Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Թալիբները մկաններ են ցուցադրում Իրանի հետ սահմանին

Մայիսի 30, 2023
Միջազգային
Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
588
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի ղեկավարությունը «Թալիբան» շարժմանը սպառնացել է հրաժարվել բարիդրացիության քաղաքականությունից, եթե Աֆղանստանում իշխանության եկած ծայրահեղական խմբավորումը դադարի պահպանել միջազգային իրավունքը: Այս նախազգուշացումը հնչել է սահմանամերձ շրջաններում հարվածների անսպասելի փոխանակումից հետո: Չնայած նրան, որ Թեհրանը պահպանում է կապերը թալիբների հետ եւ նույնիսկ նրանց թույլատրել է դեսպանատուն բացել իր տարածքում, հարեւանների միջեւ հարաբերությունները վերջին շրջանում սրվում են ջրային հարցի պատճառով:

Այն մասին, որ Թեհրանը մտադիր է Քաբուլի հետ հարաբերություններում հավատարիմ մնալ թափանցիկության սկզբունքին, հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին: «Այնքան ժամանակ, քանի դեռ մյուս պետությունը պահպանում է միջազգային օրենսդրությունը, մենք հավատարիմ կմնանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության սկզբունքներին: Սակայն եթե մյուս կողմը չցանկանա պահպանել կանոնները՝ ընդունված միջազգային մակարդակով, միանգամայն այլ վերաբերմունքի կբախվի»,- նշել է Հեյդարին՝ ելույթ ունենալով հարավարեւելյան Սիստան ու Բելուջիստան նահանգ կատարած այցի ընթացքում. հարկ է նշել, որ հենց այդ շրջանում էին զինված բախումներ տեղի ունեցել Իրանի սահմանապահների ու թալիբ զինյալների միջեւ:

Ռազմական գործողությունների ​​գոտին ներառել է մի շարք բնակավայրեր, որոնք Սիստանի եւ Բելուջիստանի ու իրանական Նիմրուզ նահանգի միջեւ են։ Ըստ Թեհրանի՝ աֆղանական կողմն «անտեսել է բարիդրացիության նորմերը եւ խախտել միջազգային իրավունքը»՝ կրակ բացելով «Սասոլի» հսկիչ անցակետի վրա, ինչը «հանգեցրել է վճռական պատասխանի»։ Արդյունքում կողմերը գործարկել են հրաձգային զենք ու թեթեւ տեխնիկա։ Մայիսի 28-ի կեսօրին Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատարությունը հայտարարել է սահմանին լիակատար անվտանգություն հաստատելու մասին՝ ի հեճուկս սոցիալական ցանցերում խնդրահարույց տարածքում թալիբյան ուժերի կենտրոնացման մասին հաղորդագրություններին։ Իրանական կողմը զոհեր ունի:

Այնուհետեւ «Թալիբանի» բարձրաստիճան ներկայացուցիչ Աբդուլհամիդ Խորասանին, ով արդեն աչքի է ընկել Թեհրանի դեմ ծայրահեղ կոշտ հայտարարություններով, ընդգծել է հարեւան երկրի զինված ուժերի դեմ շատ ավելի մեծ եռանդով պայքարելու պատրաստակամությունը, քան արմատական խմբավորման էքզիստենցիալ հակառակորդի՝ Վաշինգտոնի դեմ: Խորասանին վստահություն է հայտնել, որ իրանական կողմը «մուկ ու կատու է խաղում» Արեւմուտքի հետ, բայց միեւնույն ժամանակ «մեկ ընդհանրություն» է նրա հետ։ Նա հասկացրել է. եթե «Թալիբանի» ներսում ազդեցության առանցքային խումբը համաձայնություն տա, ապա աֆղանական կողմը կարճ ժամանակում կնվաճի Իրանը։ Խորասանիի հայտարարությունները փորձագետները գնահատել են որպես լայնամասշտաբ հակամարտության պատրաստակամության նշան։

Չնայած նրան, որ այս տարի Թեհրանը դիվանագիտական ​​զիջումներ կատարեց եւ համաձայնեց Աֆղանստանի դեսպանատան շենքը հանձնել թալիբներին, կողմերի միջեւ տարաձայնություններն արագորեն աճում են։ Երկու երկրների միջեւ սահմանազատման հետ կապված պատմական խնդիրների պատճառով սահմանին աղբյուրների ջրի օգտագործման շուրջ չլուծված խնդիրներ կան։ 2021 թ. թալիբների իշխանության գալուց հետո իրավիճակն ավելի բարդացավ նրանց ցանկության պատճառով՝ դադարեցնել հոսքերը դեպի Իրան՝ օգտագործելով Հիլմենդ գետի ամբարտակը, թեեւ դրա ռեսուրսների օգտագործումը համակարգվում է 1973 թ. կարգավորումներով: Թալիբյան պաշտոնատար դեմքերը խոչընդոտների առաջացումը բացատրում են օբյեկտիվ գործոններով:

Իրանի մանեւրելու հնարավորությունները մեծ չեն. երկիրը ջրային ռեսուրսների խիստ պակաս է զգում: Ըստ տեղական իշխանությունների գնահատականների՝ Իսլամական Հանրապետության գրեթե 270 բնակավայրեր տառապում են ջրի սուր պակասից, քանի որ ամբարտակների ջրի մակարդակը հասել է ծայրահեղ ցածր ցուցանիշների: Մայիսին այցելելով ամենաշատ տուժած նահանգներից մեկը՝ Սիստան եւ Բելուջիստան, երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդես է եկել կոպիտ հայտարարությամբ, որ Քաբուլը պետք է շատ լուրջ վերաբերվի բոլոր նախազգուշացումներին, «որպեսզի հետո չբողոքի»: Ռաիսիի խոսքով՝ թալիբները պարտավոր են իրանցի մասնագետներին հնարավորություն տալ մեկնել Աֆղանստան եւ ստուգել ջրի պաշարների հետ կապված իրավիճակը։

Սակայն թալիբյան կողմը, ի պատասխան այդ կոչի, դրսեւորեց ծայրահեղ առճակատման վարքագծի մոդել: Նրա ոստիկանության նախկին ներկայացուցիչ Մուբին Խանը սոցցանցերում տեսանյութ է տարածել, որում պլաստմասե տարայի մեջ ջուր է լցնում եւ ասում, որ ցանկանում է ջուր ուղարկել Իրանի նախագահին: «Ես նրա համար ջուր եմ հավաքում Լոգար նահանգում, որովհետեւ նա մեզ լուրջ նախազգուշացումներ է ուղարկել։ Խնդրում եմ, մեզ լուրջ նախազգուշացումներ մի ուղարկեք, քանի որ մենք սարսափի մեջ ենք»,- հայտարարել է Խանը հեգնանքով:

Թալիբների հետ կապված իրավիճակն արդեն հանգեցրել է Իրանի ԱԳՆ-ի քննադատությանը, որը Թեհրանում թալիբների դիվանագիտական ​​ներկայությունը թույլատրելուց առաջ որեւէ փաստարկ չի ներկայացրել։ Իրանցի նախկին պատգամավոր Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն հայտարարել է, որ դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքը «Թալիբան» շարժմանը տալը թույլ նախաձեռնություն է: Նա շեշտել է, որ Իրանի դիվանագիտությունը տարածաշրջանում վկայում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության գերատեսչության անարդյունավետության մասին։

Հատկանշական է, որ Իրանի եւ թալիբների միջեւ սահմանային լարվածության նոր փուլը, ինչպես նաեւ փոխադարձ վիճաբանությունը դավադրության նոր տեսությունների տարածման պատճառ են դարձել՝ կապված Աֆղանստանից ամերիկյան զորախումբը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշման հետ։ Դավադրության տեսաբանները 2021 թ. քաոսային տարհանումը, որի արդյունքում արեւմտյան ռազմական տեխնիկայի բազմաթիվ միավորներ հայտնվեցին թալիբների ձեռքերում, անվանել են վաշինգտոնյան ծրագրի տարրերից մեկը, որը, ըստ նրանց համոզմունքի, ի սկզբանե ենթադրում էր իշխանությունը թալիբներին փոխանցելու միջոցով անկայունության գոտի ստեղծել Իրանի սահմանների մոտ։

Ուշագրավ է այն փաստը, որ «Թալիբանի» ակտիվությունը հետեւել է Իրանի ու Իսրայելի միջեւ հերթական սպառնալից հայտարարություններին, եւ որոշ փորձագետներ դրանց մեջ շեշտված կապ են տեսնում: Օրեր առաջ իսրայելցիները հայտարարել էին Իրանի տարածքում ցանկացած օբյեկտի հարվածելու իրենց պատրաստակամության մասին, իսկ Թեհրանը, ի պատասխան դրա, հեռուստատեսությամբ ցուցադրեց իր նոր հրթիռի արձակման կադրերը: Նմուշներից մեկը տեղադրվել է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի փոքրացված մակետի կողքին, ինչն ակնհայտ ուղերձ էր Իսրայելին։ Հրթիռի հեռահարությունը գերազանցում է Թեհրանից Թել Ավիվ հեռավորությունը։ Ակնարկ է պարունակում նաեւ հրթիռի անվանումը. Հայբարը քաղաք է Սաուդյան Արաբիայում, որտեղ ապրում էին Մուհամեդ մարգարեի կողմից վտարված հրեաները։ 628 թվականին մարգարեի հրամանատարությամբ զորքերն իրենց վերահսկողությունը հաստատեցին Հայբարում՝ ջախջախելով հրեական ցեղերից մեկին եւ խլելով նրա հողերն ու ունեցվածքը։ Իրանը ռազմավարական նոր բալիստիկ հրթիռի ցուցադրմամբ հասկացրեց, որ այն կարող է ուղղվել դեպի Իսրայել:

Մինչեւ թալիբները մկաններ են ցուցադրում Իրանի հետ սահմանին, հրեական պետության ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Անեգբին եւ ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, ըստ ամերիկյան «Axios» կայքի տեղեկատվության, այս շաբաթ պատրաստվում են մեկնել Վաշինգտոն: Սպիտակ տանը կայանալիք բանակցությունների հիմնական թեման Սաուդյան Արաբիան ու Իրանն են:

Կիսվել2Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023
Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Մայիսի 26, 2023

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Հաջորդ Հոդվածը
Երկրի անվտանգության համար անվտանգային ամբողջական շղթան պետք է աշխատի

Երկրի անվտանգության համար անվտանգային ամբողջական շղթան պետք է աշխատի

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist