«Երեխաներն ուզում են խաղալ»․ 2021 թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա Moscow Classic Ensemble -ի բարեգործական երեկոն։
Համերգը նվիրված է այն երեխաներին, որոնց ընտանիքները Արցախում ծավալված ռազմական գործողությունների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները:
Երաժշտությունը բուժում է, վերածնում, փրկում: Իսկ դառնալով արհեստ, այն վստահություն է տալիս ապագայի հանդեպ: Ահա թե ինչու, Moscow Classic Ensemble անհրաժեշտ է համարում աջակցել երեխաներին` երաժշտությամբ զբաղվելու իրենց ջանքերում:
Բարեգործական այս միջոցառումը հավասարապես կարևոր է` ինչպես երեխաների, ում կուղղորդվեն համերգից գոյացած միջոցները, այնպես էլ երեկոյի հյուրերի համար: