Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բնիկության ու բնական իրավունքով՝ տնտեսապես ոտքի՛ կանգնենք

Նոյեմբերի 30, 2021
Սոցիում
Բնիկության ու բնական իրավունքով՝ տնտեսապես ոտքի՛ կանգնենք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
125
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մեր տնտեսությունը բնութագրող օպերատիվ ցուցանիշները հունվար-հոկտեմբերի համար։ Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսվա կտրվածքով 4.3 տոկոս է (4.4 տոկոս-9 ամիս), արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.1, շինարարության ծավալը՝ 5.9 (6.4 տոկոս-9 ամիս), առեւտրի շրջանառությունը՝ 7 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 6.4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.1 տոկոսով, սպառողական գների ինդեքսն աճել է 6.9, արդյունաբերական գների ինդեքսը՝ 9.9 տոկոսով։ Եթե այս թվերը վերափոխենք իրավիճակի նկարագրության, ապա պատկերը սա է՝ ցավոք, դեռ չենք կարողանում մեր տնտեսությունը ոտքի հանել։ Պատճառների, խնդիրների, ելքերի, ներուժի ու հեռանկարների մասին «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ խոսել է…

Հիմա քննարկենք թանկացումների շղթան։ Հասկանալի ու ցավալի պատճառներով խոսում ենք առավելապես հացի թանկացումից՝ ինչքա՞ն թանկացավ, որքա՞ն կտեւի եւ այլն։ Հարցը մինչդեռ պետք է այլ կերպ հնչեցնել՝ իսկ ինչո՞ւ պետք է չթանկանար։ Փաստ է՝ Արցախը Հայաստանի թիկունքն է, եւ այդ թիկունքը հիմա շատ է թուլացել՝ ուժազրկելով նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Արցախի գործոնով պայմանավորված` Հայաստանը այլ պետություն էր պատերազմից առաջ եւ բոլորովին այլ՝ պատերազմից հետո։ Հիմա զրկված ենք մեր թիկունքի, մեր կենսատարածքի մեծ մասից եւ այդ կենսատարածքի հողեղեն ու ոչ հողեղեն ներուժից։

Օրինակ՝ Արցախի՝ թշնամուն անցած տարածքներում, տարբեր միջին հաշվարկներով, տարեկան աճեցվել է 100 հազ. տ ցորեն: Պաշտոնական տվյալներով՝ 2017 եւ 2018 թթ. Արցախում 135-150 հազ. տոննա հացահատիկ է արտադրվել: Սա բավականացնում էր ոչ միայն Արցախին։ 100 հազ. տոննայի չափով էլ Հայաստան էր ներկրվում: Նայենք ՀՀ-ի՝ ցորենով ինքնաբավության ցուցանիշը՝ 30-31 տոկոս։ ՀՀ-ն տարեկան սպառում է 450 հազ. տ ցորեն, արտադրում ենք մոտ 200 հազար տոննան, այսինքն՝ պահանջարկի մեծ մասը ներկրում ենք։ Եթե հաշվի առնենք, որ հիմա Արցախից ներկրելիք չունենք, ուրեմն պետք է ներկրենք նաեւ Արցախից չեկող բաժինը: Հացահատիկը հիմնականում Ռուսաստանից ենք բերում։ Եվ այս ապրանքը միջազգային շուկայում դոլարով է։ Մեր տնտեսությունը միջազգային շուկայի հանդեպ դիմադրողունակություն չունի, ասել է թե՝ այդ շուկայում ցանկացած արձագանք անմիջապես զգում ենք մեր մաշկին։ Կորցրած կենսատարածքի մասով կարող ենք հավելել հատիկաընդեղենի, ջրային պաշարների, արոտավայրերի, խոտհարքների, էժան էլեկտրաէներգիայի, մետաղական հարուստ հանքավայրերի կորուստների օրինակը՝ նախ շեշտադրելով քաղաքական ու անվտանգային կորուստների հետեւանքները։ Բայց այս թվարկումից ոչինչ չի փոխվի, եթե մեզ թափ չտանք ու արագ ոտքի չկանգնենք։ Մանավանդ որ թշնամին ամենատարբեր կեղտոտ տեխնոլոգիաներով մեզ փորձում է պարտադրել ոգու ուժի կենսադաշտի կորուստը։

Իսկ ինչպե՞ս պետք է թույլ չտանք։ Ոտքի կանգնելով։ Տնտեսապե՛ս ոտքի կանգնելով։

Թեգեր: վիճակագրությունՏնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արցախի էներգետիկան՝ առանձին գրքով

Արցախի էներգետիկան՝ առանձին գրքով

«Մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու…»

«Մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist