Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ծրագրեր՝ միտված գյուղատնտեսության խթանմանը

Պետությունը կաջակցի ներդրում կատարողներին

Մարտի 30, 2022
Սոցիում
Ծրագրեր՝ միտված գյուղատնտեսության խթանմանը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
390
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ծանր հետեւանքների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ԱՀ կառավարությունը կարեւորում է տեղական արտադրանքի՝ բուսաբուծական եւ անասնապահական մթերքների արտադրության խթանումը: Նպատակ ունենալով շահագրգռել ֆերմերներին, հողի սեփականատեր գյուղացուն՝ գործադիրը հաստատել է մի շարք նոր ծրագրեր, որոնց իրագործումը, գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի համոզմամբ, թույլ կտա աստիճանաբար հաղթահարել դժվարությունները, ցանքատարածությունների ու այգիների ընդլայնման, արդյունավետ մշակման շնորհիվ ավելացնել գյուղմթերքների արտադրությունը  եւ նպաստել պարենային անվտանգության խնդրի լուծմանը:

Փոխնախարարի կարծիքով՝ չնայած պատերազմի պատճառած կորուստները հսկայական են, եւ եղանակային անբարենպաստ պայմաններն առայժմ հողագործներին հնարավորություն չեն ընձեռում լիարժեք ձեռնամուխ լինել գարնան դաշտային աշխատանքներին, սակայն առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ոլորտի զարգացմանն առավել ուշադրություն դարձնելու, պետական աջակցման միջոցով ավանդական ճյուղերի առաջընթացը շարունակելու, բերքատվության բարձրացման հաշվին գյուղմթերքների նկատմամբ սեփական պահանջմունքները ոչ միայն բավարարելու, այլեւ դրսից ներկրելու փոխարեն տեղում արտադրածն արտահանելու համար:

Եվ, որպես նպատակների իրագործման միջոց, նա հիմնավորում է բարեփոխումների ծրագրի կարեւորությունը: Այդ համատեքստում նախարարի տեղակալն առաջնահերթ է համարում ցանքաշրջանառության, ջերմատնային տնտեսության եւ այգեգործության զարգացման խթանումը: Ներկայացնելով հիշյալ նախագծերում շահառու դառնալու պայմանները՝ նա մանրամասնում է, որ ցանքաշրջանառության ծրագրով կառավարությունն ամբողջովին կամ մասնակի կսուբսիդավորի այնպիսի մշակաբույսերի սերմերի ձեռքբերումը, ինչպիսիք են՝ եգիպտացորենը, հնդկացորենը, արեւածաղիկը, կտավատը, կորնգանն ու առվույտը: Ասել է թե՝ պետության կողմից փոխհատուցում կտրվի 80-100 տոկոսով: Ընդ որում՝ ընդեղենի եւ ծխախոտի մթերման ժամանակ ստացված բերքի հաշվարկով նախատեսվում է լրավճար:

Անդրադառնալով ծրագրի շրջանակներում բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ զբաղվող հողօգտագործողների խրախուսմանը՝ Վ. Ավետիսյանն ընդգծեց, թե նրանց եւս պետական աջակցություն կցուցաբերվի: Նա կարծում է, որ այդ կերպ որոշակիորեն կթեթեւացվեն նրանց ծախսերը: Կառավարությունը կշարունակի նոր այգիների հիմնադրման ծրագիրը՝ խթանելով խաղողագործության զարգացումը հանրապետությունում, ինչպես նաեւ՝ նռան եւ պտղատուների հիմնումը: Նրա խոսքով՝ մասնակի փոխհատուցում է նախատեսվում նոր տնկիների ձեռքբերման նպատակով:

Ջերմատնային տնտեսությամբ զբաղվող շահառուների համար եւս որոշակի արտոնություններ կգործեն: Եթե ջեռուցվող ջերմատների պարագայում յուրաքանչյուր քառ. մետրի հաշվով կտրամադրվի 600 դրամ փոխհատուցում, ապա չջեռուցվող տնտեսություններին ցուցաբերվող աջակցության չափը կկազմի 300 դրամ: Տարբեր կլինեն եւ ջերմոցների կառուցման ծախսերը: Անհատական եւ ժամանակակից, հագեցած տեխնոլոգիաներով կառուցվող ջերմատների մասով յուրաքանչյուր քառ. մետրի դիմաց ներդրում կատարողներին կտրամադրվի 22 հազար, իսկ «ավանդական» ձեւով ստեղծված ջերմոցներին՝ 8 հազար դրամ: Փոխնախարարը, համոզմունք հայտնելով, որ բարեփոխումները կնպաստեն բացահայտելու նաեւ գյուղոլորտում չօգտագործված ներուժը եւ ծրագրերին մասնակից դարձնելու ավելի մեծ թվով փորձառու հողօգտագործողների, միաժամանակ նրանց հորդորեց նպատակային ծախսել հատկացվող գումարները՝ հիշեցնելով, թե գերատեսչության համապատասխան ծառայությունների կողմից խստորեն վերահսկվելու է ողջ գործընթացը:

Անդրադառնալով հանրապետությունում մեկնարկած գարնան դաշտային աշխատանքների հետագա ընթացքին՝ Վիլեն Ավետիսյանը հերքեց հանրության շրջանում տարածվող այն կասկածները, թե իբր «հողագործները շտապել են, եւ ձյան առատ տեղումներից հետո կատարված ցանքից դրական արդյունքներ պետք չէ ակնկալել»: Փոխնախարարը նշեց, թե, ընդհակառակը, ձյան հաստ շերտերը բարերար ազդեցություն կունենան ինչպես աշնանացան, այնպես էլ գարնանացան մշակաբույսերի աճի եւ բերքատվության վրա: Նրա խոսքով՝ մինչեւ տեղումները 2500 հեկտարի վրա հերկվել, մշակվել է հողը, պարարտացվել, ցանվել գարի, կտավատ, հաճար, որոշ քանակությամբ կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն: Վ. Ավետիսյանի դիտարկմամբ՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը բարձրանալու է, հողը կտաքանա, ու բարենպաստ պայմաններ են ի հայտ գալու գարնան դաշտային աշխատանքների  վերսկսման համար: Ըստ գերատեսչության պատասխանատուի՝ վերջին օրերին տեղացած առատ ձյունը բացասական ազդեցություն չի ունենա նաեւ պտղատու այգիների վրա, քանի որ ծառերը հիմնականում դեռ չեն բողբոջել եւ «աչք կբացեն, երբ եղանակները տաքանան»…                                                 

Թեգեր: Արցախգյուղատնտեսությունֆերմա
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք, ոչ թե իջեցնենք…»

«Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք, ոչ թե իջեցնենք…»

«Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք, ոչ թե իջեցնենք…»

Իսկ երգել կարելի էր եւ ռազմաճակատում…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենական պատերազմի հայ վետերանները

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist