ, ձեր զենքերը լիցքավորեք, նախապատրաստեք մայիսի 28-ի երեկոյի համար, ես երկուսն ունեմ, երկուսն էլ լիցքավորել եմ»։ Թեեւ նա չի բացատրել, թե ինչու պետք է զինվել այդ պահի համար, սակայն ՆԳ նախարարը ընտրությունների օրն ընդդիմության հեղաշրջման օր էր համարել։ Սա այն դեպքում, երբ Էրդողանի ընտրվելու հավանականությունն ակնհայտ է։ Գյունդուղդուն, վիրավորելով հայերին, շարունակել է. «Թուրք ազգը 80 տարի է, ինչ ձեր՝ հայածիններիդ ձեռքից (խոսքը վերաբերում է CHP-ի անդամներին) հոգին բերանին է հասել»։ Ինչպես վկայում են ականատեսները, Էրդողանի կուսակցության մոլեռանդ կողմնակիցները, անթաքույց վիրավորելով հայերին, ընդդիմությանն անվանարկում են որպես «հայից ծնվածներ»։

Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Էրդողանը ոչ մի կերպ չէր ցանկանում հեռանալ իր կառուցած «Սպիտակ պալատից», խտրականություն չդնելով նպատակին հասնելու միջոցների մեջ, որոնք հմտորեն կիրառել է, այդ թվում՝ 45 տոկոսով բարձրացնելով պետական ծառայողների աշխատավարձերը, հաճախ էլ չարաշահելով պաշտոնական դիրքը։ Վաշինգտոնի ազգային պաշտպանության համալսարանի դասախոս եւ Ջոն Հափքինսի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտաշխատող Օմար Թաշփինարի կարծիքով՝ Էրդողանի հաղթանակի գլխավոր գրավականը նրա՝ հասարակության բեւեռացման հմտությունն է։ Նա շեշտում է՝ Էրդողանը քաջ գիտակցում էր, որ իր հաջողությունը պայմանավորված է ազգայնականության խաղաքարտի ճշգրիտ խաղարկմամբ, ինչի ահն ու սարսափը հասարակության մեջ հասցրել էր գագաթնակետին։ Քըլըչդարօղլուին HDP-ի հովանավորումն Էրդողանը ներկայացրեց որպես ահաբեկիչների հետ համագործակցություն։ Նրա ավելի քան մեկ տասնամյակ ազգայնականություն, նեոօսմանականություն քարոզելն ու տարածումն իրենց պտուղներն էին տվել, ինչը ծառայեցրեց հասարակությունը երկբեւեռ դարձնելու համար։

Բացի այդ, ինչպես նշում է Թաշփինարը, նա վարպետորեն խաղարկելով կրոնի խաղաքարտը, ընդդիմությանը մեղադրել է աշխարհիկության, միասեռականներին հովանավորելու եւ Թուրքիայի ընտանեկան ավանդական արժեքները ժխտելու մեջ։ Թաշփինարը շեշտում է, որ ընտրությունները Թուրքիայում ազատ ու արդար չեն։ Էրդողանի բռնապետական իշխանության համակարգի ԶԼՄ-ները ամբողջությամբ վերահսկելը ակնհայտորեն մեծ առավելություն էր մրցակցի նկատմամբ։ Այնպես որ, նա կարիք չուներ ընտրակեղծիքի դիմելով ձայներ գողանալ քվեատուփերից։ Էրդողանը հենվել էր քարոզչամեքնայի ու հասարակության պահպանողական զանգվածների վրա։ Ըստ Թաշփինարի՝ թուրքերի մեծ մասը մտահոգ է Սիրիայի ու Թուրքիայի անջատողական քրդերին ԱՄՆ-ի հովանավորության հարցում, հետեւաբար, Քըլըչդարօղլուն մեծ ռիսկի դիմեց քրդերի հովանավորությունն ստանալու համար։ Նա դա, իր եւ իր նման թուրք լիբերալների գնահատմամբ, քաղաքական քաջության ու ժողովրդավարության հասունության ցուցիչ է համարել։ Ապա շեշտել է, որ Թուրքիայում լիբերաները, համատարած ազգայնականության համեմատությամբ, հասարակության շատ փոքր շերտն են կազմում։

Քլըչդարօղլուն, արձագանքելով Օղանի հայտարարությանը, շեշտել է, որ արդեն պարզ է, թե ով է այս «գեղեցիկ երկրի» կողքին եւ ով է համառորեն ցանկանում «ծախել» այն։ Նա ընդգծել է, որ իրենք գալիս են երկիրն ահաբեկիչներից ու փախստականներից փրկելու համար։ Թեեւ երկրորդ փուլում փոխել է քարոզչության մարտավարությունը՝ շեշտը դնելով ազգայնականության վրա, սակայն նրա ընտրվելու հնարավորությունը չնչին է, եթե չասենք՝ շանսեր չունի։ Մինչդեռ Էրդողանի ընտրվելը գրեթե ապահովված է, նա նման հնարավորությունը ոչ մի գնով բաց չի թողնի։ Հատկանշական է, որ Էրդողանն իր ընտրվելու հնարավությունները մեծացնելու համար լուրջ քայլ էր կատարել ընտրություններից շատ ավելի վաղ։ 2022 թ․ սոցհարցումները ցույց էին տալիս, որ եթե նախագահական ըտրություններին Էրդողանի մրցակիցը լինի «CHP»-ական Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ապա Էրդողանը պարտվելու է, իսկ Քըլըչդարօղլուի դեպքում՝ հաղթելու։ Ուստի իշխող «AKP»-ն, «գործ կարելով» նրա վրա, ասպարեզից հեռացրեց, ինչն Էրդողանի հաջողության գլխավոր գրավականն էր։

Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Հաջորդ Հոդվածը
Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist