Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») 2021 թվականի հուլիսի սկզբից թույլ չի տվել Ադրբեջանից ՌԴ-ի տարածք մտցնել 83,2 տոննա լոլիկ և 36,9 տոննա դեղձ: Այս մասին ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, գրում է haqqin.az կայքը:
Միրգ-բանջարեղենի մուտքի արգելքի պատճառը Բուսական կարանտինի համառուսաստանյան կենտրոնի Դաղստանի մասնաճյուղի լաբորատոր եզրակացությունն է, որում նշվում է ապրանքների մեջ կարանտինային վնասակար օբյեկտների` լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) և արևելյան ցեցի (Grapholitha molesta) հայտնաբերման մասին:
2021 թվականի հունիսի տվյալներով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հրաժարվել է Ադրբեջանից և Իրանից երկիր ներմուծել 20 տոննա բանջարեղեն (լոլիկ, պղպեղ, կարտոֆիլ և այլն) և 13,7 տոննա միրգ-հատապտուղ (խնձոր, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ և այլն):