Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Երազանքս է թուրքի դեմ կռվել…»

Ապրիլի 30, 2022
Սոցիում
«Երազանքս է թուրքի դեմ կռվել…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
193
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես չեմ ուզում մեռնել անկողնու մեջ: Երազանքս է զենքը ձեռքիս հայրենիքիս ազատության, անկախության համար թուրքի դեմ կռվել ու զոհվել…

…Կա՛մ կգամ, կա՛մ ոչ: Զոհվելուց չեմ վախենում, միայն թուրքի պիղծ ձեռքը մարմնիս չդիպչի»:

Սիմոն ԱՉԻԿԳՅՈԶՅԱՆ

Նրա արմատներն Արեւմտյան Հայաստանի Սեբաստիայի  Բեզիրքյոփլու գյուղում էին մնալու, իսկ Աչիկգյոզյանների մեծաթիվ գերդաստանից՝ եղեռնից հրաշքով մազապուրծ բեկորները (86-ից 78-ը զոհվել էին Դեր Զորի անապատում) որբանոցների սրտմաշուկ տարիներից հետո հանգրվանելու էին Ռումինիայի Գալաց քաղաքում: 1964-ին նրանց ընտանիքը հայրենադարձվում է Հայաստան: Հայրենիքի ապագա զինվորը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է մայր բուհի երկրաբանական ֆակուլտետ: Ուսումնառությունից հետո աշխատանքի է անցնում ԳԱ երկրաբանական ինստիտուտում: Այստեղ նա օգտակար հանածոների բաժնի ավագ գիտաշխատող էր, աշխատում էր կարեւոր հանքային շրջաններում եւ զբաղվում հանրապետության գունավոր եւ ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ: Շուրջ քսան տարի ուսումնասիրում է Զանգեզուրի հանքավայրերը, ընկերների հետ կազմում մի շարք շրջանների ոսկու հանքավայրերի  երկրաբանական եւ կանխատեսումային քարտեզներ, որոնք այսօր էլ են օգտագործվում:

Երբ տեղի ունեցավ Սպիտակի աշխարհավեր երկրաշարժը, Սիմոն Աչիկգյոզյանը աղետի գոտում ղեկավարում էր երկրաշարժաբանների միջազգային ջոկատը: Հետո սկսվելու էր Արցախյան ազատագրական շարժումը, Ազատության հրապարակը թնդալու էր խռովահույզ միտինգներից: Բայց համազգային միտինգներն ու գործադուլները նրա սրտովը չէին, ճարտարախոսների անպտուղ ճառերն իր համար չէին: Եվ 1989-ին պատվազգաց ու իր նահատակված գերդաստանի վրիժառության անկասելի մղումով լցված երբեմնի երկրաբանն ու մանկավարժը, բանաստեղծն ու նկարիչը անդամագրվում է «Արաբո» ջոկատին, զինավառ տղերքի հետ մեկնում Եղեգնաձոր, հինգ ամիս անընդմեջ մասնակցում Խաչիկ գյուղի պաշտպանական մարտերին, ապա հասնում Իջեւան, այստեղից էլ՝ Վարդենիս: 1991-ի մարտին  կարճ ժամանակով գալիս է Երեւան՝ ներկա լինելու ավանդույթ դարձած ընտանեկան հավաքին…

Իսկ հյուսիսային Արցախում վիճակն օր-օրի աղետալի էր դառնում. Ազատ եւ Կամո գյուղերի բնակչությունը բռնահանվել էր, վտանգված էին Գետաշենը, Մարտունաշենը, հայկական այլ բնակավայրեր: Սիմոն Աչիկգյոզյանը մեկնում է մարտական ընկերների մոտ՝ Մարտունաշեն: Հետո տղերքին են միանում Կարոտի, Պռոշյանի, Հրազդանի ու Բաղրամյանի դաշնակցական խմբերը: Նրանց գալով մարտունաշենցիների մեջ հույսեր են արթնանում…

1991-ի ապրիլի 30-ին սկսվում է դավադիր «Օղակ» օպերացիան՝ գնդապետ Մաշկովի հրամանատարությամբ: Կիրովաբադի 4-րդ բանակի 23-րդ դիվիզիան ազերի խուժանի հետ ներխուժում է նախ Գետաշեն, որին հաջորդում է Մարտունաշենը: Մարտունաշենի դիրքերում մարտնչող ֆիդայիներն արդեն տեղյակ էին Գետաշենի անկման, Թաթուլի, Հրաչի, Արթուրի նահատակության մասին: Մարտունաշենը պահող թվով երեսունի հասնող քաջազունները շարունակում էին դիմադրել տասնյակ տանկերի, անհամար օմոնականների: Տղաներից շատերը ծանր վիրավորվել էին: Կարոտն ու Պետոն թաղային մարտերով ջանում էին ժամանակ շահել, որ գյուղացիները հասցնեին անվնաս նահանջել: Սակայն Մարտունաշենի ճակատագիրը եւս վճռված էր: Սիմոն Աչիկգյոզյանը տանիքներից մեկի վրայից գնդացրի անընդմեջ կրակով կանխում էր օմոնի առաջխաղացումը: Տանկային հրետակոծությունը չէր դադարում: Թշնամին նկատել էր գիտնական-զինվորի թաքստոցը. հերթական պայթյունից հետո լռում է նաեւ նրա գնդացիրը:

Աչիկգյոզյան հերոսի կյանքը շարունակվում է. անմահության դափնեպսակը հավերժ զարդարում է ազատատենչ հայորդու ճակատը…

Թեգեր: ԱրցախպատերազմՍիմոն Աչիկգյոզյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Երբ «Գիշերածաղիկն» է բուրում…

Երբ «Գիշերածաղիկն» է բուրում…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության «Ոգեզէն» համակարգ

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist