Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Սաուդյան Արաբիան դաշնակցից երաշխիքներ է ակնկալում

Մայիսի 26, 2023
Միջազգային
Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
363
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միացյալ Նահանգները մտադիր է ստիպել Իսրայելին ու Սաուդյան Արաբիային՝ վերականգնելու հարաբերությունները՝ փոխելով հաշտության խթանները: Գործարքը Վաշինգտոնից պահանջում է հրաժարվել դաշնակիցների նկատմամբ նախկին մոտեցումներից. եթե գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը զիջումների հասնի ամերիկյան սպառազինության գնման հարցում, ապա Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն քարտ-բլանշ կստանա՝ ուժային գործողություններ կատարելու Իրանի միջուկային ենթակառուցվածքների դեմ: Նախագահ Ջոզեֆ Բայդենը ցանկանում է պայմանագիրը ստորագրել մինչեւ ԱՄՆ-ում նախընտրական ակտիվ փուլը, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ ներքաղաքական զարգացումների վրա խաղաղ պայմանագրի ազդեցությունը կասկածներ է առաջացնում:

Թարմացված խաղաղ նախաձեռնության էության մասին հաղորդել է իսրայելական «12-րդ ալիք» հեռուստաընկերությունը: Նրա աղբյուրները, որոնք ծանոթ են գործընթացին, արձանագրում են, որ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի բանակցություններում, որոնք առաջ են քաշվել ԱՄՆ-ի կողմից եւ վերջին տարիներին պարզապես դոփում էին տեղում, մթնոլորտը շատ լարված է: Երկխոսության շրջանակներում Նաթանյահուից պահանջել են հավերժ հրաժարվել իրավական համակարգի վերակազմակերպման ծրագրից, որը կոչված է կրճատել դատական բարձրագույն մարմնի լիազորությունները: Բարեփոխումները մասամբ սառեցնելու գաղափարը, դատելով ամեն ինչից, չի բավարարում Սպիտակ տանը: Միեւնույն ժամանակ իսրայելական նախարարների կաբինետից ակնկալվում է քաղաքական շոշափելի գործընթաց Պաղեստինի հետ, որը պետք է հանգեցնի ազդեցության գոտիների հստակ սահմանազատման:

Պայմանների կատարումը կապահովի ԱՄՆ-ի աջակցությունը Նաթանյահուին Իրանի դեմ ցանկացած հնարավոր գործողության համար, որը, ինչպես այս շաբաթ հաղորդել է AP-ն, ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների ստորգետնյա ենթակառուցվածքները՝ ավիահարվածների դեպքում ռիսկերը նվազեցնելու համար: Ուժային սցենարի պահանջը, ինչպես պարզաբանել է Իսրայելի գլխավոր շտաբի ղեկավար Հերցի Հալեւին, աճում է։ «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք, թե Իրանը որքան է առաջ շարժվել իր միջուկային ներուժի ստեղծման մեջ,- ասել է նա Հերցլիայի Ռայխմանի համալսարանում կայացած համաժողովում:- Եվ մենք փոփոխություններ ենք տեսնում դեպի վատը: Միգուցե ստիպված լինենք գործել»: Միաժամանակ, նրա խոսքով, նկատելի են «Իրանի մատնահետքերը» Իսրայելի հետ հակամարտող բոլոր ուժերի վրա։

Իր հերթին, Սաուդյան Արաբիան խաղաղության նախագծի վրա աշխատելիս ԱՄՆ-ից պահանջել է ապասառեցնել զենքի վաճառքի այն պայմանագրերը, որոնք կասեցվել էին Բայդենի նախագահության առաջին ամիսներին։ Հավանաբար, խոսքը 2021 թ. հունվարին Սպիտակ տան կայացրած որոշման մասին է` վերանայելու Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից գնումները գործընթացային ստուգման պատճառաբանությամբ: Միեւնույն ժամանակ Էր Ռիյադը դաշնակցից ՆԱՏՕ-ի տիպի պայմանագրի կնքում է ակնկալում, որպեսզի, ինչպես թվում է, երաշխիքներ ստանա, որ երկկողմ կապերը, հատկապես՝ ռազմատեխնիկական ոլորտում, չեն տուժի Կոնգրեսում թագավորության քննադատների պատճառով: Զուգահեռաբար թագաժառանգը պնդում է, որ ԱՄՆ-ն օգնի իրեն քաղաքացիական ատոմի զարգացման հարցում։

Անցած տարի Բայդենի վարչակազմն արդեն փորձել է խթանել իսրայելա-սաուդյան մերձեցումը` Կարմիր ծովում տարածքային վեճի լուծումը վերածելով խաղաղ գործընթացի: Այսպես՝ Սպիտակ տունը հույս ուներ ավարտել եգիպտական ​​ռազմավարական Տիրան եւ Սանաֆիր կղզիների հանձնումը Սաուդյան Արաբիային այն պայմաններով, որոնք կբավարարեին Իսրայելին: Շատ բան կախված էր հրեական պետության պաշտոնական համաձայնությունից, որովհետեւ մշուշոտ կարգավիճակ ունեցող այս փոքր հատվածներում իրավիճակն ուղղակիորեն կապված էր Կահիրե-Թել Ավիվ հաշտության պայմանագրի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ նախագիծը համաձայնեցման վերջնական փուլում էր, դրա իրականացումը հետաձգվեց Եգիպտոսի մտահոգությունների պատճառով:

Սաուդյան Արաբիայի իշխանություններն այնուհետեւ հասցրեցին կորցնել հետաքրքրությունը դաշինքներ ստեղծելու հարցում՝ որպես հակակշիռ Իրանի դեմ: Հենց այս մոդելով են 2020-ից կառուցվել արաբական աշխարհի հետ Իսրայելի խաղաղ գործարքները (Աբրահամյան համաձայնագրերը): Այս տարվա մարտին Էր Ռիյադը ցուցադրեց տարածաշրջանային անվտանգության հայեցակարգի ինքնավար տեսլական՝ կանաչ լույս վառելով իր վաղեմի հակառակորդի՝ Թեհրանի հետ մերձեցման համար: Սա, ինչպես նշում էին իսրայելցի մեկնաբանները, արժեզրկեց Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնումը:

Փորձագիտական շրջանակներում նաեւ տեղեկություններ են տարածվում, որ իրանա-սաուդյան հարաբերություններում հակամարտությունների ներուժը սպառված չէ։ Բավական է, որ Էր Ռիյադում Իսլամական Հանրապետության դեսպանը լինի դիվանագետ Ալիռեզա Էնայաթին, ով Քուվեյթում ծառայելու ընթացքում ընկել է լրտեսական սկանդալի մեջ՝ կապված տեղի շիա ծայրահեղական բջիջներին աջակցելու հետ։ Սակայն Թեհրանի հետ մարտին Պեկինում կնքված գործարքը, այնուամենայնիվ, թագավորությանը մանեւրելու շոշափելի հնարավորություն տվեց Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ առեւտրում:

Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ կարգավորման նորացված նախագիծը կփոխի իրենց երկրի խաղի կանոններն անվտանգության ոլորտում։ Սակայն դրա համար Նաթանյահուն պետք է զիջի Սպիտակ տանը։ Ռայխմանի համալսարանի ազատության եւ պատասխանատվության ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն՝ ամերիկացիների մոտ 60 տոկոսը պաշտպանում է Իսրայելի հետ հարաբերությունները հիմնովին վերանայելու անհրաժեշտությունն այն դեպքում, եթե իրավական բարեփոխումները կյանքի կոչվեն: Թեեւ հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ այս հարցում նկատելի տարաձայնություններ կան, ընդհանուր առմամբ, հարցվածները կարծում են, որ Իսրայելի ժողովրդավարական ​​համակարգի գործունակությունն ԱՄՆ-ի հետ կապերի պահպանման կարեւոր գրավական է։

Մասնավոր զրույցներում ԱՄՆ պաշտոնատար անձինք հասկացնում են, որ Բայդենը ցանկանում է Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղության հավակնոտ գործարքն ավարտել 6-7 ամսվա ընթացքում, քանի դեռ 2024 թ. ընտրություններին նախապատրաստությունը չի կլանել նրա օրակարգի զգալի մասը: Բայց այս նախագիծը ձայների վերածելը կասկածելի գաղափար է թվում։ Նաթանյահուի եւ գահաժառանգ արքայազն Մուհամեդի հետ «սիրախաղը» «վերջին բանն է, որ ցանկանում է տեսնել» Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների մեծամասնությունը: Այս մասին նշում է «Responsible Statecraft» ամսագիրը, որի փորձագետների գնահատմամբ՝ կարգավորումը կհարվածի Պաղեստինի բնակչության շահերին, իսկ այս տարի «Gallup»-ի անցկացրած հարցման համաձայն՝ դեմոկրատների 49 տոկոսն ավելի շատ Պաղեստինին է համակրում։

«Բայդենն այս հարցում տարաձայնություններ ունի իր կուսակցության անդամների մեծ մասի հետ»,- փաստում են հետազոտողները՝ շեշտելով, որ դեմոկրատների մի մեծ խումբ չի հասկանում ԱՄՆ-ի նախագահի արտաքին քաղաքական նախաձեռնությունները:

Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Հաջորդ Հոդվածը
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

Քառյակների ծաղկաբույլ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist