Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու…»

Նոյեմբերի 30, 2021
Սոցիում
«Մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
189
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Միջահասակ էր եւ հանդարտաբարո: Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, եւ ոճի մեջ ոչ մի պոռոտ բան: Այդպես էլ ինքը՝ հագնվում էր խնամքով, ճաշակով: Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ ու միշտ զվարթ: Անգամ այն ժամանակ՝ 13 եւ 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում եւ արվեստի տոն էր տոնում, հեղինակ Շանթը չէր երեւում մեջտեղ…»:

 Ստեփան ԶՈՐՅԱՆ

Նրա պապական ազգանունը Նահաշպետյան էր, ապա հոր՝ Սողբոսի անունով՝ Սեղբոսյան, իսկ գրականության մեջ, որպես դասական հեղինակ, դաջվելու էր Լեւոն Շանթը՝ հնչեղ ու անշփոթելի՝ իր ստեղծած գրականության հանգույն:

Պոլսում ծնված ապագա գրողին եւս վիճակված էր վաղ հասակից ճաշակել որբության դառնությունները, ուսանել Սկյուտարի, այնուհետեւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Բայց միայն ճեմարանական կրթությամբ չէ, որ պիտի հագենար ուսման ծարավը. բուհական լիարժեք կրթություն էր ստանալու Լայպցիկի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության ու հոգեբանության մեջ եւ վերադառնալով Անդրկովկաս, ավելի քան տասը տարի նվիրվելու էր սերնդակրթմանը Թիֆլիսի Գայանյան օրիորդաց եւ Երեւանի թեմական դպրոցներում, Պոլսի Կեդրոնական, Էսայան վարժարաններում:

Լեւոն Շանթի գրական ըմբռնումների, ստեղծագործական որոնումների հարցում կարեւոր դերակատարում էր ունենալու գրողի անդամակցումը թումանյանական Վերնատան հավաքույթներին, մտերմիկ հարաբերությունները ժամանակի մեծերի՝  Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ղազարոս Աղայանի, մեծանուն արվեստագետների ու մշակութային այլ գործիչների հետ: Այստեղ էլ Մեծն լոռեցու, Ստեփան Լիսիցյանի հետ կազմելու էր հայոց լեզվի ձեռնարկը՝ «Լուսաբեր» խորագրով:

1915 թ. Շանթը ապրում է Եվրոպայում: Չորս տարվա օտարությունից հետո վերադառնում է, անդամակցում ՀՅԴ կուսակցությանը, դառնում Հայաստանի առաջին հանրապետության պատգամավոր: 1920 թ. ամռանը գրողին էր վերապահված գլխավորելու ՀՀ պատվիրակությունը, որը Մոսկվայում բանակցելու էր Սովետական Ռուսաստանի հետ եւ մերժելու վերջինի՝ բարեկամություն հաստատելու առաջարկը:

Գրողը, թերեւս, կրկին չդեգերեր տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Եգիպտոս, եթե այդքան կարճատեւ չլիներ Հայաստանի նորանկախ պետության ինքնիշխանությունը: 1929-ին նա հաստատվում է Բեյրութում, զբաղվում ուսուցչությամբ ու գրական գործերով:

Լեւոն Շանթի ստեղծագործական կյանքը երկարատեւ էր լինելու՝ շուրջ վեց տասնամյակ: Նրա առաջին բանաստեղծությունները, «Լերան աղջիկը» պոեմը լույս աշխարհ էին գալու 19-րդ դարավերջին: Այս ստեղծագործությունների առանցքում իրականության եւ իդեալի հակադրության, պատրանքի եւ երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են: Այդ շրջանում են գրվել վիպակների ամբողջական շարքեր՝ «Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձը», «Դերասանուհին»: Բանաստեղծությամբ սկսած հեղինակի արձակը առանձնանում է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, կնոջ ներաշխարհի նրբին բացահայտումներով: Այսուհանդերձ, մեր գրականության պատմության մեջ նրա վաստակը նժարվում է դրամատուրգիական արարումներով՝ «Եսի մարդը», «Ուրիշի համար», «Ճամբուն վրա» գործեր, որոնցում արծարծվում են անհատի եւ հասարակության փոխհարաբերությունների, ազգային-ազատագրական պայքարի հարցեր: Իսկ «Հին աստվածներ», «Կայսրը», «Շղթայվածը», «Ինկած բերդի իշխանուհին» պատմական դրամաները իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ: Սրանցում դեպքերն ու անունները սոսկ պայմանական ֆոն են, որի միջոցով իրականում արծարծվում են ժամանակակից սոցիալ-հոգեբանական խնդիրներ: Շանթի գրական ժառանգության գլուխգործոց «Հին աստվածներ» դրամայում գեղարվեստական հզոր ուժով բարձրացվում են աշխարհիկ եւ հոգեւոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների եւ գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ելքերի խնդիրներ: 1910-ական թթ. այս դրամայի շուրջ Անդրկովկասում եւ Պոլսում տեղի են ունեցել բուռն վեճեր, անհաշտ քննարկումներ: Այն ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ՝ հայ թատրոնի ամենաերեւելի դեմքերի մասնակցությամբ: Նաեւ այսօր այդ դրաման չի իջնում մեր թատերական խաղացանկերից:

Ժամանակին մանկավարժությամբ զբաղված դրամատուրգը գրել է նաեւ հայոց լեզվի քերականության դասագրքեր հատկապես սփյուռքահայ դպրոցների համար: Հրատարակել է գրականագիտական, բանահյուսական, մանկավարծական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի աշխատություններ: Զբաղվել է թարգմանությամբ՝ Լերմոնտովի «Մծիրի», Վոյնիչի «Բոռը», Իբսենի «Ժողովրդի թշնամին», այլ գրքեր:

Շանթի ստեղծագործություններից քաղված տասնյակ մտքեր, գրառված արտահայտություններ թեւավոր խոսքերի են վերածվել եւ հնչում են չափազանց արդիական: Ահա դրանցից մեկ-երկուսը. «Ազատությունը չեն տար, ազատությունը կը խլվի», «Եթե կուզեք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, ընկճեցեք այն բռնակալը, որ կտիրե ձեզմե ամեն մեկուն կուրծքին տակ. մեռցուցե՜ք ձեր միջի բռնակալը…», «Մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու…»:

Ամփոփենք Նիկոլ Աղբալյանի հիացական խոսքով. «Հեղինակի անունը՝ ամենքի բերանում: Նրա գրքի եղած օրինակները մեկ օրում սպառած. այս ամենը երեւույթներ են, որ չէր տեսած ոչ հայ բեմը, ոչ հայ գրականությունը…»:

Թեգեր: Լեւոն ՇանթմշակույթՍտեփան Զորյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Կան բոլոր նախադրյալները

Կան բոլոր նախադրյալները

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]ail.ru

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist