Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ես եւ շրջակա աշխարհը»

Հուլիսի 17, 2021
Սոցիում
«Ես եւ շրջակա աշխարհը»
46
ԿԻՍՎԵԼ ԵՆ
4.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայրենիքը սիրելու լավագույն ձեւը հայրենաճանաչությունն է։ Հայրենաճանաչության առաջին քայլը բնաճանաչողությունն է։ Երեխաներին դպրոցում տալի՞ս են այդ գիտելիքը. պատասխանը թող տան ծնողները։ Ա՛յն ծնողները, ովքեր ճանաչում են հայրենիքի բնությունը։ Այս հարցի պատասխանը կարող եմ տալ միանշանակ։ Եռամյա ուսուցման տարիներին իմ դուստրը, համենայնդեպս դասագրքից, չէր կարող «ստանալ» բնաճանաչողության այբուբենը։

Քանի դեռ չունես դպրոցահասակ երեխա, ավելի մոտ չես «շոշափի», թե ինչ վիճակում է մեր կրթակարգը։ Եվ ավելի առարկայական չես հասկանա, որ եթե ծնողը շաբաթական գոնե 1-2 օր երեխայի հետ լրջորեն ժամերով չաշխատի, դպրոցահասակը կարող է այդպես էլ չձեւավորվել։ Չձեւավորվել որպես հայ։

Տարրական դպրոցում (1-4 դասարան) առարկա կա՝ «Ես եւ շրջակա աշխարհը»։  Երկու տարի (2-րդ եւ 3-րդ դասարաններ) դուստրս անցավ այդ առարկան։ Ի՞նչ սովորեց նա։ Սովորեց՝ ի՞նչ է գետը, ի՞նչ է լիճը: Բայց այդպես էլ չսովորեց, թե որոնք են մեր գետերը, մեր լճերը, որտեղ են գտնվում եւ  ինչ են դրանք մեզ համար։ 

Բնականաբար, որպես ծնող, դեմ չեմ աշակերտի՝ աշխարհը ճանաչելուն։ Բայց երբ Հայաստանի Հանրապետության հայկական դպրոցների համար դասագիրք է գրվում՝ «Ես եւ շրջակա աշխարհը», հաստատ, առաջին բանը, որ նա պետք է ճանաչի եւ ուսումնասիրի, հենց նրա՛ ու հենց նրան շրջապատող բուն աշխարհն է։ Իսկ դասագիրքը չի տալիս  այդ առաջնային եւ ամենակարեւոր գիտելիքը։

Փոխարենը ի՞նչ է տալիս։ Օրինակ՝ 2-րդ դասարանում «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայի «Ով եմ ես» բաժնի 1-ին դասից է՝ ներկիր բթամատդ եւ դրոշմիր մատնահետքդ, ի՞նչ ես սիրում, ե՞րբ ես տխրում, ե՞րբ ես ուրախանում եւ այլն։ Հավելեմ, որ ձեռքիս միայն այս առարկայի 2-րդ դասարանի աշխատանքային տետրն է, դրա համար են օրինակներն այստեղից միայն, բայց 3-րդ դասարանի որակն էլ առանձնապես չի տարբերվում։

Կամ՝ նույն դասարանի նույն առարկայի «Ես եւ իմ ընտանիքը» բաժնի 1-ին դասին երեխաները պետք է աղյուսակ լրացնեն, թե ովքեր են իրենց ընտանիքում հոգում հետեւյալ կարիքները՝ սնունդ, հագուստ,  մաքրություն, խնամք, սեր։ Նույն բաժնի 2-րդ դասին զարգացնում են նույն թեման. ով է տանը լվացք եւ արդուկ անում, գնումներ կատարում, անկողինը հավաքում, սեղանը գցում, փոքրիկին խնամում եւ այլն։ Նույն բաժնի 3-րդ դասին երեխան պետք է նկարելով պատմի, թե որն է իր ընտանիքում ընդունված ժամանցը։

«Բնությունն իմ շուրջ» բաժնում երեխան պետք է խմբավորի կենդանի ու անկենդան բնությունը։ Դուստրս, օրինակ, «կենդանի բնություն» հատվածում խմբավորել էր «կարապը, արջը, ջրարջը, ջայլամը…», «անկենդան բնությունում»՝ «ապառաժը, ամպը, քարը…»։ Եվ աղյուսակից դուրս՝ փոքրիկ տարածքում մի կերպ տեղավորել էր. «Չնայած ծնողներս ասում են, որ բնության մեջ ոչինչ անկենդան չի լինում»։

Դստերս հարցնում եմ՝ «Ինչո՞ւ ես հավելումն արել»։ Պատասխանում է՝ «Որովհետեւ ես տեսել եմ, թե ինչպես ես քարի մեջ ծաղիկ աճեցնում, նշանակում է, քարը շնչում է։ Եթե շնչում է, ուրեմն՝ մեռած չէ»։ Եվ դպրոցում էլ այդպես պատասխանել էր։

«Բնությունն իմ շուրջ» բաժնի 4-րդ դասին սովորում են «ծառեր, թփեր, խոտաբույսեր, դեղաբույսեր…»։ Բայց ոչ մի խոսք չկա դասագրքում այն մասին, թե Հայաստանում, ասենք, այդ ծառերից մենք որն ունենք։ Կամ՝ այլ բաժիններում թեկուզ՝ մենք մեր ջրերում ինչ ձկներ ունենք, մեզ մոտ փիղ կա՞, թե՞ ոչ եւ այլն:

Կարդաց, թե ինչ է անտառը, բայց չկարդաց, թե մենք ինչ անտառներ ունենք։ Պատկերացնո՞ւմ եք, եթե երեխան շատ չէ, ընդամենը մեկ նախադասությամբ կարդար, որ, օրինակ, իր հայրենիքի այս փոքրիկ հատվածում կա Խոսրովի անտառ, որ 4-րդ դարում հիմնել է Խոսրով Կոտակը։ Հետաքրքրասեր աշակերտի համար այս մեկ նախադասությունը բավարար կլիներ, որ նա պրպտեր՝ ինչ է նշանակում կոտակ, ինչպես է հիմնել, էնտեղ ինչ գազաններ կան եւ այլն, եւ այլն։ Եվ ամբողջ օրը ինտերնետում «նստած» երեխաներից մեկն էլ կարող էր փնտրել «Խոսրովի անտառը»՝  ձեւախեղող մուլտֆիլմեր նայելու փոխարեն։

Դաս առ դաս կարող ենք անցնել. որակը նույնն է: Ու ստեղծվել է մի իրավիճակ, որ ծնողը երեխայի դասը ստուգելուց, լրացուցիչ գիտելիք տալուց առաջ պետք է նախ՝ զգուշանա դասագրքից ու դասագրքում տրվող հարցերից, դրանց նպատակից եւ հետո՝ երեխայի հետ նրբորեն աշխատի, որպեսզի երեխա-դպրոց-ծնող շղթայում երեխայի համար անհասկանալի խզում չառաջանա: Բայց արդյոք դա կարո՞ղ են անել բոլոր ծնողները…

 Միով բանիվ, կրթակարգին վերաբերող մեր թեմաներից հերթական օրինակն է սա եւ ապացույցը այն բանի, որ կրթակարգը պետք է լիովին փոխվի: Իրապե՛ս բարեփոխվի՝ հօգուտ մեր ազգային ու պետական շահերի:

Թեգեր: բնությունդպրոցկրթությունՀայրենիքճանաչում
Կիսվել18Tweet12Կիսվել2
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք

Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք

Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան

Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist