Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Դիոգենեսյան լապտերով փնտրված հայոց երգի սոխակը

Նա իր արվեստով հռչակեց եւ՛ իրեն, եւ՛ իր ժողովրդին

Դեկտեմբերի 14, 2021
Սոցիում
Դիոգենեսյան լապտերով փնտրված հայոց երգի սոխակը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
159
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե…»:

Զարուհի ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հայ հանճարի հունդերից մեկն էլ եգիպտական անապատներն օազիսող Նեղոսի ափին էր աչքերը բացելու, որ հետագայում ճաճանչեր որպես օպերային երգարվեստի մեգաաստղ՝ Գոհար Գասպարյան անուն-ազգանունով:

Իսկ նրա վաղաժամ ծնունդը տագնապելու տեղիք էր տալու ծնողներին՝ ֆլեյտային տիրապետող Միքայել հորը, որ եղել էր Կոմիտասի սաներից, մորը՝ հայոց լեզվի ուսուցչուհի Արուսյակին, Խաչատրյանների ընտանիքի մյուս անդամներին ու հարազատներին: Բանն այն է, որ այն ժամանակների բժշկությունը դեռեւս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը: «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- մորմոքում էին նրանք: Միակ հավատացողը տատն էր լինելու. «Կապրի ու բոլորիս հպարտությունը կդառնա»: Եվ նրա կանխազացումը երիցս էր ճշմարիտ, քանզի ճակատագիրը նորածնին ի ակզբանե առանձնակի առաքելություն էր վերապահել:

Իսկ ինչպե՞ս էին երգչուհու նախնիները հայտնվել Նեղոսի հովտում: Հետաքրքիր է եղելությունը. 19-րդ դարասկզբին բռնկված թուրք-եգիպտական առաջին պատերազմին եգիպտացի զորավար Մուհամմադ Ալին օսմանների դեմ պատերազմելով, հասնում է մինչեւ Խարբերդ, Չնքուշ գյուղ: Եգիպտացիների բանակում սկսվում է տիֆի համաճարակ: Ալիի զորքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Գերմանիայում ուսանած, երիտասարդ բժիշկ Միշել Խաչատրյանը՝ Գոհար Գասպարյանի հոր պապը: Նա կարողանում է բուժել վարակված զինվորներին: Հաշտության պայմանագրի կնքումից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք: Երախտագետ Մուհամմադ Ալին ցանկանում է հատուցել երիտասարդ հայ բժշկին` մատուցած ծառայությունների դիմաց: Բժիշկը հրաժարվում է՝ փոխարենը խնդրելով իրեն եւ իր ընտանիքը իրենց հետ տանել Եգիպտոս: Հասնելով Կահիրե, նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ եւ ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ: Այդուհետ վերընձյուղվում է Խարբերդից եկած Խաչատրյանների տոհմաճյուղը եգիպտական բարեբեր հողում: Գոհար Գասպարյանի մանկությունն անցնում է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր քրոջ համար եւ որպես օժիտ տվել 30 ուղտ: Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հեկտար կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի հասնող ծառաներով ու բանվորներով, տպավորվելու էր երգչուհու մանկական հիշողություններում…

Դեռ տասը չբոլորած` երաժշտասեր ընտանիքում ծնված աղջնակը սկսում է երգել Կահիրեի հայոց եկեղեցում, իսկ նախնական կրթությունն ստացել էր՝ հաճախելով Գալուստյան ազգային վարժարան, այնուհետեւ սովորել Կահիրեի երաժշտական ակադեմիայում: Տակավին 16 տարեկան ուսանողուհի՝ ելույթներ է ունենում մայրաքաղաքային բեմերում, երգում Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգիչ: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ ռադիոյի կանոնադրության, այդպիսի շնորհ արվում էր միայն մահմեդականներին: Գոհարի հանդեպ վերաբերմունքը բացառություն էր:

1948 թվական. 24-ամյա երգչուհին հրավեր է ստանում Միլանի աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնից: Թվում էր, թե ցնծությամբ կընդունվի նման առաջարկը, սակայն նա ոչ միայն մերժում, այլեւ նույն թվականին ճանապարհ է բռնում դեպի մայր հայրենիք: Մեկ տարի անց Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Իսկ առաջին բեմելը այս թատրոնում նշանավորվում է Լակմեի դերերգով՝ համանուն օպերայից, որին հաջորդելու էին գլխավոր դերեր՝ 23 օպերաներում, իսկ երգացանկն ընդգրկել է ավելի քան 500 ստեղծագործություն: Հարուստ այդ երգացանկում տեղ են գտել հայ, ռուս, արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ եւ փոքրածավալ գործեր, հոգեւոր ու ժողովրդական երգեր: Սքանչանալով երգչուհու շքեղ ձայնով Ավետիք Իսահակյանը պատկերավոր խոսքով էր բնութագրելու. «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ…»:

Բացի երաժշտական իր արվեստում անառարկելի վարպետությունից, աշխարհի բեմերը նվաճած արվեստագետը տիրապետում էր բազմաթիվ լեզուների՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, անգլերեն: Գուցեեւ հենց դա էր պատճառը, որ նրա նաեւ օտարալեզու կատարումները նույնքան անկեղծ էին ու ամենուր հասու մարդկային հոգիներին: «Դիոգենեսյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական,- ժամանակների պաստառին մագաղաթելու էր հայ վրձնի նահապետը՝ Մարտիրոս Սարյանը:- Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր եւ՛ իրեն, եւ՛ իր ժողովրդին…»: Եվ հռչակեց ու փառավորեց երկուսին էլ: Փառավորեց ո՛չ միայն դրանցով:

Ասենք, որ Գոհար Գասպարյանը հայրենիք էր վերադարձել իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ: 1949-ին այստեղ էր ծնվել նրանց Սեդա դուստրը: 1956-ին ամուսինները բաժանվում են: Նույն թվականին նրա բախտը խաչաձեւվում է հայ օպերային արվեստի մեկ այլ երախտավորի՝ Տիգրան Լեւոնյանի հետ, ով Գոհարից փոքր էր 12 տարով: Բայց դա չէր խանգարելու, որ նրանք համատեղ ապրեին ստեղծագործական բարեբեր ու ընտանեկան գորովով առլեցուն ամբողջ մի կյանք:

Ի դեպ, վաստակաբեռն ամուսինները նույն օրվա ծնվածներ էին, որ եկան ու դեպի անմահություն գնացին՝ հայ օպերային արվեստի երկնակամարում թողնելով առանձնացող ու անխամրելի իրեց հետագիծը…

Թեգեր: Գոհար Գասարյաներգիչմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Առանց նախապայմանների հարաբերությունները վերսկսելու Անկարայի անդրանիկ քայլը

Առանց նախապայմանների հարաբերությունները վերսկսելու Անկարայի անդրանիկ քայլը

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist