Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Օգոստոսի 11, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեծ ու եղերական Ակսել Բակունցը

Հուլիսի 8, 2021
Սոցիում
Մեծ ու եղերական Ակսել Բակունցը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
220
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես ցնցված էի՝ վա՛հ, այսքան էլ կարոտ…»

«Կոմիտասի երգերի եւ քո գույների կապակցությամբ խոսում են իբրեւ այնպիսի հրաշքի մասին, որն անհնարին է արտահայտել խոսքով: Բայց, գիտե՞ս, իմ կարծիքով, դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կար մի գրող, որի բառերը երգում էին կոմիտասյան հանգով եւ փայլատակում էին քո կտավների բոլոր գույներով: Այդ գրողն Ակսել Բակունցն է…»:

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հայ արձակի ապագա բանաստեղծը տակավին 18-ամյա պատանի էր, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի նորավարտ, երբ մեր ժողովրդի գլխին կուտակված սեւ ամպերը նրան էլ ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր՝ Էրզրումի ճակատում: Երիտասարդ Չարենցի նման Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն՝ ծանրագույն կորուստներ, եղեռնազարկ ժողովուրդ, բզկտված կապուտաչյա հայրենիք: Իսկ առջեւում ազգափրկիչ Սարդարապատի ճակատամարտն էր, որով որոշվելու էր նրա լինել-չլինելու ճակատագիրը: Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն էր դառնալու հեռավոր Լորում ուսուցիչ աշխատած քաջարի զինվոր Ակսել Բակունցը:

Նրա ստեղծագործական կյանքը կարճատեւ էր՝ 1923-1937 թվականներ, որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու՝ «Մթնաձոր», «Սեւ ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաեւ առանձին մասեր «Կարմրաքար» եւ «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Շքեղ է Բակունցի արձակի լեզուն, բանաստեղծական ու գունեղ, ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները: Եվ բնավ պատահական չէր բակունցյան գրականության ու նրա անձի հանդեպ այն հիացումը, որ ապրել եւ այդ մասին արտահայտվել են նրա ավագ ու կրտսեր գրչակից ընկերները, ովքեր նաեւ մոտիկից ճանաչել են մեծ գեղագետին: «Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլեւ կյանքում,- անկեղծացել է Գուրգեն Մահարին:- Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք… ծխախոտը: Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ եւ ագահաբար կհամբուրեր.

-Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ՛…

Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով, որտեղ ապրում եւ ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլեւս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում՝ նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս… Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր, եւ այդպես էլ մնաց իմ հուշերում…»:

Բակունցը, որ լեռնաշխարհի ծնունդ էր, սիրում էր, հասկանում բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում անհամար են գունեղ ու կենդանի բնապատկերները՝ քնարական շնչով ու հուզականությամբ հագեցած: Նա ապրում է իր հերոսների ճակատագրերով, որոնք, անկախ դաժան միջավայրից, կարողանում են ստեղծել իրնց կախարդական հեքիաթն ու ապրել այդ հեքիաթների գույներով:

Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հողին ու ջրին անսահմանորեն նվիրված մեծ գրողի մասին հուշի մի գողտրիկ պատառիկ էլ վաստակաշատ Վախթանգ Անանյանից. «Երբեմն նստում էր դիմացս եւ խոսեցնում մեր սարերից, տավարածների կյանքից: Ու լսում էր թաքուն համակրանքով: Եվ ես զգում էի դա:

-Քեզնից հողի հոտ եմ առնում,- մի օր ասաց ինձ կամաց, եւ ես թախիծ զգացի նրա աչքերում:- Ախ, ուրիշ բան չեմ ուզում, քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրների մոտ, ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները եւ չոքեինք, խմեինք քչքչացող զուլալ ջուրը…

Արցունքներ երեւացին կապույտ աչքերում:

Ես ցնցված էի՝ վա՛հ, այսքան էլ կարոտ…»:

Իշխանասարի փեշերից իջնել երազող գրողին, սակայն, բախտ չէր վիճակված ըմբոշխնելու իր փայփայած երազանքների կատարումը, ավարտին հասցնելու իր անավարտ վեպերը, նոր ժողովածուներով հարստացնելու մեր նոր գրականության գանձարանը: Ստալինյան արյունոտ ձեռքը հասնելու էր ազնվական ու ազնվաբարո այս գրողին եւս, ինչպես իր մտերիմ ընկերոջը՝ Չարենցին ու մյուսներին էր հասել: Երբ նա, որպես «ժողովրդի թշնամի», բանտում էր, կնոջը հասցեագրած նամակում սրտախոց տողեր էր թողնելու. «Ծա՛նր է, շա՛տ ծանր… Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետեւում… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Ի՞նչ է լինելու ինձ հետ… Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու եւ կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատիտ տվեք…»:

Մինչ նա թուղթ ու մատիտ էր աղերսում, բորենիները քսանհինգ րոպե տեւած դատական նիստում կայացնում են գնդակահարության վճիռը եւ 1937 թ. հուլիսի 8-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ի կատար ածում այն…

Գրողի կինը՝ Վարվառան, ով նույնպես աքսորվել էր, իմանալու էր այդ մասին, իսկ մայրը՝ Բախչագյուլը, սպասելու էր «աքսորական» իր որդուն մինչեւ իր սեւ օրերի վախճանը՝ մինչեւ մահ… Ասել է թե, ճիշտ քսան տարի…

Թեգեր: Ակսել ԲակունցԱվետիք Իսահակյանգրողմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Հուլիսի 29, 2022
Պատերազմը չկարողացավ խաթարել նրա զուլալ հոգին

Պատերազմը չկարողացավ խաթարել նրա զուլալ հոգին

Հուլիսի 29, 2022

Ծովակալ Իսակովի անձնական իրերը՝ «Մայր Հայաստան» թանգարանին

Երբ ապրում ես տիրոջ իրավունքով

Ճերմակ աղավնիներ տանիքներին՝ խաղաղության աղերսները կտուցներին…

Որբանոցից մինչեւ… տիեզերական վերելքներ

Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ

Աղավնոն շարունակում է ոգեշնչել ու հուսավառել

Հաջորդ Հոդվածը
Հարազատի սրտացավությամբ ու հոգատարությամբ

Հարազատի սրտացավությամբ ու հոգատարությամբ

Ipse dixit

«Սիլլեն երեսի կեորա կը զարնեն»

Ամենաընթերցվածը

  • Տեսակետների խաչմերուկ

    Տեսակետների խաչմերուկ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Հողը հորդորելով չեն մշակում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Բացառիկ հայը՝ Գուրգեն Յանիկյան

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist