Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բանակ եւ միասնական ժողովուրդ

Մայիսի 28, 2021
Սոցիում
Բանակ եւ միասնական ժողովուրդ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
261
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

103 տարի առաջ այս օրը Սարդարապատի ճակատամարտում հայերը հաղթանակ տոնեցին թուրքերի նկատմամբ, որով հիմք դրվեց ոչ միայն մեր պետականության վերածննդին, այլեւ հետագա սերունդների համար այն դարձավ հույսի, հաղթանակների եւ ապագայի հանդեպ հավատի աղբյուր։ Սարդարապատի հաղթանակով սերունդներ դաստիարակվեցին, եւ հայը վերստին վստահեց իր ուժերին ու հաղթական ոգուն։ Անգամ 103 տարի անց Սարդարապատի հերոսամարտը չի կորցրել իր նշանակությունը եւ շարունակում է մեզ համար մնալ ամենակարեւոր օրերից մեկը։

Ինչու եւ ինչպես նվաճեցինք Սարդարապատի հաղթանակը։ Ինչպես կարողացավ ծնկի իջած, հոշոտված հայ ազգը կասեցնել թուրքական հերթական հարվածը։ Որն էր Սարդարապատի հրաշքի բուն պատճառը։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանի թանգարանագիտության եւ գրադարանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ։  

Պատմաբանը ավելի քան մեկ դար առաջ նվաճած Սարդարապատի հաղթանակը բացատրում է մի քանի հանգամանքով, որից առաջինը միասնությունն էր, երբ Արարատյան դաշտավայրի, բուն Երեւանի, Նոր Բայազետի՝ Գեղարքունիքի ժողովուրդը ցուցաբերեց նախանձելի միասնություն, երբ միասնական պայքարի դուրս եկան բոլոր քաղաքական ուժերը՝ բոլշեւիկներն ու մենշեւիկները, դաշնակցականներն ու ռամկավարները, հոգեւորականներն ու գեղջուկները, բանվորներն ու մտավորականները, տարիքն առած մարդիկ եւ երիտասարդները։ «Բոլորը միասնական էին։ Արամ Մանուկյանի կոչով նրանք բոլորը ոտքի ելան հայրենիքի փրկության համար։ Նույնիսկ այնքան կամավորներ էին հերթագրվել, որ նրանց գրանցումը դադարեցվեց, որովհետեւ այլեւս հնարավոր չէր ապահովել զենքով։ 65 տարեկան Թավինոսյանի նման մարդկանց կողքին կանգնած էին նաեւ գիմնազիստներ, որոնք ընդամենը 16-17 տարեկան էին»,- մանրամասնեց Վիրաբյանը։ 

Երկրորդ հանգամանքը, որն, ըստ զրուցակցիս, ամենակարեւորն էր, այն է, որ ռուսական բանակում մենք ունեինք կադրային սպայական կազմ՝ կրթված, 1914-18 թթ. ռազմական գործողություններին մասնակցած, ռազմական գործին քաջատեղյակ, որոնք լրջագույն դերակատարություն ունեցան հաղթանակի կերտման գործում։ Նրանց մեջ կային ոչ միայն հայեր, այլեւ այլազգիներ, որոնք մնացել էին ծառայելու հայկական բանակում։ Նրանց անունները մեզ հայտնի են՝ կապիտան Ալեքսանդր Շնեուր, Նիկոլայ Կլիչը, Վ. Սակկիլարին եւ այլք։ Հայազգի սպաների կոհորտան էին կազմում՝ երեւանյան ջոկատի հրամանատար Մովսես Սիլիկյանը, Դանիել եւ Պողոս Բեկ-Փիրումյանները, հրետանավոր Իգիթխանյանը եւ ուրիշներ։ «Կար հայկական կադրային սպայական կազմ, որն իր ուսերին վերցրեց այդ ամբողջ բեռը, իրականացրեց Սարդարապատի հաղթանակի կազմակերպումը եւ կարողացավ հասնել մինչեւ Ալեքսանդրապոլ»,- հավելեց նա։

Երրորդ, բայց ոչ պակաս կարեւոր հանգամանքը Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունն էր՝ հանձին կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցի։ Երբ երկու անգամ՝ սկզբից՝ Սիլիկյանը, հետո նաեւ՝ Արամ Մանուկյանը հանդիպում են կաթողիկոսին՝ խնդրելով, որպեսզի նա հեռանա Էջմիածնից եւ բարձրանա Սեւանի ամառանոցը, նա հրաժարվում է՝ ասելով, որ պատրաստ է զոհվել Էջմիածնի Մայր տաճարի խորանի տակ, բայց երբեք չի թողնի այն։ Գեւորգ 5-րդը խնդրում է փոխանցել հայ զինվորներին, որ եթե նրանք չեն կարողանում Սբ Էջմիածինը պաշտպանել, ուրեմն զինվոր չեն։ «Սա մեծ դեր կատարեց մարտական ոգու բարձրացման համար եւ ոչ միայն խոսքերով։ Հոգեւորականների մի ամբողջ ջոկատ՝ Գարեգին Հովսեփյանի գլխավորությամբ մեկնեց ռազմաճակատ, եւ իրենց օրինակով ցույց տվեցին, որ որպես հոգեւորականներ կարող են անհրաժեշտության պահին զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը։ Սա հաղթանակի հիմնական գրավականներից մեկն էր, եւ որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ Սարդարապատում հասնել հաղթանակի»,- շեշտեց պատմաբանը։

Փաստացի այսօր եւս մենք կանգնած ենք մեր հայրենիքը փրկելու խնդրի առջեւ, սակայն ցավոք չունենք անհրաժեշտ միասնությունը ո՛չ հանրային, ո՛չ քաղաքական մակարդակներում։ Վիրաբյանը նկատեց, որ երկրորդ Սարդարապատի համար մեզ նախեւառաջ միասնություն է պետք, հայրենիքին նվիրված սպայական կազմ, որը պատրաստ լինի իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի։ Նա ցավով արձանագրեց, որ այսօր միասնության բացակայության մասին է խոսում այն, որ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է դիմել 23 կուսակցություն եւ 4 դաշինք, ինչը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը միասնական չէ, եւ մենք կորցրել ենք ազգի գոյապահպանության ամենակարեւոր գրավականներից մեկը։ Մինչդեռ բոլոր այն դեպքերում՝ վաղնջական ժամանակներից սկսած մինչ մեր օրերը, երբ հայերը եղել են միակամ, հաղթանակն ապահովված է եղել մեզ համար, սակայն հակառակ դեպքում մենք բռնել ենք գաղթի ճանապարհը։

Սարդարապատի հաղթանակը եւս անհատներով է պայմանավորված եղել, այնպիսիները, որոնք իրենց անանձնական նվիրումով հրաշքներ են գործել։ Բոլոր ժամանակներում անհատները վճռական դերակատարություն են ունեցել պատմական անցքերի վրա։ Նմաններն են, որ պատրաստ են եւ վճռականություն ունեն պատասխանատվություն ստանձնելու ու այդ պատասխանատվությունը կրելու մինչեւ վերջ։ Վիրաբյանը բավարար չի համարում միայն անցյալով հպարտանալը, երբ ներկան հպարտանալու առիթներ չի տալիս։ Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ոգու պակասը չէ, որ այսօր հանրությունը թմբիրի մեջ է, եւ անգամ ինքնապաշտպանական բնազդը չի ստիպում մարդկանց գործել, զրուցակիցս նշեց, որ այս տարիներին մենք բավարար ուշադրություն չենք դարձրել դաստիարակությանը. «Խորհրդային դաստիարակության շնորհիվ 1988 թ. ունեցանք ազգային զարթոնք, եւ այն սերունդը, որը դաստիարակվել էր խորհրդային հայրենասիրությամբ, նրա համար ինչ-որ մի պահ խորհրդայինը վերածվեց ազգային հայրենասիրության։ Ցավոք սրտի, արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեցին ամենաառաքինի, ամենահայրենասեր եւ ամենաակտիվ մարդիկ, եւ այսօր մենք կանգնած ենք հայրենասիրության պակասի առջեւ»,- ափսոսանքով ասաց Վիրաբյանը։

Թեգեր: Ամատունի Վիրաբյանառաջին հանրապետությունբանակընտրություններժողովուրդԿենտրոնական ընտրական հանձնաժողովՍարդարապատ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գործընթացը խաղաղ իրավիճակ է ենթադրում

Գործընթացը խաղաղ իրավիճակ է ենթադրում

Մեղվաընտանիքներ տեղահանվածներին

Մեղվաընտանիքներ տեղահանվածներին

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist