Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախում աճել են հիվանդանալու դեպքերը

Հոկտեմբերի 16, 2021
Սոցիում
Արցախում աճել են հիվանդանալու դեպքերը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին ԱՀ առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում աճել են «COVID-19»-ով հիվանդանալու դեպքերը: Ոլորտի պատասխանատուները, պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ կայացած հանդիպմանը քննարկելով երկրում առկա իրավիճակը, հանգել են այն եզրակացության, որ ծանր հետեւանքներից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, եւ բնակչությանը կոչ են արել լրջորեն հետեւել իրենց առողջությանը:

Ըստ վիճակագրության՝ միայն մեկ օրում հիվանդության 36 դեպք է գրանցվել, ինչը հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Զոյա Մաղաքելյանի համոզմամբ՝ մտահոգիչ է եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել վարակի դեմ պայքարն ուժեղացնելու համար: Նրա կարծիքով՝ հիվանդության «աշխուժացման» պատճառը գլխավորապես կանխարգելիչ կանոնների պահպանման բացակայությունն է: Մարդիկ  խուսափում են դիմակներ կրել եւ շփումների ժամանակ պահպանել պահանջվող սոցիալական հեռավորությունը, իսկ կազմակերպվող միջոցառումների մասնակիցների թիվը հաճախ անցնում է 300-ից: Հասարակական վայրերում, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտում կանխարգելիչ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում:

Մասնագետի տեղեկացմամբ՝ միայն այն իրողությունը, որ ներկայումս հանրապետական բժշկական կենտրոնում շուրջ հինգ տասնյակ «COVID-19»-ով վարակվածներ են գտնվում, խորհելու առիթ պիտի տա յուրաքանչյուրին: Նրանցից          9-ի վիճակը ծայրահեղ ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են, եւ բժիշկները պայքարում են հիվանդների առողջության վերականգնման համար: 37 քաղաքացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդության բաժանմունքում, եւ մասնագետները նրանց վիճակը ծանր են գնահատում: Կանխարգելիչ արդյունավետ պայմանը համարելով պատվաստումը, Զ. Մաղաքելյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս այցելել քաղաքային պոլիկլինիկայի լաբորատորիա եւ համապատասխան հետազոտություններից հետո պատվաստվել: Նա ավելորդ չհամարեց հավելել, որ հանրապետությունում կա բավարար քանակությամբ պատվաստանյութ:

Ի դեպ, «COVID-19»-ի կանխարգելման նպատակով կառավարության կողմից հաստատվել է միջոցառումների ցանկ, որի համաձայն, մասնավորապես, սահմանափակվում են մարդաշատ հավաքույթները, հասարակական վայրերում դիմակների կրումը համարվում է պարտադիր: Վարակի սաստկացման դեպքում ուսումնական հաստատություններում նախատեսվում է ուսուցումը կազմակերպել հեռավար ռեժիմով:

Թեգեր: ԱրցախԿՈՎԻԴ-19կորոնավիրուս
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գերության մղձավանջի հոգեգար ճիրաններում

Գերության մղձավանջի հոգեգար ճիրաններում

«Հայկական Քաշաթաղը»՝ Ներքին Բազմաբերդում

«Հայկական Քաշաթաղը»՝ Ներքին Բազմաբերդում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist