Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

2022 թ. կգործարկվի էլեկտրոնային հարթակ

Հիփոթեքային վարկի վճարած տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար

Դեկտեմբերի 18, 2021
Սոցիում
2022 թ. կգործարկվի էլեկտրոնային հարթակ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
298
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին: 2022-ից վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով է ներկայացնելու եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը, որի ձեւը սահմանված է ՊԵԿ նախագահի հրամանով։ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք գործընթացի մանրամասներին։

Էլեկտրոնային հարթակում վարկառուն դիմումը կլրացնի հաշված րոպեների ընթացքում, եւ, պարզվում է, դիմումի հիմնական մասը կլրացվի ինքնաշխատ` հենց համակարգի կողմից։ Բացառություն կկազմեն միայն հաշվետու ժամանակաշրջանը, վարկառուի կոնտակտային տվյալները եւ նրան պատկանող բանկային հաշվեհամարը: Այս տվյալները նա անձամբ կլրացնի դիմումը ներկայացնելու ժամանակ։ Ի դեպ, հաշվեհամարի վավերականությունը կստուգվի Կենտրոնական բանկի կողմից՝ վարկառուի համաձայնությամբ։

Դիմումն առցանց հարթակով ներկայացնելու համար վարկառուն պետք է նախապես գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Գրանցման մի քանի տարբերակներ կան։ ՊԵԿ-ը վարկառուներին ներկայացնում է այդ տարբերակները։

1. Եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող է մուտք գործել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին եւ լրացնել անհատական հաշվին մուտքի հնարավորություն ստանալու մասին հայտը, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրել այն եւ գրանցվել համակարգում։ Հայտը լրացնելիս պետք է գրի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ այդ համարանիշը չունենալու մասին տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթղի (անձնագիր, ծննդյան վկայական, կացության քարտ, կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթուղթ, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, օտարերկյա անձնագիր՝ ՀՀ-ում աշխատանքի իրավունքով, օտարերկրյա անձնագիր) սերիան կամ համարը, էլփոստը, քաղաքային եւ բջջային հեռախոսահամարները։ Լրացված հայտի ձեւը վարկառուն պետք է ներբեռնի, դնի էլեկտրոնային ստորագրությունը եւ հետբեռնի այն համակարգ։

 2. Իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում վարկառուն կարող է՝

ա. ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին  (օրինակ՝ [email protected], [email protected] եւ այլն) ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ: Անհրաժեշտ է լրացնել նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար՝ օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։

բ. Վարկառուն կարող է նաեւ անձամբ ներկայանալ ցանկացած սպասարկման բաժին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք դրա բացակայության վերաբերյալ եւ էլեկտրոնային փոստի հասցե, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։

ՊԵԿ-ից տեղեկացանք նաեւ, որ հիփոթեքային վարկի պայմանագրում ներգրավված յուրաքանչյուր վարկառու, որն օգտվում է եկամտային հարկի վերադարձից, նույնպես պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում եւ մուտք գործի օգտվողի իր անունով ու գաղտնաբառով:

Ի դեպ, կառավարության որոշման համաձայն՝ հաշվետու եռամսյակում վարկի մարման ժամանակացույցով վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարի մասին տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվելու ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը պետք է տրամադրի համաձայնություն: ՊԵԿ-ը հորդորում է բոլոր վարկառուներին համաձայնությունը փաստելու նպատակով այցելել իրենց վարկը սպասարկող ֆինանսական կազմակերպություն կամ կապ հաստատել նրանց հետ:

Եվս մեկ հստակեցում անենք։ Էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակներում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն մեկ անգամ՝ առձեռն կամ փոստով, եթե ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ չկատարվեն։ Այնուհետեւ ՊԵԿ-ի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, վարկառուն «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվում եւ էլեկտրոնային դիմումն ուղարկում է ընդհանուր սահմանված կարգով: Վարկառուն, բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից, հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի:

Էլեկտրոնային հարթակի միջոցով եկամտային հարկի վերադարձի գումարները կվերադարձվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Թեգեր: ՀիպոթեքՀՀ ՊԵԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Պարսից ծոցի ՆԱՏՕ-ի» հայտնությունը քիչ հավանական է

«Պարսից ծոցի ՆԱՏՕ-ի» հայտնությունը քիչ հավանական է

Ներդրողի համար կարեւոր դեր է խաղում կանխատեսելիությունը

Ներդրողի համար կարեւոր դեր է խաղում կանխատեսելիությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist