Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«…Մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան»

Հոկտեմբերի 30, 2021
Սոցիում
«…Մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
445
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուրիշ ով կարող է այնպես խորունկ զգալ, ընկալել մարդուն, որպես բանաստեղծը, ով մտքի հետ աշխատեցնում է սիրտն ու հոգին, ում երակները ֆիլտրում են կյանքի ցավը ու դարձնում սեփական, ով հանուրի մեջ տեսնում է եզակին, եզակիի մեջ` հանուրը, ով կարողանում է սիրել մահու չափ անբեկանելի եւ ատել հոգու ու մտքի ողջ անդրդվելիությամբ…

Հոկտեմբերն Ավետիք Իսահակյանի ամիսն է, քանզի ծնվել ու մահացել է հոկտեմբերին։ Իսահակյանը կյանքի փիլիսոփայությունն ապրած եւ ուսած մեր բանաստեղծներից է, ում զգացմունքները ծնվում էին հարազատ ժողովրդի ծոցից, սնվում նրա միսուարյունով, ում սիրտն ու հոգին տապակվում էին հայրենիքի դարդուցավով, ում միտքը մանրուքների մեջ որսում էր տիեզերականը, սլանում երկինքն ի վեր, որպեսզի այնտեղից վար իջնի անբիծ թռիչքով ու գտնի սերը ինքնամաքրված…

Որքան էլ աշխարհը նյութականացվի, որքան էլ մարդը հեռանա ինքն իրենից, որքան էլ դառնա արգահատելի, միեւնույն է, նրանից բացի չկա այլ էակ, որ փոխարինի նրան, որ գրավի նրա տեղն այս աշխարհում, ու նրա պակասը չզգացվի այլեւս, անգամ ամենանողկալի մարդու ետեւից լացողներ կլինեն. հավանաբար, նրանք էլ իրենց դերակատարությունն ունեն, գուցե եւ նրա համար, որ չպակասի աշխարհի շարժումը, որ կյանքը չլճանա, ու պայքարի ոգին առաջ մղի այն` զարգացնելով մարդու միտքը, կրթելով զգացմունքը… Այո, գուցե եւ բացասականությունը անհրաժեշտ է կյանքում, քանզի հակադրությունների միասնությունն է, որ ամբողջացնում է մասերը, հանգեցնում որոշակի արդյունքի, սակայն հատկապես բացասականի գերակայությունը եւ շարունակական ճնշումը դրականի վրա հասարակական կյանքը վերածում է քաոսի, իսկ մարդուն հասցնում հուսալքության… Մարդն սկսում է չարանալ, լցվել ատելությամբ, սպառել դրական պոտենցիալը, քանզի չի ստանում համարժեք` դրական արձագանք, սկսում է աստիճանաբար մեկուսանալ, մնալ մեն-մենակ սեփական մտքի ու զգացմունքների հետ, սակայն սերը որդի պես կրծում է մարմինն ու փնտրում հասցեատեր, սերը, որ անհնար է մարդու էությունից պոկել, որպես անհնար է մարդուն «զրկել» մահից, դեգերում է ամենուր ու փնտրում իր տեսակին։ Այդպես էլ բանաստեղծ Աբու-Լալա Մահարին` Իսահակյանի հերոսը, որ գիշերով գաղտնի հեռանում է Բաղդադից դեպի անապատ` օձուկարիճների բնակատեղին, զզված մարդկանցից ու մարդու աշխարհից, սակայն այդ ողջ ժամանակ անիծելով մարդուն ու նրա տեսակը, բարձի փոխարեն գլուխը դնելով քարին, այնուամենայնիվ, սեր է փնտրում` մի բան կամ մի էակի, որի հանդեպ պարպի դրական լիցքերը, բավականություն ստանա օրվա մայրամուտից… Ի վերջո, թափառականը բարձրանում է ժայռի կատարը, այնտեղից նայում աշխարհի համայնապատկերին ու գտնում լույսի ու ջերմության միակ ճշմարիտ ու անդավաճան աղբյուրը` Արեւը, միակ հավերժը` ինքնիշխան ու անխտրական.

Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին՝ մեծ բանաստեղծը,

Թռչում էր անդուլ՝ հաղթական ու վեհ, դեպի արեւը, անմահ արեւը…

Իսահակյանը կարծես չի բավականանում մարդու էությունը բացահայտելու Մահարու կերպարով եւ գրում է «Կտակ»-ը, այս անգամ` առաջին դեմքից, որտեղ հայրը դիմում է զավակին` ի տարբերություն բանաստեղծ Մահարու, ով չէր մեղանչել հոր պես եւ զավակ չէր ունեցել, սակայն մարդու տեսակի հանդեպ մտահոգությունը նույնն է. նա նույնպես հիացած չէ մարդով ու չի վստահում նրան, եւ զարմանալի չէ, երբ աշխարհը կործանվում էր դաժան ու անողորմ պատերազմների հետեւանքով, եւ դրա հեղինակը մարդ արարածն էր, իսկ ազգի ցեղասպանության հարցում պակաս դերակատարություն չունեցան ընչասեր դավաճանները, նրանք, ովքեր ինչքի համար ունակ են ամեն ինչի, մինչեւ անգամ մերձավորին մահվան մատնելու քստմնելի արարքի, մինչդեռ կյանքը այնքան էլ շռայլ չէ կենդանի էակի համար, որ այն ընդհատվի արյունոտ ձեռքերով։ Պատկերը, իհարկե, արտահայտված չէ բանաստեղծության մեջ, բայց նկատի առնելով Իսահակյանի քաղաքական գործունեությունն ու հայացքները՝ անհիմն բանտարկությունը, կյանքը փիլիսոփայական դիրքերից քննելու նրա վարպետությունը, դժվար չէ կռահել այն շարժառիթները, որ նրա գրչին, մեղմ ասած, անվստահություն էին սերմանում մարդու հանդեպ. նա այլ բան չի գտնում՝ կտակելու զավակին, քան ապրելու փիլիսոփայությունը, քանզի կյանքը թանկ ու վեր է ամեն տեսակ հարստությունից, իսկ ծնողի խնդիրն ու անհանգստությունը` ամեն ինչից առավել, զավակի կյանքն է, կյանք, որը առանց այն էլ վայրկյանի կշիռ չունի.

 Կյանքն է` ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.

 Բախտի կռանը կամքն է թեեւ, բայց դիպվածն է տիրական:

Այդպես է` որքան էլ մարդ պատրաստ լինի կյանքին, նպատակային, ծրագրավորած, միշտ կլինեն հանգամանքներ, դեպքեր ու դեմքեր, որ կփոխեն կյանքը` լավ թե վատ, թե այլ անակնկալ կմատուցեն, որը միշտ պետք է նկատի ունենալ ու պատրաստ լինել նաեւ դրան, իսկ թե ինչքան է բանաստեղծը հանդիպել մարդու զազրելի տեսակին ու ինչքան է ազդվել դրանից, պարզ է դառնում որդուն ուղղված վերջին պատգամից.

Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,

Որ չիմանան, մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան:

Փառք Աստծու, բանաստեղծության մեջ արտահայտված մտահոգությունը չվերաբերեց Իսահակյան-բանաստեղծին. նա սիրվեց ու մեծարվեց հարազատ ժողովրդից, արժանվույնս գնահատվեց պետության ու գրական շրջանակների կողմից, ունեցավ ընկերներ ու բարեկամներ եւ հավիտենական հանգիստը գտավ Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, որտեղ շիրմաքարին բանաստեղծի խոհուն կիսանդրին է` մի ձեռքը բաց գրքին…  

Թեգեր: Ավետիք Իսահակյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Քեռի Ստյոպայի զվարթ հեղինակը»

«Քեռի Ստյոպայի զվարթ հեղինակը»

«Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք…»

«Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist