Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

ՀԱԷԿ-ում օրական եւ անգամ ժամային գրաֆիկներից որեւէ շեղում չկա

Հունիսի 2, 2021
Սոցիում
ՀԱԷԿ-ում օրական եւ անգամ ժամային գրաֆիկներից որեւէ շեղում չկա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
160
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարվա մայիսի 15-ին, ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, եւ ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տեւողությամբ, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով: Արդեն 15 օրից ավելի է անցել: Ի՞նչ գործ է արվել այս ժամանակահատվածում, աշխատանքներն ըստ գրաֆիկի՞ են, մատակարարումնե՞րն ինչ ընթացքում են, համավարակի վերահսկման առումով ի՞նչ վիճակ է: Այս եւ այլ հարցերի հետ կապված «ՀՀ»-ն պարզաբանումներ խնդրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ- ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից:

«Մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, երբ նախատեսված է էներգաբլոկի գործարկումը, ունենք համապատասխան գրաֆիկներ՝ օրական եւ նույնիսկ, որոշ տեղերում, ժամային կտրվածքով: Աշխատանքները երեք հերթափոխով կատարվում են, գործն ըստ պլանավորածի է, ոչ մի ուշացում չունենք, նույնիսկ ոչ մի շեղում»,-վստահեցրեց Մովսես Վարդանյանը: Ըստ նրա՝ ՀԱԷԿ-ում աշխատող արտերկրից ժամանած մասնագետների թիվն այս պահի դրությամբ 200 է՝ մասնագիտացված տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ: Մեր մասնագետներն էլ, հասկանալի է, ներգրավված են:

Ինչ վերաբերում է մատակարարումներին, ապա դրանք դեռ չեն ավարտվել: Սարքավորումների, ամենատարբեր ապրանքների մի մասը դեռ ճանապարհին է: «Խնդիր չկա՝ ոչ կազմակերպչական, ոչ տեխնիկական, այդպես էլ նախատեսված էր. եթե որեւէ աշխատանք պետք է կատարվի օգոստոսին, մատակարարումները հուլիսին կլինեն: Մատակարարումներն էլ են ըստ գրաֆիկի: Ոչ մի խոչընդոտ չկա»,-պարզաբանեց ՀԱԷԿ-ի տնօրենը: Ի դեպ, առաջիկայում կստացվի միջուկային վառելիքի առաջին խմբաքանակը՝ այս տարվա բեռնավորման համար: Որոշ ժամանակ անց կստանանք նաեւ վառելիքի հաջորդ տարվա համար անհրաժեշտ խմբաքանակը՝ որպես պահուստային պաշար. «Շուրջօրյա ռեժիմով ենք աշխատում՝ ամեն վայրկյանը հաշվի առած»:

Այս համավարակային իրավիճակն ի՞նչ պատկեր ունի. սա շատ կարեւոր հարց է հատկապես այս ոլորտում եւ այս օրերին: Մ. Վարդանյանը վստահեցրեց՝ ոչ միայն այս օրերին, այլեւ ի սկզբանե վերահսկողությունը բավականին խիստ է եղել: Նույնն է նաեւ հիմա: Արտերկրից եկած մասնագետները պատվաստված են, մեր մասնագետներն էլ են պատվաստվում: Անհանգստության կարիք չկա: Այստեղ տեղին է մեջբերել նաեւ «ՀՀ»-ի դիտարկումը. մենք համավարակի, այսպես ասենք, թեժ օրերին եղել ենք կայանում: Ժամացույցի սլաքի պես աշխատող կարգապահությունն ու վերահսկողությունը տվեցին շոշափելի արդյունքը. վիրուսը, կարելի է ասել, կայանի կողքով անցավ…

Եվ վերջում՝ մայիսի 15-ից ցայսօր ի՞նչ աշխատանքներ են տարվել: Պարզվում է՝ դրանք հիմնականում վերաբերում են ապամոնտաժման գործերին՝ այնտեղ, որտեղ պետք է արդիականացում արվի, եւ նախագծային որոշակի ճշտումներին: Իսկ, ընդհանրապես, մինչեւ հոկտեմբերի 2-ը շատ գործ կա անելու: Ինչպես ներկայացրեց ՀԱԷԿ-ի տնօրենը, ՊՆՎ-ի ընթացքում պետք է ռեակտորը հիմնանորոգվի՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ, ռեակտորային կայանքի վերին բլոկի խցարար մակերեւույթներն արդիականացվեն, ռեակտորի իրանի մետաղի վերահսկում պետք է արվի ոչ միայն թրծաթողումից առաջ, այլեւ՝ հետո: Միջուկային վառելիքի պահման ավազանի եւ ճնշման փոխհատուցչի նորոգում պետք է արվի, հիմնանորոգվեն շոգեգեներատորները, վերահսկվեն շոգեգեներատորների կոմպոզիտային եռակցման կարանները: Ընթացիկ կնորոգվեն թիվ 3 եւ թիվ 4 տուրբինները, միջին նորոգում կանցնի թիվ 3 գեներատորը, թիվ 4 գեներատորն էլ կհիմնանորոգվի:

Այս ՊՆՎ-2021-ը հայ եւ արտերկրի մասնագետների համագործակցության դասական օրինակ է: Արտերկրի մասնագետներից բացի ՊՆՎ-2021-ի

նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները:

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԱԷԿՄովսես Վարդանյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մարմնակրթության ուժն ու գեղեցկությունը

Մարմնակրթության ուժն ու գեղեցկությունը

Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

Տասնյակ կյանքեր փրկելուց հետո...

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist