Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երբ սիրում ես հողդ նվիրյալ զավակի նման…

Հուլիսի 27, 2021
Սոցիում
Երբ սիրում ես հողդ նվիրյալ զավակի նման…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
171
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Յուրաքանչյուր մարդու մեջ արեւ կա թաքնված, կարողացիր բացել նրա հոգու վարագույրը, եւ դու կտեսնես այն. մեծերից մեկի արտահայտած միտքն է, կարծեմ՝ հանճարեղ Գյոթեի: Անվերապահորեն իմաստուն խոսք, սակայն լինում է եւ այնպես, երբ մարդ ինքն է բացում իր հոգու վարագույրը, ճառագում սեր ու ջերմություն, գութ ու գորով եւ վաստակած իրավունքով բարձրաձայնում՝ ես քո զավակն եմ, հայրենիք, եւ քոնը՝ ժողովուրդ… Այդպիսին է նվիրյալ զինվորը՝ մարտադաշտում, հողի մշակը՝ աղուտը իր քրտինքով այգեստանի վերածելիս: Այդպիսին է հայրենապաշտ հայը, ով իրեն զգում է երկրի եւ՛ տեր, եւ՛ ծառա, եւ ով իր ապրած կյանքով ու գործունեությամբ փաստում է ասվածը: Նմանները մեծարման կարիք չունեն, այդ մենք ենք պարտավոր երախտագիտությամբ հիշելու, հնչեցնելու նրանց անունները…

Ահա նրանցից մեկը՝ Նորայր Մուրադյան: Չեմ տարակուսում՝ հազարավոր մարդիկ գիտեն նրան եւ օրհնանքով են տալիս այս անունը, փառաբանում ծնողներին, նրա արմատները: Իսկ այդ արմատները այնտեղ էին՝ էրգրում՝ Կարսի Թայլամուտ գյուղում, որտեղից էլ իր նախորդները գաղթել էին Վրաստանի Մարնեուլ քաղաք, իսկ այստեղից եկել ու հանգրվանել հայրենի Սպիտակում:

Բազմանդամ ընտանիքի զավակին կյանքի դպրոցն անցնելու խորհուրդ էր վերապահված՝ դպրոցական կրթություն, ուսումնառություն մայրաքաղաքի մեքենաշինական տենիկումում, աշխատանքային գործունեության սկիզբ ծննդավայրի շաքարի գործարանում՝ փականագործ, բրիգադավար, արտադրամասի վարպետ: Այնուհետեւ զինվորական ծառայություն բազմազգ Միության բանակում, մասնակցություն միութենական նշանակության կառույցների շինարարությանը:

Այն ժամանակներում, հիրավի, փառաբանվում էր աշխատանքի մարդը: Նորայր Մուրադյանը դեռ անցնելու էր այդ պատվաբեր ճանապարհով. զորացրվելուց հետո մասնակցելու էր Սպիտակի «Կոնդիցիոներ» գործարանի հիմնադրմանը, այնտեղ աշխատելու էր որպես վարպետ ու արտադրամասի պետ, հետո տեխնոլոգ-ինժեների որակավորում էր ստանալու հեռավոր Կրասնոյարսկի տեխնոլոգիական ինստիտուտում եւ վերադառնալով հարազատ քաղաք՝ նորից էր անցնելու աշխատանքի՝ այս անգամ կաշվի փոխարինիչների գործարանում՝ գլխավոր տեխնոլոգ: Այդ տարիներն աշխատանքային փորձառության, կարողությունների ու ինքնաճանաչման շրջան էին: Ուստի բնավ պատահական չէր, որ երբ 1974 թ. Սպիտակում հիմնադրվում է Կիրովականի կարի արտադրական միավորման մասնաճյուղը, տնօրեն է նշանակվում 33-ամյա երիտասարդ մասնագետը, առժամանակ անց՝ արդեն Սպիտակի նույնանուն միավորման գլխավոր տնօրեն: Ն. Մուրադյանի եռանդուն գործունեության ու խելամիտ ղեկավարման շնորհիվ է, որ միավորումը դառնում է հանրապետության խոշորագույն եւ առաջատար ձեռնարկություններից մեկը՝ շուրջ 10 հազար աշխատողներով ու 40 մասնաճյուղով: Մասնաճյուղեր ոչ միայն Սպիտակի շրջանի գրեթե բոլոր շեներում, այլեւ Ստեփանավանում, Լեռնային Ղարաբաղում: Էապես բարելավվում են աշխատավորների սոցիալ-կենցաղային ու բնակարանային պայմանները, կառուցվում են բնակելի շենքեր, մանկապարտեզներ, հանգստյան տներ, ջերմոցային տնտեսություններ, բնակարաններ են հատկացվում Ադրբեջանից մազապուրծ մեր հայենակիցներին: Իսկ ժամանակներն արդեն ոչ միայն բարդ, այլեւ աղետալի էին: Ահա այդ՝ 1988-90 թվականներին է, որ իր հող ու ջրի նվիրյալ զավակը ստանձնում է Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, ինչպես նաեւ ղեկավարում աշխարհավեր երկրաշարժի հետեւանքների վերացման շտաբը: Ծանրագույն դժվար ու պատասխանատու առաքելություն, որին սակավներն են կոչված…  Վերհիշենք Սպիտակ էպիկենտրոնով 10 բալանոց երկրաշարժի ավերածությունների մասշտաբը՝ ավերված 10 հազար քառ. կմ տարածք, որտեղ ապրում էր 1 մլն բնակչություն,  ավերակված 11 քաղաք, 58 գյուղ, տուժած 21 քաղաք եւ 342 գյուղ, 514 հազար անօթեւան մնացած մարդիկ, 11 հազար 500 հոսպիտալացվածներ, փլատակներից հանված 45 հազար մարդ, 25 հազար զոհ, 120 հազար մարդու տարհանում աղետի գոտուց, նյութական կորուստը՝ 10 միլիարդ դոլար…

Դժոխք, կատարյալ դժոխք, որից դուրս գալու համար տիտանական ջանքեր էին անհրաժեշտ ու միջոցներ, միջոցներ… Նորայր Մուրադյանն այդ ջանքերի էպիկենտրոնում էր. հարկավոր էր շինարարական հզոր բազա: Երկու տարվա ընթացքում Սպիտակում կազմավորվում են 7 շինտրեստ, երկաթ-բետոնի 4 կոմբինատ, ներկրվում են 7000 մեխանիզմներ, 3500 վերամբարձ կռունկ, վերականգնվում 22 արտադրական ձեռնարկություններ, դրանց թվում՝ Սպիտակի թռչնաբուծարանը՝ գերմանական կոնստրուկցիաներով, կարի արտադրական միավորումը՝ 3 մլն դոլարի ներկրված կարի մեքենաներով, մեխանիկական գործարանը: Բոլորը չես թվարկի: Ցավոք, ահռելի ջանքերի գնով վերստեղծված այդ ամենը հետագա տարիներին թալանվելու էր ու կուլ գնալու անհայրենիք տնօրենների, իշխանավորների անգթությանն ու անկշտությանը…

Ասենք, որ ազգանվեր հայորդու կենսագրության էջերում անշրջանցելի են, հիշատակման արժանի եւս մի քանի իրողություններ. 1989-1991 թթ.՝ ԽՍՀՄ ժողպատգամավոր, ՌԴ ժողտնտեսության ակադեմիայի պրոֆեսոր, գիտխորհրդի անդամ, 1993-1997 թթ.՝ ՌԴ արտաքին առեւտրի նախարարի տեղակալ, 1998-ից «Ինվեստվնեշտորգ» միավորման տնօրեն, «Սպիտակսկիյ մեմորիալ» ֆոնդի ղեկավար:

Նորայր Մուրադյանն արժանացել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի, բայց նրա մեծագույն նվաճումը, ըստ իս, հարազատ ժողովրդի սերը, հարգանքն ու գնահատանքն են իր նվիրյալ զավակի հանդեպ, որի նախաձեռնությամբ մի քանի տարի առաջ Սպիտակ քաղաքում հառնեց երկրաշարժի հետեւանքները վերացրած զինվորներին նվիրված հուշարձանը: Եվս մի նվիրաբերում, որն անսակարկ երախտագիտության արտահայտման խորհուրդ ունի: Եվ մեր այս խոսքը թող որ նույն խորհուրդն ունենա այս վեհանձն հայորդու հանդեպ՝ ասված իր ութ տասնամյա վաստակած հոբելյանի առիթով:

Շնորհավոր ծնունդդ, պատվարժան հայ:

Թեգեր: Նորայր ՄուրադյանՍպիտակ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայրենի բնաշխարհի անխոս վկաները

Հայրենի բնաշխարհի անխոս վկաները

Գյումրին՝ իր եզակի թանգարանով

Գյումրին՝ իր եզակի թանգարանով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist