Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Արցախի էներգետիկան՝ առանձին գրքով

Նոյեմբերի 30, 2021
Այլք
Արցախի էներգետիկան՝ առանձին գրքով
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
535
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լույս է տեսել Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների անդամ Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան» մենագրությունը՝ 150 էջ ծավալով, 16 էջ գունավոր լուսանկարներով: Այն հեղինակի տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է: Մենագրությունը իր բնույթով եզակի է, ունի գիտական արժեք:

Գրքում ներկայացվում է Արցախի էներգետիկայի պատմությունը սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ եւ վերլուծություններ՝ կապված Արցախի էներգետիկայի տարբեր ճյուղերի զարգացման հետ: Գրքում տեղ է գտել նաեւ Արցախի գազամատակարարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն: Տրվում են նաեւ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարները:

Գրքի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը: Տպագրվել է այդ ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ եւ Հայկական էներգետիկական ակադեմիայի գիտխորհրդի երաշխավորությամբ: Գրախոսներ` տ. գ. դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյան եւ տ. գ. թ. Հայկ Մարկոսյան:

Գրքից տեղեկանում ենք նաեւ, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից առաջ Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ էին կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Արցախում շահագործման մեջ էին 27 հիդրոէլեկտրակայան, որտեղ տեղադրված դրվածքային գումարային հզորությունը կազմում էր 192 ՄՎտ: Տարեկան կարող էր արտադրվել 887 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա:

Ներկայումս գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայաններից Արցախի տարածքում են մնացել վեց ՀԷԿ՝ Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Այսինքն՝ 192 ՄՎտ դրվածքային գումարային հզորությունից մեր տարածքում է 75 ՄՎտ գումարային հզորություն: Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Լաչինի տարածքով:

«Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ գիտականորեն հիմնավորված ծրագիր` հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Այն անխզելիորեն պետք է կապված լինի ՀՀ-ում մշակված համանման ծրագրի հետ»,- առաջարկում է հեղինակը: Օրինակ՝ 72-րդ էջում  Ս. Պապիկյանն առաջարկում է Արցախի Հանրապետության համար մշակել էներգետիկ դիվանագիտություն:

Գիրքը նախատեսված է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաեւ բնագավառի մասնագետների համար:

Ս. Պապիկյանը հեղինակել է ավելի քան  200 գիտական աշխատություն, որոնք առնչվում են ջերմամատակարարման եւ գազամատակարարման համակարգերին, գազատուրբինային կայանքներին, ՋԷԿ-երին եւ ԱԷԿ-ներին, ՀԷԿ-երին, կաթսայատների ռեժիմային, էկոլոգիական, ինչպես նաեւ էներգետիկայի պատմության հարցերին: Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017 թ.  ԱՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով:

Հարկ է նշել, որ Արցախում մինչեւ 1920 թ. շահագործվում էր 30 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն Շուշի քաղաքի մոտ էր: Ցանկալի կլիներ, որ գիրքը սեղմագրի ձեւով հրատարակվեր նաեւ այլ լեզուներով: Ստեփան Պապիկյանի անձնական  արխիվում կուտակվել են բազմաթիվ արխիվային նյութեր: Նա մեծ ծառայություններ ունի հատկապես Արցախի էներգետիկ ոլորտի զարգացման գործում: Հետեւաբար՝ կարելի է գրել վավերագրական ֆիլմի սցենար եւ այն ներկայացնել պատշաճ մակարդակով: «Արցախի էներգետիկան» վերտառությամբ վավերագրական ֆիլմի ստեղծումը տարբեր լեզուներով հնարավորություն կտա Արցախը ներկայացնել միջազգային մակարդակով: Գուցե կգտնվեն գործարար մարդիկ, ովքեր կֆինանսավորեն գաղափարը կյանքի կոչելուն:

Թեգեր: Արցախգիրքէլեկտրաէներգիա
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ապրիլի 1, 2023

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու…»

«Մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist