Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Համատիրությունների աշխատանքները կվերահսկվեն

Կբարձրացվի այս կառույցների հաշվետվողականությունը բնակիչների առաջ

Հուլիսի 8, 2021
Սոցիում
Համատիրությունների աշխատանքները կվերահսկվեն
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
469
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայտնի իրողություն է, որ քաղաքներում բնակիչների կենցաղային պայմանները մեծապես կախված են համատիրությունների աշխատանքից: Սակայն այսօր քչերն են, որ կարող են  դրական կարծիք հայտնել վերջիններիս գործունեության վերաբերյալ, շատերը տեղեկացված էլ չեն, թե որ ծառայությունների համար է պատասխանատու համատիրությունը: Սա՝ այն դեպքում, երբ  համատիրության սեփականությունը ձեւավորվում է նրա անդամների, այսինքն՝ քաղաքացիների մուծած փայավճարներից:

ՀՀ տարածքում գործում է շուրջ 450 համատիրություն, եւ նրանց մեծ մասի անարդյունավետ աշխատանքի պատճառը գործող իրավական կարգավորումներում առկա բացերն են: «Համատիրության մասին» օրենքի համաձայն` այն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված եւ իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով:

Պարզվում է, որ նման համընդգրկուն եւ կարեւոր գործառույթ իրականացնող մարմինների նկատմամբ որոշակի վերահսկողական գործառույթներ սահմանված չեն: Բաց է նաեւ բնակիչների առաջ վերջիններիս կենցաղային կարեւոր պայմաններ ապահովող այս միակ կառույցի հաշվետու լինելու նորմը: Համատիրությունները այսուհետ գործելու են նաեւ «Բազմաբնակարան շենքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ իրենց կանոնադրական նպատակներին համապատասխան: Դրա համար նրանց գործունեության վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին սահմանելն անհրաժեշտություն է, ինչպես նաեւ պետք է ներմուծվի համատիրության գործունեության մասին հաշվետվություններ ապահովելու կարգը:

Այս կարեւոր խնդիրները լուծելու համար Պետական եկամուտների կոմիտեն մշակել եւ հանրային քննարկման է դրել «Համատիրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծով  ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կընձեռվի, որպես ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, ստեղծել համատիրությունների կողմից հաշվետվությունների հրապարակման մեխանիզմներ եւ իրականացնել վերահսկողություն նրանց գործունեության նկատմամբ:

Նախագծով սահմանվում է, որ համատիրությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պարտավոր է հրապարակել գործունեության մասին տարեկան հաշվետվություն: Օրինագծի հեղինակ կառույցի առաջարկած փոփոխությամբ օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ՊԵԿ-ը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմիններ՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Նախագծում ասվում է, որ լիազոր մարմինը համատիրությանն առաջարկում է այն խախտումների վերացման կարգն ու ժամկետները, որոնք կարող են վերացվել համատիրության ձեռնարկած միջոցառումներով:

Ըստ նախագծի՝ լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնելու համատիրության կառավարչի գործունեությունը, եթե սահմանված կարգով եւ ժամկետներում խախտումները չեն վերացվել, կամ ՊԵԿ-ի պահանջը չի կատարվել, կամ էլ երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` երեսնօրյա ժամկետում, խախտումը չի վերացվել:

Օրենսդրական այս փոփոխությունները էականորեն կնվազեցնեն ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ կբարձրացնեն համատիրությունների աշխատանքի արդյունավետությունը:

Թեգեր: բնակարանհամատիրություններՀՀ ՊԵԿ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ավելին, քան կին եւ ավելին, քան դիվանագետ…

Ավելին, քան կին եւ ավելին, քան դիվանագետ…

Մեծ ու եղերական Ակսել Բակունցը

Մեծ ու եղերական Ակսել Բակունցը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist