Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերոսը, «Ոսկե արծվի» արծվասիրտ ասպետը…

Հոկտեմբերի 6, 2021
Սոցիում
Հերոսը, «Ոսկե արծվի» արծվասիրտ ասպետը…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
93
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից սկսած մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…

Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու… Քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է…»:

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ (Բեկոր)

Բարեբախտաբար, թեկուզեւ բզկտված ու վիրավոր, հայոց հերոսական լեռնակղզին՝ հայրենի Արցախ աշխարհը, շարունակում է ապրել ու շնչել հայերեն, ապաքինել կարեվեր իր սիրտն ու հոգին, նոր Մոնթեներ ու Բեկորներ լույս աշխարհ բերել՝ ի հեճուկս բերանն արնոտ մարդակերի, որի երախը ջարդեցինք առաջին Արցախյանում, բայց դեռ կռիվ ունենք տալու… Ջարդեցինք բռունցք դարձած ազգի ու առյուծասիրտ տղերքի հերոսացման ու նահատակումների գնով: Այդ հզորներից մեկն էր Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, լեգենդար Բեկորը՝ Աշոտ Ղուլյան ավազանային անունով:

Աչքերը բացել էր Բաքվում, երիտասարդ հասակում աշխատել ինչ ասես՝ դերձակ ու շինարար, ավտովարորդ ու փականագործ: Իսկ երբ սկսվեց արցախյան ազատագրական շարժումը, կանխազգաց, որ խռովահույզ ցույցերն ու միտինգները անխուսափելի պատերազմի նախերգանքն են միայն, եւ առանց զենքի անհնար կլինի նվաճել ազատություն ու անկախություն: Եվ գաղափարակից ընկերների հետ ձեռնամուխ եղավ ինքնաշեն նռնակների, ինքնաձիգների, հրացանների պատրաստման: Ինքն էլ եղավ դրանց առաջին փորձարկողը՝ վիրավորվելով երեք անգամ: Նախախնամությունն այդ փորձությունների հանդեպ գթառատ եղավ, քանզի դեռ հերոսացման ու վրիժառության ճանապարհ ուներ անցնելու: Դա արվելու էր սրբազան զենքով, որի հայթայթմամբ ու գաղտնի տեղափոխմամբ էլ սկսեց նորօրյա հայդուկը:

Բեկորն իր մարտական մկրտությունն ստանալու էր Հայաստանի հյուսիսային սահմանում, երբ սկսվել էին թշնամու ոտնձգություններն Իջեւանի ուղղությամբ: Այնուհետեւ մասնակցելու էր մարտական թեժ կռիվների: Հիշատակման են արժանի նրա ղեկավարությամբ օմոնական հրոսակներին օգնություն տանող զինվորական ավտոշարասյան վրա հարձակումն ու ոչնչացումը Քարվաճառում:

Բեկորն այն սակավաթիվ հեռատեսներից էր, որ ի սկզբանե հասկացավ՝ Արցախի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ էր ստեղծել մշտական կանոնավոր բանակ՝ իր կառուցվածքով եւ երկաթյա կարգապահությամբ: Եվ երբ 1991-ին սկսվեց այդ բանակի առաջին զորամասերի կազմավորումը, հենց նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզը կազմում էր իր իսկ ջոկատը:

Փորձառու եւ խորիմաց հրամանատարը սխրալից գործողություններով էր քարտեզագրելու իր մարտական ուղին՝ մասնակցելով Արցախում մղված մարտերի գերակշիռ մասին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Վերինշեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Դրմբոն…

Բացառիկ տաղանդով օժտված հերոսը բնածին զինվորական էր, համարձակ, նախաձեռնող, հնարամիտ ու վճռական: Ռազմի աստծուց ստացած այդ շնորհը փայլելու էր հատկապես 1992 թ. մայիսին՝ հայոց բերդաքաղաքի ռազմագործողության ժամանակ: Առաջինը նրա ղեկավարած վաշտն էր մուտք գործելու գերյալ Շուշի, իսկ մինչ հաղթական այդ քայլը, մայիսի 8-ի առավոտյան հեռակապով տեղեկացնելու էր պաշտելի Կոմանդոսին, որ կենտրոնական շտաբին, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին հայտնեն, որ ինքը նստած է Շուշիի բերդի պարսպին եւ սպասում է տղաների բարձրանալուն եւ ավելացնում է. «Մինչեւ մի քանի րոպեն մտնում եմ քաղաք…»:

Շուշիի ազատագրումից հետո անցնելու էր շուրջ երեք ամիս: Բեկորի արծվային խոյանքը բեկվելու էր Դրմբոնի ազատագրման մարտերում՝ 1992 թ. օգոստոսի 24-ին: Նա գնալու էր միանալու գնդակի համբույրին արժանացած ասպետների զորագնդին: Իր նահատակումից հետո էր ծնվելու երրորդ զավակը՝ Բեկոր ավազանի անունով…

Ծնունդդ շնորհավոր, հերոս, «Ոսկե արծվի» արծվասիրտ ասպետ…

Թեգեր: Աշոտ ՂուլյանԱրցախԲեկորպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Այց անմահ հերոսներին

Այց անմահ հերոսներին

Մարտի 28, 2023
«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հաջորդ Հոդվածը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ժողովրդից ապագան խլելու համար նրանից խլում են նախ իր անցյալը

Ժողովրդից ապագան խլելու համար նրանից խլում են նախ իր անցյալը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist