Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Օ. Բոժկո. «Հայաստանը եղել է եւ միշտ էլ կլինի, չնայած դժնդակ թշնամու ոտնձգություններին»

Սեպտեմբերի 21, 2021
Սոցիում
Օ. Բոժկո. «Հայաստանը եղել է եւ միշտ էլ կլինի, չնայած դժնդակ թշնամու ոտնձգություններին»
24
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երբ 1966 թվին ես՝ Կիեւի պետական համալսարանի ուսանողս, եկա Հայաստան՝ հայոց լեզու եւ հայ մշակույթ ուսանելու եւ ուսումնասիրելու, մտքովս անգամ չէր անցնի, թե կգա ժամանակ, երբ մեր երկրները կանկախանան, եւ ես բախտ կունենամ նշանակվելու անկախ Ուկրաինայի առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանն անկախ Հայաստանում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ուկրաինացի դիվանագետ, հայագետ, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն: Հայաստանում դիվանագիտական առաջին առաքելությունը տեւեց 5 տարի՝ 1996-2001 թթ., իսկ երկրորդ՝ կրկին դիվանագիտական առաքելությունն ընկավ 2005-2010 թթ. ընթացքում, երբ հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց ամենածաղկուն փուլն էին ապրում:

Բոժկոյի խոսքով, այդ տարիները լի էին հետաքրքիր իրադարձություններով՝ կապված հայ-ուկրաինական փոխհարաբերությունների հետ։ Թեեւ այդ մասին շատ բան կա պատմելու, բայց զրուցակիցս նախընտրեց անդրադառնալ հատկապես Հայաստանի համար այն դժվար տարիներին, երբ նորանկախ Հայաստանը շնչահեղձ էր լինում տնտեսական շրջափակման մեջ, արտադրությունը կանգ էր առել, հացը եւ շատ այլ սննդամթերքներ բավարար չէին: Ու հենց այդ ժամանակ՝ 1994 թ., ուկրաինացիները Իլյիչեւսկ-Բաթում լաստանավի միջոցով Օդեսայից 60 ցիստերն բուտադիեն հասցրին Հայաստան, որի շնորհիվ երկարատեւ դադարից հետո նորոգվեց «Նաիրիտ» գործարանի աշխատանքը: «Դա Հայաստանի տրանսպորտային եւ տնտեսական շրջափակումը ճեղքելու առաջին եւ հաջող փորձը եղավ, որը զարկ տվեց Սեւ ծովի վրայով Հայաստանը կանոնավորապես արտաքին աշխարհին կապելուն: Դա կարող էր անել միայն Ուկրաինան՝ ունենալով ծովային հզոր լաստանավեր եւ բարիդրացիական կապեր Վրաստանի հետ: Մինչ այդ Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով բարձրացնում էին այդ հարցը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է համաձայնեցնել Վրաստանի հետ»,- պատմում է դիվանագետը:

Ուստի 1995 թ., Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում, Հայաստանի ապաշրջափակման հարցը Վրաստանի հետ համաձայնեցնելու խնդրի ապահովման պատասխանատվությունը դրվում է Օլեքսանդր Բոժկոյի վրա, ով Ուկրաինայի արտաքին գործոց նախարարության առաջին տարածքային վարչության պետն էր։ Իսկ նախագահ Կուչմայի այցի օրակարգում արդեն ընդգրկված էր լաստանավային կանոնավոր երթեւեկության անհրաժեշտության հարցը: Հարկ է նշել, որ այդ ժամանակ Վրաստանում արդեն պատրաստ էր համապատասխան փաստաթուղթ, սակայն կային տեխնիկական եւ քաղաքական որոշ խոչընդոտներ, որոնք խանգարում էին սեւծովյան «Շիպկիի հերոսները» ամենամեծ լաստանավին՝ Հայաստան առաքելու առաջին բեռները: «Ուստի երբ ինձ հարցնում են, թե իմ դիվանագիտական աշխատանքում ո՞րն է իմ ամենանշանակալի նվաճումը, ապա ես առանց դույզն իսկ վարանելու պատասխանում եմ, որ դա Հայաստանում ուկրաինական նորաստեղծ դեսպանության համագործակցությունն է Օդեսայի «Укрферрї» ընկերության հետ, որի շնորհիվ Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» բացվեց: Դա մեծ հաջողություն էր, մի իսկական «ճեղքում», որը բարերար գործոն էր Հայաստանի տնտեսության վերականգնման, ինչպես նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների համար»,- հպարտությամբ ընդգծեց զրուցակիցս:

Եվ հիմա, երբ Հայաստանի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի պատճառով Հայաստանը քաղաքական բարդ իրադրության մեջ է հայտնվել, Բոժկոն ցանկանում է հիշեցնել իր հայ բարեկամներին, որ անելանելի վիճակներ չեն լինում։ «Պատմության մեջ կան բազմաթիվ արժանահիշատակ դեպքեր, երբ պետությունները պատերազմի հետեւանքով բառիս բուն իմաստով փլատակներից եւ միլիոնավոր զոհեր տալուց հետո հառնել են ու դարձել ժամանակի զարգացած երկրներ: Հնագույն դարերի բովտունում թրծված Հայաստանը եղել է եւ միշտ էլ կլինի, չնայած դժնդակ թշնամու՝ հայոց տարածքային արգահատելի ոտնձգություններին: Ոչ ոք չի կարող հայից խլել նրա ստեղծագործ տաղանդը, ճկուն միտքը, նրա անպարտելի ազգային ոգին եւ միասնականությունը: Այդ ամենը կա, միայն պետք է չհուսահատվել, ոգի առնել, ոտքի կանգնել եւ կառուցել բարգավաճ, հզոր Հայաստան: Փայք հայոց ընկած հերոսներին»,- անկախության 30-ամյակի առթիվ «ՀՀ» օրաթերթի ընթերցողին եւ հայ ժողովրդին իր բարեկամական խոսքն է հղում հայագետ, դիվանագետ Օլեքսանդր Բոժկոն։

Թեգեր: անկախությունՀայաստանՕլեքսանդր Բոժկո
Կիսվել10Tweet6Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայրենիքը սիրում են առանց նախապայմանների

Հայրենիքը սիրում են առանց նախապայմանների

Երեսուն տարի բռնած ճանապարհ

Երեսուն տարի բռնած ճանապարհ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հետաքրքրական է

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist