Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

Սեպտեմբերի 20, 2021
Սոցիում
Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
98
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

 85 տարեկան հասակում 2021թ-ի սեպտեմբերի 17-ին կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԳԱԱ-ից:

«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կոլեկտիվը սգում է ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանի մահը և ցավակցում նրա հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Էդվարդ Չուբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-20։00-ին։

Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936թ–ի մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում: 1958 թ–ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1973 թ–ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում, 1975 թ–ին՝ պրոֆեսորի: 1996 թ–ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1991-2006թթ–ին աշխատել է ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-2013թթ–ին՝ ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ: 2013թ-ից նույն ամբիոնի պատվավոր վարիչն էր:

Էդվարդ Չուբարյանի գիտական հետազոտությունների բնագավառն ընդգրկում էր գրավիտացիայի Էյնշտեյնի և այլընտրանքային տեսությունները, գերխիտ երկնային մարմինների ֆիզիկան, սպիտակ թզուկների և նեյտրոնային աստղերի կառուցվածքը:

Էդվարդ Չուբարյանն արժանացել է ՀՍՍՀ Լենինյան Կոմերիտմիության մրցանակի «Առանցքահամաչափ դաշտերը Էյնշտեյնի գրավիտացիոն տեսությունում» աշխատանքի համար, Խաչատուր Աբովյանի մեդալի, ԵՊՀ–ի ոսկե մեդալի, Ֆ. Նանսենի մեդալի և ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ կոչման:

Թեգեր: ակադեմիկոսԷդվարդ Չուբարյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը

«Ամրակուռ է մեր հոգին՝ դարերի զավակ…»

«Ամրակուռ է մեր հոգին՝ դարերի զավակ...»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist