Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա կանգնած…»

Դավադրաբար լռեցվեց արդարագոչ եւ ըմբոստ մի ձայն

Սեպտեմբերի 21, 2021
Սոցիում
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա կանգնած…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
91
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ընդհանրապես չեմ հիշում՝ Հրանտի հետ երբ եմ ծանոթացել, կարծես նա միշտ կար: Շատ ժողովների ժամանակ եմ հետեւել նրան: Միշտ նկատել եմ աչքերի խոնավությունը, նա էլ միշտ իմ զգացմունքայնությունն է նկատել: Զայրույթս է նկատել: Երբեմն ինձ ասում էր. «Հանդարտվի՛ր…»: Հրանտին հետեւելիս տեսնում էի, թե ինչպես էր նա միշտ ներքուստ արտասվում: Անհավատալի մարդ էր: Այսքան անդրադառնալ ապրածներին… Ի՛նչ համբերություն ուներ, դիմացկունություն… Ինչպես է դիմացել: Զարմանալի մարդ էր: Այնքան խորն էր մտածում, այնքան էր հարցի մեջ եւ այնքան ճիշտ տեղում էր գտնվում, որ… Ոչ այս ամենի վրա հիմնված ազգայնականություն ունեցավ, ոչ էլ դիմացինի հանդեպ թշնամություն: Դրա համար պետք է Հրանտին հասկանալ՝ ինչ էր ուզում…»:

Ֆեթհիյե ՉԵԹԻՆ

Հրանտ Դինք՝ սփյուռքահայ սակավաթիվ այն մտավորականներից, ովքեր բացճակատ ու առանց վարանումի են գնում ճակատագրին ընդառաջ: Եվ ճակատագիրը հաճախ չի խնայում նմաններին: Այդպես էր լինելու նաեւ երկլեզու «Ակոս» թերթի խմբագիր Դինքի հետ, որի արմատները հայրենի Մալաթիայում էին, իսկ վաղաժամ վախճանը լինելու էր Ստամբուլում:

Անկախ այն իրողությունից, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միեւնույն է, մնում էր հանգիստ՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու իր ստեղծած պարբերականի առաքելությանը: Մշտապես բարձրաձայնում էր մտահոգությունները թուրքերի եւ հայերի միջեւ լարված հարաբերությունների առնչությամբ: Ելույթներ ունենալով ժողովրդավարական հարթակներում, հասարակական կազմակերպություններում՝ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, այս երկրում խոսքի ազատության, փոքրամասնությունների, մարդու եւ հատկապես այս կայսրությունում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը: Նա յուրօրինակ խթան էր թուրքերի եւ հայերի միջեւ խաղաղության հաստատման:

Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական այն տեսակետին, թե տեղի ունեցածը պատերազմական ժամանակների հետեւանք է եղել եւ ոչ նպատակային կոտորած, անընկճելի մտավորականը բազմիցս է արժանացել հալածանքների, իսկ 2005 թ. դատապարտվել վեցամսյա պայմանական բանտարկության: «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել,- գրում էր նա,- սակայն եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ բարի մարդկանց տպավորություն են թողնում: Բայց ինչո՞ւ չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը: Որովհետեւ նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա: Եվ այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան…»:

Հրանտ Դինքը հավատում էր, որ հայկական սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրող մեծամասնության կարծիքը: Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում ցեղասպանության հարցը, կոչ է անում երկխոսության. «Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից…»: Իզուր ջանքեր: Ավելին՝ նա վաղուց ի վեր թուրք ազգայնամոլների դավադիր թիրախում էր: 2007 թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ սպանվում է թիկունքից գլխին արձակված երեք կրակոցից: Մարդասպանը հեռանալիս գոչել էր՝ «գյավուր…»: Սա ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային պատկանելության հողի վրա: Ոճրագործը 17-ամյա փսլնքոտ էր՝ Օգյուն Սամաստ անվանյալ:

Կատարվածը ցնցելու էր ողջ հայությանը, փողոց էին դուրս գալու ոչ միայն նրանք, այլեւ հազարավոր թուրքեր՝ «Մենք բոլորս Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» գրությամբ պաստառներով: Տարբեր երկրների քաղաքական գործիչներ դատապարտելու էին անվանի մտավորականի սպանությունը, բողոքի ցույցեր էին կազմակերպվելու Հայաստանում, աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Իսկ ոճրագործության նախաձեռնման մեջ մեղադրվելու էր թուրքական «Էրգենեկոն» կազմակերպությունը: Բայց եղածը եղել էր՝ դավադրաբար լռեցվել էր արդարագոչ եւ ըմբոստ մի ձայն, որը խլացնելու այլ տարբերակ չկար…

Թեգեր: անկախությունՀրանտ Դինք
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Անկախությունն Աստծո պարգեւ էր

Անկախությունն Աստծո պարգեւ էր

«Մենք վիրավոր առյուծի ենք նման, որն ապաքինվելուց հետո պատրաստվում է թռիչքի…»

«Մենք վիրավոր առյուծի ենք նման, որն ապաքինվելուց հետո պատրաստվում է թռիչքի…»

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist